Երևան
12 °C
Ժամանակն է, որ մենք մեր միասնական պատմությունը ստեղծենք՝ առանց մեր պատմությունից կտրելու չափազանց կարեւոր ինստիտուտների պատմությւնները:
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով դպրոցներում պատմություն եւ հայոց եկեղեցու պատմություն առարկաների դասավանդմանը:
«Դպրոցներում դասավանդում են «Հայ ժողովրդի պատմություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն»: Արդյո՞ք սա նույն առարկան է, եւ արդյո՞ք ունեն ընդհանրություններ այս 2 առարկաները: Ինչու՞ մենք չունենք հայոց պետականության կամ հայկական զինված ուժերի պատմություն, հայ մշակույթի պատմություն՝ զուգահեռ «Հայ ժողովրդի պատմություն» առարկային:
Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Իսկ ի՞նչ կապ ունի սա վերը նշվածի հետ: Երբ մենք դպրոցներում վերանայում ենք երեխաների կրթական ուղղվածությունը, տեսնում ենք այն համապատասխա՞ն է մեր քաղաքական պատկերացումներին: Հնարավոր չէ ունենալ տեխնոլոգիական երկիր, եթե մենք հատուկ շեշտադրում չենք անում մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, երկրաչափություն առարկաների վրա: Սա նշանակում է, որ պետք է ունենանք նաեւ հայոց պետականության մասին պատմություն: Անհնար է դպրոցներում ունենալ տարբեր ոլորտների մասին պատմություն: Եկեղեցու պատմություն առարկան իր մեջ ներառում է այս բոլոր պատմություններից հատվածներ: Եկեղեցու պատմություն առարկան սովետական պատմագիտության դասավանդման շրջանում նույնիսկ հնարավորինս դուրս է մղվել դասագրքերից: Հիմա ժամանակն է, որ մենք իրոք մեր միասնական պատմությունը ստեղծենք՝ առանց մեր պատմությունից կտրելու չափազանց կարեւոր ինստիտուտների պատմությւնները:
Սա չի նշանակում, որ մենք պետք է մի քանի գրականություն կամ մի քանի պատմություն ունենանք դպրոցներում: Մենք պետք է ունենանք միասնական պատմություն, որպեսզի ինքներս մեզ լավ ճանաչենք՝ մեր բոլոր անհաջողություններով ու հաջողություններով: Այդ պատմության մեջ պետք է ներառված լինի մեր եկեղեցու պատմությունը, մեր առաջին հանրապետության պատմությունը, ազգային ազատագրական պատմությունը, որը շատ դեպքերում համառոտ է ներկայացվում ու կրճատվում:
Եկեք ստեղծենք մեր միասնական պատմությունը, որ ստեղծման մեջ պետք է ներգրավվեն բոլոր ինստիտուտները եւ մենք հրավիրում ենք բոլորին՝ այս աշխատանքը անելու համար:
Ժամանակակից աշխարհում մեր կրթական մակարդակը պետք է մեր երեխաներին դարձնի ավելի մրցունակ, բայց սա չի նշանակլում, որ մեր երեխաները պետք է մեր պատմությունը կամ մեր եկեղեցու պատմությունը չիմանան:
Որոշ մարդիկ գտնում են, որ այս հարցը անգամ քննարկելը ազգադավություն է: Դե եկեք քննարկենք՝ սա ազգադավությու՞ն է, թե՞ ոչ:
Մեր կրթությունը, մեր բուհերը պետք է մրցունակ լինեն: Ես օրինակ, ԵՊՀ-ի 100-ամյակի ելույթի ժամանակ ասեցի, որ Երեւանի պետական համալսարանը աշխարհի առաջատար բուհերի ցանկում ոչ թե պետք է 2 հազարերորդ տեղը զբաղեցնի, այգ 500-յակի մեջ գոնե լինի:
Հարց, արդյո՞ք Հարվարդի համալսարանում պարտադիր դասավանդում են Ամերիկայի պատմություն, կամ արդյո՞ք Քեմբրիջի համալսարանում դասավանդում են Մեծ Բրիտանիայի պատմությունը, որը պարտադիր առարկա լինի, Սորբոնի համալսարանում Ֆրանսիայի պատմությունը արդյո՞ք պարտադիր է՝ անկախ նրանից, ուզու՞մ են ուսանողները դա սովորել, թե՞ ոչ: Ես իրոք հարցադրումներ եմ անում, որովհետեւ կարող էի զանգել ճշտել, թե նշված համալսարաններում այդ առարկաները պարտադիր են, բայց չեմ ճշտել, ինքս էլ չգիտեմ:
Եթե Հիշյալ համալսարաններում այդ պատմությունները պարտադիր է, նշանակում է, կա ինչ-որ բան, որ գտնում են՝ այդպես ճիշտ է:
Իսկ ինչու՞ չի քննարկվում, որ հայերեն մասնագիտական գրականության մեծ մասն այսօր օտար լեզվով է, մենք հարց ենք դնում, որ մասնագիտական գրականությունը պետք է ունենանք հայերեն եւ դասավանդենք միայն հայերերն:
Մեծ Բրիտանիայի համար, օրինակ, իրենց պատմությունը եւ եկեղեցու պատմությունը պարտադիր չէ: Պարզ է, որ սա մեր ինքնության հարցն է: Ճի՞շտ է ուսանողներին դրմաշնորհ տանք, ասենք գնացեք Քեմբրիջում սովորեք, որովհետեւ մեր բուհական մակարդակը ի վիճակի չէ քեզ դասավանդել այն, ինչ պետք է:
Մենք չենք ասում, որ չպետք է լեզու կամ գրականություն սովորել, մենք ասում ենք, որ պետք չէ դրանք պարտադիր առարկա դարձնելու: Օրինակ ինժեներին ինչքանո՞վ է պետք այլ առարկաներ անցնել՝ իր մասնագիտության հետ չառնչվող:
Ինչի համար են պետք բոլոր փոփոխությունները, եթե մեր բուհերը մնալու են պատմության ետնախորշերում: Մենք ուզում ենք կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ»:
Վարչապետը նաեւ խոսեց այն մասին, որ եթե ինչ-որ մարդիկ ստանդարտներից դուրս մի բան են ներկայացնում, նրանց կոչում են սատանիստներ: Նա ասաց, որ մարդիկ տեղյակ էլ չեն, որ Հայաստանում ապրում են տարբեր խմբերի մարդիկ, աթեիստներ, որոնք ստանդարտներից դուրս անգամ հարսանիք են անում, այդ դեպքում մարդկանց մտքերի համար ինչու՞ նրանց այրել կամ դատապարտել:
«Չարենցին բոլորը սիրում են, բայց նա ունեցել է դրվագներ, որոնք համարվում են ցենզուրայից դուրս գրականություն, ուրեմն ի՞նչ, էլ Չարենցին չսիրե՞նք: Մտքի համար չպետք է լինեն կաղապարներ: Ժամանակին մարդկանց խարույկի վրա վառել են միայն նրա համար, որ ասել են՝ երկրագունդը կլոր է, հիմա մենք սկսել ենք նորից խարույկին այրել մարդկանց, որոնք կարծում են, որ երկիրը կլոր չէ, ասենք՝ քառակուսի է: Սա պետք է լինի երկիր, որտեղ մարդկանց մտածելու իրավունքը հարգվում է: Մարդիկ չպետք է միանման մտածեն՝ այդ թվում մշակույթի, քաղաքական եւ մյուս բոլոր առումներով»,-եզրափակեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
Իմ չափը պահելու եմ. Ղուկասյանը՝ Կառավարության հետ շփման մասին քաղաքապետ ընտրվելու դեպքում
Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը
Ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ
Իրանի գերագույն առաջնորդը պատասխանել է Իրանը ռմբակnծելnւ Թրամփի uպառնալիքին
Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան. սպասում եմ պատասխանի
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նա եղել է կապված վիճակում, վնասվածքներով
Հրապարակվել են Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի նախնական ամփոփ արդյունքները
Ընտրողները արժանի են ընտրյալներին այնպես, ինչպես ընտրյալները՝ ընտրողներին. Լևոն Բարսեղյանը՝ արդյունքների մասին
Սեպտեմբերից հղիության և անաշխատունակության նպաստի համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի
Երևանում «Ֆոլկսվագեն»-ը բախվել է մայթեզրի եզրաքարին, այնուհետ՝ երկաթյա սյանը, մեկ այլ մեքենայի ու ծառին
Սարգսյանն ու Քոչարյանը Գյումրիում հնարավորություն ունեն միանալու, սակայն մի խնդիր կա. Դալլաքյան
Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ
Ի՞նչ է սպասվում Գյումրիում, ամեն ինչ նոր է սկսվում. Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրել է ամենահավանական 3 տարբերակ
Հաստատվել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների քննության ժամանակացույցը
Զելենսկին ցանկանում է չեղարկել հանքային գործարքը, բայց դա մեծ հետևանքներ կունենա. Թրամփ
Սպանությունների թիվը նվազել է Երևանում, սակայն հանրապետությունում ընդհանուր աճ կա
«Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս
Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհի՝ երթևեկության համար բաց հատվածները կահավորվել են
Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. Գյուլնազարյան
Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Հատուկ օպերացիա Երևանում. վնասազերծվել են օտարերկրացիներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT