ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

ՀՀ արդարադատության նախարարությունը կոչված է պաշտպանելու օտարերկրյա որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների իրավունքներն ու վերահսկել նրանց կյանքի հետագա բնականոն ընթացքը մինչեւ երեխայի որդեգրման 5 տարին լրանալը: «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայի շրջանակներում նախարարությունը հանդիսանում է գործող Կենտրոնական մարմին: 

Նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2016 -2018 թթ. Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: «Հայկական ժամանակը» ՀՀ արդարադատության նախարարությունից մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում երեխաների խնամքի եւ անվտանգության, կրթության եւ առողջության իրավունքի իրացման վերահսկողությունը, ովքե՞ր եւ ի՞նչ պարբերականությամբ են այցելում Հայաստանից որդեգրված երեխաներին, արդյոք նրանք ողջ եւ առո՞ղջ են: Հայտնի է, որ ԱԱԾ նշված հաղորդագրությունից բացի, օտարերկրացիների կողմից որդեգրվող երեխաների խնդրին ավելի վաղ անդրադարձել էր այն ժամանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ խոսելով պտտվող լուրերի մասին, թե որդեգրված երեխաների օրգանները վաճառվում են: Այս օրերին շատերն այդ երկու հայտարարություններն իրար կապեցին՝ մտահոգվելով ապօրինի որդեգրված երեխաների ճակատագրով:

«Որպես կանոն, մեր բոլոր գործընկեր պետությունների՝ ԱՄՆ-ի, Իտալիայի Հանրապետության, Շվեյցարիայի Համադաշնության, ինչպես նաեւ Ֆրանսիայի կենտրոնական մարմինները առանց պահանջի յուրաքանչյուր տարի մինչեւ որդեգրման 5 տարին լրանալը, իրենց ներկայացուցիչների կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ներկայացնում են որդեգրված երեխաների կյանքի պայմանների մասին հաշվետվություններ, որոնց միջոցով Կենտրոնական մարմինը ստանում է տեղեկություններ երեխայի մասին»,- պատասխանեցին արդարադատության նախարարությունից: Միաժամանակ տեղեկացրեցին, որ մինչեւ այսօր որեւէ բացասական զեկույց կամ տեղեկատվություն այդ երեխաների պայմանների մասին իրենք չեն ստացել: Իտալիայի Հանրապետության քաղաքացիների որդեգրած բոլոր երեխաները ողջ են:

Մեզ հայտնեցին, որ բացի պաշտոնական վերահսկողությունից, Կենտրոնական մարմին-արդարադատության նախարարությունն այսօր որդեգրված երեխաների մասին հավելյալ տեղեկություններ է ստանում նաեւ տվյալ երկրի իրենց գործընկերների եւ որդեգրող ընտանիքների մշտական կապի շնորհիվ: «Այս տարիների ընթացքում արդարադատության նախարարության ներկայացուցիչները նաեւ հրավիրվել են Իտալիայի Հանրապետություն որդեգրված ՀՀ քաղաքացի երեխաներին անձամբ տեսակցելու եւ նրանց հետ շփվելու նպատակով»,- տեղեկացրին գերատեսչությունից:

Մինչեւ այսօր Իտալիայի Հանրապետության կենտրոնական մարմնի կողմից ՀՀ-ից որդեգրված երեխաների ամենամյա հավաքներին մասնակցելու հրավեր են ստացել ընդամենը երկու անգամ:

Արդարադատության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ԱԱԾ բացահայտումից հետո գուցե երեւան են եկել ծնողներ, որոնք ցանկանում են հետ վերադարձնել ապօրինի կերպով որդեգրված իրենց երեխաներին: Եվ քանի որ ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում էր, որ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատանը ծնողներից ապօրինաբար են ստացել երեխայի որդեգրման համաձայնություն, այս պահին քննարկվո՞ւմ է երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու խնդիրը եւ արդյո՞ք դա հնարավոր է:

Նախարարությունից մեզ առաջարկեցին չխախտելով ՀՀ Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածի սկզբունքը, այդ հարցերին անդրադառնալ ԱԱԾ-ի տարածված հաղորդագրությամբ հարուցված քրեական գործի վարույթի ավարտից հետո: Ի դեպ, նախարարությունից հստակեցրին որդեգրված երեխաների թիվը՝ 37: 

Մեզ չհաջողվեց պարզել, թե իտալացի որդեգրողները տեղյակ եղե՞լ են որդեգրման անօրինական գործընթացից թե ոչ, եւ արդյոք իրենք էլ ներգրավված են եղել դրանում: 

Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ մանկաբարձական հաստատություններից մեկի աշխատակիցները երեխաների ծնողներից որդեգրման համաձայնություններ են ստացել սուտ տեղեկություններով եւ հոգեբանորեն ճնշելու եղանակով, առանձին դեպքերում նաեւ նորածնի հիվանդությունը չափազանցնելով: ՀՀ արդարադատության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե 2016-2018 թթ. Իտալիայի քաղաքացիների կողմից որդեգրված ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաներից քանի՞սի անձնական գործում է նշված եղել բացարձակ առողջ եւ քանիսի դեպքում որոշակի հիվանդություններ:

Նախարարությունից պատասխանեցին. «37 երեխայի առողջական վիճակի մասին տեղեկանքների «ախտորոշում» հատվածում միայն երկու երեխաների առողջական վիճակի մասին տեղեկանքներն են պարունակում «պրակտիկ առողջ» բառակապակցությունը: Առողջական վիճակի մասին բոլոր այլ տեղեկանքներում դրանք բացակայում են»: Միաժամանակ տեղեկացրեցին, որ որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի կամ դրանց առավել մանրամասն բնորոշումների մասին Կենտրոնական մարմին ներկայացվող երեխայի անձնական գործում որեւէ տեղեկանք չի պարունակվում:

«Արդարադատության նախարարությունը օտարերկրյա որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների անձնական գործերը ստանում է բացառապես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ երեխային որպես որդեգրման ենթակա հաշվառելուց 3 ամիս հետո: Երեխայի անձնական գործում առողջական վիճակի մասին ներկայացվում է բժշկի կողմից տրված այն հաստատության տեղեկանքը, որտեղ երեխան գտնվել է խնամքի տակ»,- հայտնեցին արդարադատության նախարարությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3298 դիտում

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը