Երևան
12 °C
Հայաստանը ազգային տաղավարով ներկայացել է ապրիլի 28-ից հոկտեմբերի 7-ը Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ 162 օր անընդմեջ լայնորեն և բազմակողմանի ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Ցուցահանդեսի անցկացման 6 ամսվա ընթացքում հայկական տաղավարի այցելուներին ներկայացվել են հայկական արտադրության, միջազգային շուկաներում մրցունակ տարբեր ապրանքատեսակներ, այդ թվում՝ խաղողի և նռան գինիներ, կոնյակ, մրգային պահածոներ, շոկոլադ, տարատեսակ հայկական քաղցրավենիքներ, հայկական թարմ ծիրան և տարատեսակ մրգային չրեր: Միջին հաշվարկով՝ Հայաստանի տաղավարի այցելուների քանակը կազմել է օրական 25-ից 30 հազար մարդ, իսկ այցելությունների ամենաբարձր թիվը գրանցվել է մայիսի 2-ին՝ 120 հազար մարդ:
Սեպտեմբերի 22-ին Պեկինի Այգեգործական համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Միջոցառմանը ներկա են եղել Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Պեկին ԷՔՍՊՈ-2019-ի Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը, ՉԺՀ-ում Հայաստանի և այլ դեսպանությունների դիվանագետներ, ցուցահանդեսի կազմկոմիտեի, ինչպես նաև գործող միջազգային տաղավարների տնօրեններ և ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Պեկին ԷՔՍՊՈ-2019 հայկական տաղավարի տնօրեն Կարեն Խաչատրյանը, ապա ներկաներին իրենց ուղերձներով դիմել են Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը և Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի ներկայացվածությունը Պեկինի այգեգործական համաշխարհային ցուցահանդեսին երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ուժեղացմանն ուղղված քայլերի հերթական վկայությունն է: Ցուցահանդեսը Հայաստանը ճանաչելու նպաստավոր հնարավորություն է ստեղծել չինական շահագրգիռ ընկերությունների, ինչպես նաև ցուցահանդեսի մեծաքանակ այցելուների համար: Միջոցառմանը համերգով հանդես է եկել նաև Երևանից ժամանած հայ երաժիշտների «Նյուանս» ջազ-ֆոլկ նվագախումբը:
Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Պեկին ԷՔՍՊՈ-2019-ի հանդիսավոր փակման արարողությունը, որի ընթացքում փակման խոսքով հանդես է եկել ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանը:
Ցուցահանդեսի փակման կապակցությամբ անցկացվել է Պեկինի համաշխարհային պարտեզների մրցանակաբաշխությունը, որտեղ «Հայկական տաղավարը» նվաճել է Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակը:
«Live Green, Live Better» թեմայով ցուցահանդեսը իր տեսակով և ընդհանուր զբաղեցրած 503 հա մակերեսով ամենամեծն է եղել պատմության մեջ, որին մասնակցել են 110 երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Մոտ կես տարի տևած Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսի այցելուների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 9.3 միլիոն մարդ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ
Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Այդ քաղաքական՝ զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել. պատրաստ եմ այս թեմայով մի օր բաց խոսել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ
Երբ կունենանք խաղաղություն, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Նիկոլ Փաշինյան
Շատերը չէին հավատում Խաղաղության օրակարգին. գործում ենք հոռետեսության միջավայրում. վարչապետ. տեսանյութ
Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի. տեսանյութ
Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Վարդենիսում. որ համայնքներում և երբ են նախատեսված այցեր
Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն
Լևոն Քոչարյանը և Բաքվի վերլուծաբանները նույն թեզն են տանում՝ փորձելով հարվածել խաղաղությանը. Բլեյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել
Գուգարքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Ամեն անգամ համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք, շատ շփվենք նրանց հետ. Ժաննա Անդրեասյան
Ինչ կենսագրություն ունի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը
Դանիել Իոաննիսյանը ջուր է լցրել Դավիթ Խաժակյանի վրա. ինչ վիճաբանություն է եղել տաղավարում. տեսանյութ
Ղուկասյանը մինչ սուրը պատյանից հանելը լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում. Բարսեղյան
Մեսրոպ Առաքելյանը «միացել է» Բաքվի քարոզչական թիմին. ինչ իրավիճակ է սահմանային գյուղերում. տեսանյութ
Հայտնաբերվել են Ադրբեջանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողների դիերը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. աշխարհի գավաթ. տեսանյութ
ՀՀ վարչապետը, ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է ապահովել երկրի զարգացման նոր ուղի. թուրք դիվանագետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող պառակտչական գործողությունները առնվազն բարոյական չեն. ՆԳ նախարար
Հայտնի են Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթեր հեռարձակման օրն ու ժամը
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
Հայտնի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել․ «Լեքսուս»-ն ու գույքը մոխրակույտի են վերածվել, կան վիրավորներ
Yandex Go-ն կկրկնապատկի վարորդների թեյավճարները Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ
Ինչ է արել ԼՂ-ից տեղահանված բնակիչը, որը պնդում է՝ իրեն ոստիկանությունում ծեծել են. նախարարը մանրամասնել է
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում. Պապոյան
Ինչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում
Սիմոնյանը Մեքսիկայի Սենատի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարությանը
Չնայած անվտանգության մշտական սպառնալիքներին՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
Համագործակցության եռակողմ հուշագիր՝ ԵՊՀ-ի, Գլխավոր դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև
Գերիների և անհետ կորածների հարցով սահմանին հանդիպումից հետո ծնողներին մանրամասներ ենք հաղորդել․ ՀՀ ԱԱԾ տնօրեն
Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink
Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը. կանջատվեն փողոցների լույսերը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 21-ին
Անկարայում և Իզմիրում արգելվել են բողոքի ցույցերը
Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT