Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

 

Նոյեմբերի 10- 11-ը Երեւանում էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա Հայաստան էր ժամանել բավական հագեցած օրակարգով:

Լավրովը նախ մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, ապա հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՌԴ ԱԳ նախարարը նաեւ դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի շրջանավարտների համար: Հանդիպումները, ինչպես եւ այցն ընդհանուր առմամբ անցան դրական մթնոլորտում:

Դեռեւս Երեւան ժամանելու նախօրեին Լավրովը զրուցել էր «Մեդիամաքսի» հետ՝ «ազդարարելով» դրական տրամադրվածությունը: Նա մասնավորապես նշել էր, որ ՀՀ նոր իշխանությունները համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ լուրջ տրամադրվածություն են ցուցաբերել՝ չմոռանալով նաեւ նշել, որ «ծավալուն եւ բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ»:

«Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ», - նշել էր Լավրովը:

Հայ-ռուսական հարաբերությունների խորության մասին խոսվեց նաեւ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ընթացքում: Լավրովը նշեց, որ Ռուսաստանում բարձր են գնահատում ուշադրությունը, որով Հայաստանում պահպանում են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հիշողությունը։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիների եւ հայերի դարավոր բարեկամությունը մնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային գործընկերության հետագա ամրապնդման գրավականը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նրա խոսքը «պատմությունը վերաշարադրելու եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ճանաչված արդյունքները վերանայելու փորձերի» նկատմամբ միասնական անհանդուրժողականության վերաբերյալ: Առաջին հերթին այն ուղղված է Արեւմուտքին եւ որոշ նախկին խորհրդային երկրների, որտեղ վերջերս ակտիվ փորձեր են նկատվում Երրորդ Ռեյխի նկատմամբ տարած հաղթանակում ԽՍՀՄ դերը նվազեցնելու ուղղությամբ: Բացի այդ՝ պատմությունը վերաշարադրելու տարատեսակ փորձեր կատարվում են նաեւ Ադրբեջանում, մասնավորապես հայերի մասնակցության եւ դերի առումով, ուստի Բաքուն եւս հայտարարության հասցեատերերից է:

Հաջորդ ուշագրավ հայտարարությունը հնչեց Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում: Լավրովը հստակ ընդգծեց. «Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական եւ դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում»: Կարելի է հուսալ, որ արդեն նաեւ պաշտոնական Մոսկվայի հստակ արձանագրումից հետո այս թեմայով բազմաբնույթ շահարկումներն ի վերջո կդադարեն:

Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում Լավրովը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ նա նշեց, որ Մոսկվան զգուշացրել էր, որ պետք չէ տարվել այդ գաղափարով, մասնավորապես, ակնկալել, որ փաստաթղթերն ուժի մեջ կմտնեն առանց ղարաբաղյան կարգավորմանը կապելու, սակայն հայկական կողմը վստահ էր հաջողության մեջ, «քանի որ նրանց խոստացել էին»:

Լավրովի այցին ընդառաջ շատ էր խոսվում ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված կենսաբանական լաբորատորիաների մասին: Մնացականյան-Լավրով համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հայ-ռուսական հուշագրի տեքստը գրեթե պատրաստ է: Փաստաթղթի ստորագրումից հետո հնարավոր կլինի կենսաբանական անվտանգության ոլորտում ավելի լայն համագործակցություն հաստատել Ռուսաստանի հետ: Ենթադրվում է, որ «ավելի լայն համագործակցությունը» թույլ կտա ռուս մասնագետներին մուտք գործել այդ լաբորատորիաներ, ինչն արդեն տեղի էր ունեցել նախկինում, քանի որ ռուսական կողմը որոշակի անհանգստություն ուներ լաբորատորիաների անվտանգային բնույթի վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց ֆինանսավորման աղբյուրը: Թերեւս, հաշվի առնելով հենց այս դրվագը, Զոհրաբ Մնացականյանը շտապեց ընդգծել, որ «այս հարցը նախեւառաջ վերաբերում է մեր անվտանգությանը»:

Լավրովի այցի, թերեւս, ամենակարեւոր հայտարարությունը վերաբերվում էր Արցախի խնդրին: Պատասխանելով հակամարտությունը միայն տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու վերաբերյալ հայտարարությունների մասին հարցին՝ Լավրովը նշեց, որ պետք է հաշվի առնվեն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի շահերը եւ տարածքային ամբողջականության հետ մեկտեղ մեջբերեց նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքն ու հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքը։ Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը պատասխանեց ադրբեջանական կողմի ռազմատենչ ու ապակառուցողական հռետորաբանությանը՝ վերահաստատելով հակամարտության հանգուցալուծման գլխավոր սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն: Այս սկզբունքները լիովին ընդունելի են հայկական կողմի համար. ժողովուրդների ինքնորոշման իրավունքն արդեն գործել էր, երբ ուժի չկիրառման սկզբունքը, ցավոք, արդեն տապալվել էր՝ վերաճելով պատերազմի, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ Արցախը որեւէ ընդհանուր բան չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2598 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա