Երևան
12 °C
«Սկզբունքային կարեւորություն ուներ այն փաստը, որ մարդիկ կարողանան վաստակել առնվազն սպառողական զամբյուղի չափ եւ դրանից ավելի աշխատավարձ»,- խորհրդարանում՝ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ խոսելով նվազագույն աշխատավարձի օրինագծի մասին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեկ ընդունեց օրինագիծ, որով նվազագույն աշխատավարձն սահմանվեց 68.000 դրամ՝ նախկին 55.000 դրամի փոխարեն:
Երկրորդ կարեւոր օրինագիծը, ըստ պատգամավորի, անշարժ գույքի հարկման մասին է: Այս պահին Հայաստանում գործում է մինչեւ 3 մլն դրամի շեմ, այսինքն՝ եթե անշարժ գույքի կադաստրային գնահատումը կազմում է 3 մլն-ից ցածր, ապա գույքահարկ չի վճարվում: «Երեկվա նախագծով սահմանվեց անշարժ գույքի կադաստրային գնահատման նոր կարգը, որով պետք է մոտ արվի այն շուկայական գնին»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել օրինագծին եւ, որպես հիմնավորում, Խաչատրյանը նշեց, որ հանրության մեծ ուշադրությունը եւ զգայունությունը հարցի նկատմամբ սոցիալական բազմաթիվ խնդիրներ կարող են առաջացնել:
«Մենք կարծում ենք, որ սոցիալական խնդիրները պարտադիր պիտի լուծում ստանան»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք է սահմանվի առանձնահատուկ վերաբերմունք չօգտագործվող արտադրական տարածքների նկատմամբ, կիսակառույց շինությունների, գյուղատնտեսական չօգտագործվող հողատարածքների նկատմամբ: Ըստ պատգամավորի՝ այս ամենը պետք է ներկայացվեր 1 փաթեթով բոլոր օրինագծերի հետ միասին:
Մյուս օրինագիծն այն է, որ օրենքով նախատեսված որոշակի քրեական գործերով ամբողջական, օբյեկտիվ քննություն անելու համար քննչական մարմինները կարող են ունենալ լծակ՝ հասանելիություն բանկային գաղտնիքի նկատմամբ՝ երրորդ անձանց մասով: Այս օրինագծին պատգամավորը նույնպես դեմ է քվեարկել:
«Մենք, իհարկե, դեմ չենք, որ քննչական մարմիններն ունենան անհրաժեշտ բոլոր լծակները՝ բավարար եւ ամբողջական քննություն իրականացնելու համար, սակայն նախագծում գրված է այնպես, որ ոչ թե հասանելիություն է տրվում բանկային գաղտնիքին, այլ տրվում է բանկային գաղտնիքին հասանելիություն ստանալու նպատակով խուզարկություն կամ առգրավում իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ սա նշանակում է, որ երրորդ անձի նկատմամբ կարող է իրականացվել խուզարկություն կամ առգրավում, եւ դրա արդյունքում քննչական մարմիններին կարող է հայտնի դառնալ նաեւ այլ տեղեկատվություն՝ վերաբերող մարդու անձնական կյանքին, առեւտրային գաղտնիք եւ այլն, որոնք տվյալ քրեական գործի շրջանակներից դուրս են: Պատգամավորի կարծիքով՝ այսպիսի հայցերը պետք է միջնորդությամբ ձեռք բերվեն ֆինանսական ընկերություններից՝ կոնկրետ գործի վերաբերյալ:
Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ, ինչպես նշեց Խաչատրյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է լրացուցիչ առաջարկների հետ միասին 150-ից ավելի առաջարկներ, որոնք ե՛ւ բովանդակային են, ե՛ւ կոնկրետ ծրագրային:
«Բացասական առումով հիմնական շեշտադրումներն արել ենք այն, որ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի բյուջեով նախատեսվեն ծախսային ծրագրեր՝ արդյունաբերության, տեխնոլոգիական վերազինման համար: Անհրաժեշտ են ծախսային ծրագրեր, որոնք կբերեն եւ կաջակցեն տնտեսության իրապես կառուցվածքային բարեփոխումներին, եւ մենք վերջապես կունենանք ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխություն՝ մասնավորապես շեշտակի մեծացնելով արտահանելի հատվածը գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ՏՏ ոլորտի»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ դեռ պարզ չէ, թե ինչպես են քվեարկելու բյուջեին, քանի որ սպասում են կառավարության արձագանքին:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT