«Սա նշանակում է, որ Բաբլոյանը ժամանակին թղթեր է մակագրել՝ առանց ծանոթանալու բովանդակությանը». պատգամավոր

Վերջին 3 օրվա մեջ արդեն 2-րդ անգամ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություններ է անում, որոնք հետո կամ ինքն է հերքում կամ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում իշխանությունը յուրացնելու կասկածանքով հարցաքննության հրավիրված Արա Բաբլոյանը, որընաեւ «Արաբկիր» ԲԿ բժիշկ է՝ այս շաբաթվա սկզբին հայտարարեց, թե քննիչները թույլ չեն տվել վիրահատությունն ավարտի, իրեն վիրահատարանից հանել, տարել են հարցաքննության: Սա ՀՔԾ-ն հերքեց՝ հայտարարելով, որ Բաբլոյանը հարցաքննության ներկայացել է այն ժամին, երբ իրեն հարմար է եղել:

Նախօրեին էլ լրագրողների հետ զրույցում Բաբլոյանը հայտարարեց. «...Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»:

Այսօր ՀՔԾ-ն այս կապակցությամբ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Բաբլոյանը այդ հայտարարության վերաբերյալ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետեւյալը.

 «Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:

Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու համաձայնության փաստաթղթի լուսանկարը՝ ընդգծելով, որ դա այն փաստաթուղթն է, որը ժամանակին ներկայացվել է ՀՀ ԱԺ-ին եւ ԱԺ կայքում հրապարակված է եղել:

«Իրավաբանները կփաստեն, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց նրա՝ որպես պատգամավորի լիազորությունները օրենքի ուժով էին դադարում: Բայց միևնույն ժամանակ ակնհայտ էր, քանի որ Սահմանադրությունը կոնկրետ անձի համար էր գրվել, բաց էր թողնվել այն տարբերակը, որ պատգամավորը ևս կարող է վարչապետ ընտրվել: Ուստի վարչապետի առաջադրման համաձայնության տեքստը սարքելիս ստանդարտ տեքստի վերջում, ամեն դեպքում, ավելացրի. «Ընտրվելու դեպքում վայր եմ դնում պատգամավորի իմ լիազորությունները»: Փաստորեն իմ տառակերությունն ի զուր չէր»,- գրել է Հովակիմյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իր կարծիքով Բաբլոյանը միտումնավոր է խեղաթյուրում փաստերը, համեմատականներ տանում Փաշինյանի՝ վարչապետ, եւ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացների միջեւ:

Հովակիմյանն ասաց, որ կարող է փաստել մի բան. «Նիկոլ Փաշինյանի առաջադրման համաձայնագիրը՝ կից փաստաթղթերով հասցեագրված է եղել հենց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Սա ենթադրում է, որ ինքը դրանց պետք է ծանոթանար, պաշտոնապես շրջանառության մեջ դներ: Քանի որ նա այդպիսի հայտարարություններ է անում՝ նշանակում է, որ ինքը չի էլ ծանոթացել կից փաստաթղթերին: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է հայտարարություն հրապարակել, բայց չիմանալ, թե այդ հայտարարությունն ինչի մասին է: Դա նաեւ բացատրում է, թե ոնց է եղել, որ ամսի 5-ին ստացած թուղթը 2-ով է թվագրվել»:

Հիշեցնենք, որ խոսքը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմումին է վերաբերում: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել եւ աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել եւ հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ: Հակառակ պարագայում, ըստ ՀՔԾ-ի՝ ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել:

Վահագն Հովակիմյանից հարցրինք՝ այսինքն կարծում եք, որ Հրայր Թովմասյանի դիմումը ե՞ւս Արա Բաբլոյանը նորմալ չի նայել. «Այս դրվագով կարող ենք ենթադրել, որ ինքը ժամանակին թղթեր է մակագրել՝ առանց նայելու, առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: Որովհետեւ եթե նայած լիներ՝ ՀՔԾ քննիչին այդ ամենը չէր ասի միայն իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո: Նա ուրիշ բան կհնարարեր, ամեն դեպքում անհեթեթ վիճակում չէր հայտնվի: Սա ուղղակի փաստում է, որ նա ժամանակին փաստաթղթերը ստորագրել է՝ առանց բովանդակությանը ծանոթանալու»,- պատասխանեց Հովակիմյանը:

Մեր դիտարկմանը՝ այն, որ Բաբլոյանը այս շաբաթվա մեջ 2-րդ անգամ հայտարարություն է անում, որը կամ ինքն է հերքում, կամ ՀՔԾ-ն, նշանակո՞ւմ է, որ նա միտումնավոր է այդպես ասում՝ պատգամավորը պատասխանեց. «Ամեն դեպքում ցավալի է, որ Ազգային ժողովի նախկին նախագահը կարող է հայտարարություններ, արտահայտություններ անել, որոնք անընդհատ հերքվեն: Շատ ցավալի է, պետության տեսանկյունից է ցավալի, որովհետեւ ամեն դեպքում ԱԺ նախագահ է եղել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14083 դիտում

Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, իսկ զինվորները ծառայեն խաղաղ. Սուրեն Պապիկյան

ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՄՔԾ-ն հերքում է հրապարակել

Խի՞ ուրիշն ուտի, մենք չուտենք. թող մեզ էլ տա, մեջներն ես, ճշտի, 10-10 բաժանում են. նոր ձայնագրություններ

Ռուսաստանը պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվի. Միրզոյան

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը կատարել է կրկնակի քվեարկության փորձ

Ձերբակալվել է գյումրեցի ակտիվիստ Կարապետ Պողոսյանը

ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան

Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին

2031 թվականին ևս Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու. Ալեն Սիմոնյան

11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14.48%-ը

«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ. ՆԳՆ

Թուրքիայի որևէ քաղաքացու հաշվառման դեպք չկա. տվյալ անձը ՀՀ քաղաքացի է. Նելլի Դավթյան

Մոսկվայից Հայաստան ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» փոխնախագահը ձերբակալվել է

Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Հարությունյան

Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում ՅԱՐՈՒԹՅՈՒՆ հայրանունով թուրք կա. Ալեքսանյան

Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունն արհեստական է, որոշ ուժերի կողմից ստեղծված. Փաշինյան

Մենակ խորոված չի, էդ փողով քեզ մի հատ ցեփ եմ առնելու. ով ընտրըմ ա՝ մարդա 100 փող ա հասնում. նոր ձայնագրություն

Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ

Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է

Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը

ՆԳՆ-ն պարզաբանել է ընտրատեղամասերից մեկում ոստիկանի քվեարկելուց հետո քվեաթերթիկներ դուրս բերելու լուրը

Ընտրական գործընթացում կան տեխնիկական խնդիրներ, մենք բոլոր ահազանգերով զբաղվում ենք. ԿԸՀ նախագահ

ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են ՆԱՏՕ-ում եվրոպական երկրների ներդրման ավելացման հարցը

ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ

Ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին