Հայտնի են ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. օտարերկրացիները 2 տարում 2 մանկատնից 76 երեխա են որդեգրել

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօրինի որդեգրումների գործընթացում։ 

Նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:

Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ մանկաբարձական հաստատության աշխատակիցները երեխաների որդեգրման համաձայնություններ են ստացել դիտավորությամբ եւ շահադիտական դրդումներով: Նրանք 2016-2018 թթ. ընթացքում տարբեր պատճառներով հղիության ընդհատման համար ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց, առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու, սուտ տեղեկություններով եւ հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են նրան, որ ծնողը հրաժարվել է երեխայից եւ տվել որդեգրման համաձայնություն: Ընդ որում, ծննդատանը որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց:

Մեր տեղեկություններով՝ այս ամենին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:

Հանրապետական ծննդատան տնօրինությունը երեկ ամեն գնով խուսափեց մեկնաբանություն տալ տեղի ունեցածի հետ իր առնչության վերաբերյալ։ Տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի ընդունարանում աշխատող գործավարուհին, լսելով, որ լրագրող ենք, շտապեց տեղեկացնել, որ Աբրահամյանը խիստ զբաղված է եւ տվյալ պահին տեղում չէ: Այնուհետեւ անմիջապես հայտնեց նրա դստերը՝ մանկաբարձ Գոհար Աբրահամյանին, որ լրագրող է եկել: Ապա Ռազմիկ Աբրահամյանի գործավարուհին մեզ ուղղորդեց Գոհար Աբրահամյանի աշխատասենյակ, որտեղ պարզվեց՝ դուռը փակ էր: Այնտեղից բուժքույրերն ուղղորդեցին դիմացի մասնաշենք: Մի քանի ժամ շենքերում պտույտ կատարելուց հետո ի վերջո մեզ մոտեցավ «Հանրապետական ծննդատան» հանրային կապերի պատասխանատու Վարդուհի Սիմոնյանը:

Նա չհերքեց, որ ԱԱԾ աշխատակիցները տեւական ժամանակ եղել են ծննդատանը, աշխատանքներ են կատարել, ապաեւ դրանք ամփոփել հայտնի հաղորդագրությամբ: Սակայն հանրային կապերի պատասխանատուն հավաստիացրեց, որ ստուգումներ են իրականացվել 30-ից ավելի բոլոր հանրապետական ծննդատներում, ուստի շտապեց ավելացնել, որ ոչինչ չի պատրաստվում ասել՝ մինչեւ նախաքննությունը չավարտվի: Սիմոնյանը կոչ արեց հետագայում էլ որեւէ սենսացիա չսպասել: Հանրային կապերի պատասխանատուն եւս մեկ անգամ կրկնեց, որ իրենք կատարվածի հետ որեւէ կապ չունեն եւ մեզ ուղղորդեց գնալ մանկատուն:

Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել Ռազմիկ Աբրահամյանի հետ: Նա, մեր հարցը դեռ ամբողջությամբ չլսած, պատասխանեց. «Ոչ մի մանկաբարձական կենտրոն դրանով չի զբաղվում, դրանով զբաղվում են մանկատները»: Մեր հարցին, թե տեղեկություն ունենք, որ հենց իրենց կենտրոնն է խառնված երեխաների որդեգրման այս դեպքին եւ իր թողտվությամբ է իրականացվել, Աբրահամյանը հերքեց՝ հավելելով, որ իրենց կենտրոնը որեւէ առնչություն չունի: «Այդ բոլոր գործընթացները կատարվում են մանկատան եւ կառավարության որոշումներով»,- եզրափակեց նա:

«Հայկական ժամանակ»-ն այցելեց նաեւ «Երեւանի Մանկան տուն»: Շուրջ 22 տարի կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Լիանա Կարապետյանը պնդեց, որ իրենց մանկատունը որեւէ առնչություն չունի երեխաների ապօրինի որդեգրման հետ: Կարապետյանը նշեց՝ մանկան տունը երեխաների որդեգրմամբ չի զբաղվում, զբաղվում է երեխաների խնամքով: 1991 թվականից այստեղից երեխաներ են որդեգրվում նաեւ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Նա կտրականապես ժխտեց ԱԱԾ հաղորդագրության այն հատվածը, որը կարող էր իրենց վերաբերվել, այն է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների կողմից երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտել նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։ Լիանա Կարապետյանը հայտնեց, որ իրենք չեն կարող ասել, թե որ ընտանիքը որ երեխային վերցնի: Միայն ասում են, որ տվյալ երեխան այս ինչ խնդիրն ունի. «Հարցնում ենք՝ ուզում են տեսնել, թե ոչ, հիմնականում ասում են՝ այո, հետո կա՛մ որոշում են վերցնել, կա՛մ ոչ»:

2015 թվականից 2019 թվականի հունիս «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Աննա Գեւորգյանն անակնկալի եկավ մեր զանգից: Նշեց, որ ԱԱԾ հաղորդագրության մասին էլ տեղյակ չէ: Նախկին տնօրենը նշեց, որ իրենց մոտ պարբերաբար ստուգումներ են իրականացվում եւ հաստատությունը միշտ էլ ուշադրության կենտրոնում է: Աննա Գեւորգյանը հրաժարվեց մեր մնացած հարցերին պատասխանել: Հորդորեց կապ հաստատել տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Պայքար Վալեսյանի հետ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) «Հայկական ժամանակ»-ի հարցմամբ տրամադրեց, թե 2016-2018 թվականներին «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ներից քանի երեխա է որդեգրվել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

2016 թվականին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 30 երեխա, ՀՀ քաղաքացիների կողմից՝ 4 երեխա: Նույն թվականին «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ից որդեգրվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից 5 երեխա, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրում չի եղել:

2017 թվականին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ն ունեցել է 21 որդեգրում օտարերկրյա քաղաքացիների կողմից եւ 12 որդեգրում տեղացիների կողմից: «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ընդամենը եղել է 1 որդեգրում, որն էլ եղել է օտարերկրյա քաղաքացիների կողմից:

2018 թվականին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 17 երեխա, ՀՀ քաղաքացիների կողմից՝ 12: «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ից որդեգրվել է ընդամենը 2 երեխա, երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Ընդհանուր առմամբ 2016-2018 թթ. օտարերկրյա քաղաքացիները երկու ՊՈԱԿ-ներից որդեգրել են 76 երեխա. «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից որդեգրել են 68 երեխա, իսկ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ից՝ 8 երեխա:

ԱՍՀՆ լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը ՀԺ-ին հայտնեց, որ համաձայն վիճակագրության՝ վերջին տարիներին արտասահմանցիների՝ Հայաստանից երեխաների որդեգրման գործընթացում ամենամեծ չափաբաժինը կազմում է Իտալիայի Հանրապետությունից որդեգրողների թիվը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12286 դիտում

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը