Ով է համարվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող․ նախարարը ներկայացրեց նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է քրեական ենթամշակույթի համար քրեական պատիժ սահմանող օրենքը։ «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծերի այս փաթեթը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա պարզաբանեց, որ նախագծերով քրեական պատասխանատվություն է նախատեսվում այնպիսի արարքների համար, որոնք կատարվում են այնպիսի անձանց կամ խմբերի կողմից, ում համար հանցագործություն կատարելը, այսպես ասած, «արհեստ» է եւ որոնք խմբեր են կազմավորում, խրախուսում են այլ անձանց կողմից հանցագործությունների կատարումը, դրանցում ներգրավում են տարբեր անձանց, այդ թվում՝ անչափահասների։

Նախագծով խնդիր է դրվում հասարակության համար կարեւոր այս հարցով որոշակի քրեական պատասխանատվություն նախատեսել, մասնավորապես հետեւյալ արարքների համար․

1․ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար,

2․ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար,

3․ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար,

4․ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։

Միաժամանակ նախատեսված է խրախուսական նորմ այն անձանց համար, որոնք մինչեւ հանցանքն ավարտին հասցնելը, կամովին կհայտնեն եւ կնպաստեն խմբավորման գործունեության խափանմանը։ Այս անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե վերջինիս գործողություններն այլ հանցակազմեր չեն նախատեսում։

Ընդ որում, նախագծում նշված է, որ արարքը, որը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից, անչափահասի ներգրավմամբ կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, դիտարկվելու է որպես ծանրացնող հանգամանք։ Այս պարագայում արարքը պատժվելու է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Արդարադատության նախարարը հանձնաժողովականներին ներկայացրեց, թե, ըստ նախագծի, որն է համարվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում եւ թե որ անձն է համարվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող։

Ըստ այդմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը՝

  1. գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն,
  2. չի համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձեւերին,
  3. որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը,
  4. որի նպատակն այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

Իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, որը՝

  1. քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ համարվում է հեղինակություն եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ,
  2. կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց,
  3. կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում նաեւ մոլախաղերի միջոցով),
  4. տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը,
  5. կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ տարածված կարծիքը, թե որոշակի կարգավիճակի բերումով ուղղակի անձը կամ ուղղակի անձանց խումբը, որի դավանած արժեքները չեն համապատասխանում պետության կողմից ընդունված համապարտադիր վարքագծի կանոններին, համարվում է քրեական ենթամշակույթ կրող, իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ այս փաթեթի ստեղծման աշխատանքներում մասնակցություն են ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Նախարարի պնդմամբ՝ վերոնշյալ ձեւակերպումներին հանգել են երկարատեւ քննարկումների արդյունքում։

Նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մի դիտարկում արեց՝ նշելով, որ երբեք չի լսել, որ օրենքով գողը կազմակերպի ինչ-որ խաղեր․

«Հո չի՞ գնում ասում՝ բերեք կազմակերպենք խաղեր։ Իմ ասածն այն է, որ անորոշ իրավիճակ չլինի, որ ենթադրենք փաստաբանը գումարային վեճի վերաբերյալ խնդիր է լուծում, հաշտության է բերում, այս դեպքում փաստաբանն էլ է սուբյեկտ դառնում, փաստաբանի գործողությունները եւս կընկնեն էս հոդվածի տակ»։

Նախարար Բադասյանն էլ ի պատասխան ասաց, որ նախագծում բավարար չափով որոշակի է, թե ով է համարվում քրեական ենթամշակույթ կրող անձ եւ սահմանված է հստակ նկարագրություն ու հստակ գործողություններ։

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կարծիքով էլ նախագծով սխալ է տարվում պատժողական քաղաքականությունը։ Պատգամավորն օրինակ բերեց, որ, ենթադրենք, մի տղայի հեծանիվը գողացել են, հորեղբայրը հարցը չի կարողանում լուծել ու դիմում է հեղինակություն ունեցող մեկին, ասում՝ «մի հատ ասա՝ ախպորս տղու հեծանիվը հետ վերադարձնի», ուրեմն՝ այդ մարդուն վեճը հարթելու համար դատե՞ն։

«Ես էն մարդկանցից եմ, որ աշխատանքից միայն ուղիղ տուն չեմ գնում, երբեմն էլ տնից միայն ուղիղ աշխատանքի չեմ գալիս։ Այսինքն` շփվում եմ տարբեր կատեգորիայի… Ես չեմ լսել էս վերջին տարիներին, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական աշխարհի մարդիկ ըտենց անհանգստություն ներկայացնեն, որ քրեական աշխարհն ինչ-որ անհանգստություն հարուցի մեր երկրում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Ավելի ուրիշ մարդիկ կան, ավելի մեծ վտանգ են ներկայացնում, ազատության մեջ թրեւ են գալիս, բայց իրենք քրեական չեն համարվում»,- ասաց Պետրոսյանը։

«Դուք մոտիկից քրեական հեղինակություն տեսե՞լ եք»,- դիմելով արդարադատության նախարարին՝ հարցրեց Գեւորգ Պետրոսյանը, երբ նախարարը քրեական աստիճանակարգությանը՝ գողական աշխարհին հարելու մասին հարցը ներկայացրեց ապրանքային շուկաների հետ համեմատությամբ։

Պետրոսյանի խոսքով՝ դրանք բոլորովին տարբեր բաներ են, եւ եթե նախարարը երբեք չի տեսել քրեական հեղինակության, պետք չէ քրեական աշխարհը համեմատել շուկայի հետ։

«Իմ քայլ»-ի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ի պատասխան Պետրոսյանի այս հարցի՝ ասաց, որ «Գուգլ» որոնողական համակարգում թեթեւ փնտրելու դեպքում հայաստանյան քրեական հեղինակությունների բազմաթիվ անուններ են ի հայտ գալիս, օրինակ՝ Նորատուսցի Ալիկ, Չարբաղցի Գեղամ, Ղռերի Ավո, Ալավերդցի Վահագ, Պոնտյո, Պզո եւ այդպես շարունակ։

Ջուլհակյանն ընդգծեց, որ ներկայացված կարգավորումներն այսօր անհրաժեշտություն են եւ խնդրի լուծումը հասունացած է․

«Նախագիծն օգնելու է Հայաստանին եւ հասարակությանը՝ պայքարել մեր հանրության համար քաղցկեղ դարձած գողական ենթամշակույթի դեմ»,- ասաց պատգամավորը։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ քրեական ենթամշակույթի, այն կրող անձանց ի հայտ գալը եւ զուգահեռ քաղաքականություն ու արդարադատություն իրականացնելը շատ դեպքերում պետության՝ դարեր շարունակ բացակայության ու օտարների տիրապետության տակ գտնվելու արդյունքն էր, նաեւ՝ նախկինում դատական համակարգի եւ իրավապահների վատ աշխատանքի արդյունքը․

«Ի վերջո, ի՞նչն է անձին ստիպում դիմել քրեական հեղինակությանը․ համոզմունքը, որ իր խնդիրն ավելի արագ կլուծվի, քան եթե դիմի իրավապահներին։ Սրան զուգահեռ պետք է հասկանալ, որ գործ ունենք իրավական պետության հետ, որտեղ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա»- ասաց Վարդանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4319 դիտում

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան