Երևան
12 °C
Մենք շարունակում ենք պնդել, որ առկա է այն ռիսկը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ գտնվելու պարագայում կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել քննությունից։
Այս մասին այսօր՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, հայտարարեց Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ առարկելով քիչ առաջ պաշտպանների ներկայացրած միջնորդության դեմ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարանին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Անդրադառնալով պաշտպաններից Արամ Վարդեւանյանի այն պնդմանը, թե տուժող եւ մեղադրող կողմերը չեն բողոքարկել դատավորի այն որոշումը, որտեղ դատարանն արձանագրել է, որ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտել քննությանը, ըստ այդմ՝ այս մասով մեղադրող կողմը տվել է իրենց համաձայնությունը՝ Գեւորգ Բաղդասարյանը հերքեց այս տեսակետը՝ շարունակելով պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու եւ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը․
«Պաշտպանները հավանաբար գիտեն նաեւ որ ՔԴՕ-ն դատական ակտի հիմնավորումները բողոքարկելու դատավարական հնարավորություն չի նախատեսում։ Մյուս կողմից՝ սեպտեմբերին կայացված դատական ակտի եզրափակիչ մասը համապատասխանել է մեր դատավարական դիրքորոշմանը, հետեւաբար չի բողոքարկվել, իսկ դրանում առկա կոնկրետ փաստարկները, որոնց հետ կարող էինք համաձայն չլինել, վիճարկվել չէին կարող, որովհետեւ այդպիսի դատավարական հնարավորություն չկա»,- պարզաբանեց մեղադրող դատախազը։
Մեղադրող կողմը շարունակում է պնդել, որ առկա է քննությունից թաքնվելու ռիսկ, եւ այն հանգամանքը, որ հինգ ամիս ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը քննությունից թաքնվելուն ուղղված կոնկրետ գործողություն չի կատարել կամ որեւէ մեկի վրա ներգործություն չի ունեցել, այդ կապակցությամբ դատարանին ապացույցներ չեն ներկայացվել, դա դեռեւս բավարար չէ ուղիղ փաստելու, որ նշյալ ռիսկերը վերացած են։
Թեեւ մեղադրող դատախազները նախկինում նշել էին, թե որոնք են եղել այն հանգամանքները, որոնք ակնհայտ են դարձնում քննությունից թաքնվելու ռիսկը, այս դատական նիստի ժամանակ Բաղդասարյանը կրկին հիշեցրեց։ Նա նշեց, որ ՄԻԵԴ-ը, ապա նաեւ Վճռաբեկ դատարանն իր դատական ակտերում ներկայացրել է, որ կալանավորման հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, դրանք կոնկրետ հանգամանքների հիման վրա արվող հետեւություններ են, մտավախություններ՝ կոնկրետ անձի վարքագծի վերաբերյալ․
«Պարտադիր չէ ռիսկը գնահատելիս յուրաքանչյուր անգամ դրա տակ լինի քննությունից խուսափելուն ուղղված կոնկրետ գործողություն»,- ընդգծեց Գեւորգ Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննությունից խուսափելու ռիսկի առկայությունը փաստելու համար պարտադիր չէ, որ յուրաքանչյուր մեղադրյալի ՀՀ սահմաններից դուրս ձերբակալես եւ ներկայացնես ՀՀ․
«Կան հանգամանքներ, որոնք ինքնին պայմանավորում են այդ մտավախությունը եւ այն դարձնում ողջամիտ, դրանք անձի նախկին եւ ներկա կարգավիճակ են, ռեսուրսները, ունեցած կապերը ՀՀ-ում եւ դրա սահմաններից դուրս, որի կապակցությամբ բազմաթիվ անգամներ փաստարկներ ենք ներկայացրել»։
Բաղդասարյանը շեշտեց, որ Քոչարյանը կապեր ունի Հայաստանի սահմաններից այն կողմ, նա տեւական ժամանակ ապրել է ՀՀ-ից դուրս, եւ, ըստ դատախազի, դա մեծացնում է ՀՀ-ից հեռանալու եւ քննությունից թաքնվելու հավանականությունն ու ռիսկը։
Քանի որ գրավի միջնորդության հիմնավորումներում ավելի մեծ տեղ ունեին քննությանը չխոչընդոտելու վերաբերյալ պաշտպանների փաստարկները, Գեւորգ Բաղդասարյանը որոշեց ավելի երկար խոսել նաեւ քննությանը խոչընդոտելու վերաբերյալ ռիսկերից։
Նրա պնդմամբ՝ քննությանը խոչընդոտելու ռիսկը եւս միանշանակ առկա է, եւ դա պայմանավորված է սույն քրեական գործով առկա հաստատված փաստական հանգամանքներով, հիմնվում է այդ հանգամանքների վրա, եւ դրա վերաբերյալ ապացույցները հենց սույն քրեական գործում են․
«Սույն քրեական գործում առկա են ապացույցներ այն մասին, որ 2008 թվականի Մարտի 1-ի եւ 2-ի հայտնի իրադարձություններից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք, ներգրավվել են տեղի ունեցածը քողարկելու գործընթացին։ Հատկապես ԶՈՒ ներգրավումը, դրանց ծառայողների կողմից կրակոցներ արձակելու հանգամանքը քողարկելու միտումով, համապատասխան պաշտոնատար անձինք, կազմակերպել եւ իրացրել են համապատասխան գործողություններ, որոնք ուղղված են եղել դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները փոխելուն։ Սույն գործով հաստատված է, որ Մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի ներգրավման հանգամանքը քողարկելու նպատակով փոխվել են բանակի տրանսպորտային միջոցների պետական համարանիշերը»,- հիշեցրեց մեղադրող դատախազը՝ շեշտելով, որ սրանք ակնհայտորեն դեռ հանցավոր գործողությունները կատարելու ժամանակ քողարկելուն ուղղված գործողություններ են, եւ արձանագրեց, որ այս պայմաններում այսօր խոսում են այն մասին, որ բացակայում են ռիսկերը, որ Քոչարյանն ազատության մեջ մնալու դեպքում կարող է ազդեցություն ունենալ գործով մասնակից անձանց, վկաների վրա․
«Այսօր ներկայացնում ենք, իբր որեւէ ռիսկ չկա քննությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Քննությանը խոչընդոտելուն ուղղված գործողությունները կատարվել են դեռ 2008 թվականի Մարտի 1-ին եւ դրանք սույն գործով արդեն իսկ հաստատված են։ Սույն գործով որպես վկա ներգրավված անձինք, որոնք մասնակցել են որեւէ կերպ ապացույցները կեղծելու, թաքցնելու, փոխելու գործընթացին, անջատված եւ նախաքննության փուլում գտնվող քրեական գործով արդեն իսկ նրանց արարքները ստանում են համապատասխան գնահատականներ, եւ չի կարելի պնդել, որ այդ հանգամանքը այս կապվածության մեջ չի կարող գնահատվել»։
Գեւորգ Բաղդասարյանը, ավարտելով դիրքորոշումը եւ դիմելով դատարանին, առաջարկեց շուտ անցնել դատական քննության, որպեսզի կարողանան հարցաքննել այն վկաներին, ում վրա ներգործելու որոշակի ռիսկեր կան։ Նա նշեց, որ իրենք միջնորդելու են, որ այդ վկաները հարցաքննվեն առաջինը։
Մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը, միանալով Բաղդասարյանի դիրքորոշմանը, կրկին առարկեց պաշտպանների միջնորդությունը։ Նա եւս պնդեց, որ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերը շարունակում են բավարար լինել, եւ չկա հիմնավորում, որը ընտրված խափանման միջոցի չեզոքացման հիմքերի հետ կապ ունենա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին․ Չախոյան
Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի
Շերամի փողոցում հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ է հայտարարվել․ դեպքի վայրում է 15 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել
Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված
Հայկ Կոնջորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
Պատասխանեցի լրագրողների հարցերին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «Թիվ 3» կանչ
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր
Դատախազությունը հորդորում է Աթանեսյանի կնոջ գործողություններից տուժածներին դիմել իրավապահներին. մանրամասներ
Հուսով ենք՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի. վարչապետը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմում երկաթգծի վերականգնման մասին
Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում
«Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են տվել, և դա փաստում են հաշվապահական թղթերը
Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնություններին Վենետիկի հանձնաժողովի ներդրումը․ Միրզոյան
Չպետք է սահմանափակվենք 29 հազար կմ-ով... 800 քանի կամ 700 քանի. Քոչարյանը հստակ չգիտի ՀՀ սուվերեն տարածքի չափը
Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին
Քոչարյանը հայտարարել է, թե ինչի է սպասում, որ որոշի՝ ընտրություններին ցուցակ կգլխավորի, թե ոչ
Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանը, Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելով, փաստում է՝ չի ճանաչում Սահմանադրությունը. Առաքելյան
Մենք համագործակցությունը զարգացնում ենք միջուկային տեխնոլոգիաների տիրապետող տարբեր երկրների հետ. վարչապետ
Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ-ից մի քիչ է նեղացած. հույսը չի կորցնում կրկին հարաբերվելու
Իլոն Մասկը հայտարարել է Tesla Model S-ի և Model X-ի արտադրության ավարտի մասին. փոխարենը ռոբոտներ կթողարկվեն
Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զանգահարել է Հեյդար Ալիևին. նա դեմ չէ Ադրբեջանի հետ առևտուր անելուն
Մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային. Կառավարությունը սահմանել է՝ փոխարենը որ օրը կլինի աշխատանքային
Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը
Մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումը
ԵԽ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած հատուկ նամականիշի մարում
Ձմեռային զորակոչը երկարաձգվել է
Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են ներսում եղած բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ
UCOM ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի «Իդրամ»-ի, «Իզի Փեյ»-ի և «Թել-Սել»-ի միջոցով
Մեծ պատիվ է ԵԽ գլխավոր քարտուղարին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության վերարտադրության օրինակը. Միրզոյան
Քննարկվել են ՀՀ-ի և Քուվեյթի միջև միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման վերաբերյալ հարցեր
Աղավնատուն գյուղում մեքենա է հրդեհվել
Մանսուրյանի 87-ամյակի առիթով Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկի կատարմամբ նրա կինոերաժշտությունն է հնչել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա տուժած
Երևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
3 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին՝ մառախուղ
Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը. ՀՀ վարչապետը թվային տվյալներ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT