Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

Վանաձորի Բաղրամյան-Դեմիրճյան կամրջի վրա ստեղծված վթարային իրավիճակի մասին վանաձորցիները բարձրաձայնեցին ավելի քան 1 շաբաթ առաջ: Քաղաքապետարանի աշխատակիցները սոցիալական ցանցերում մեկնաբանելով վանաձորցիների ահազանգը, վստահեցրեցին, թե վտանգավոր ոչինչ չկա: Քաղաքապետարանից շտապեցին նաեւ հայտնել, թե ոչ միայն իրենք են ուսումնասիրել, դեռ մի բան էլ Երեւանից հատուկ մասնագետներ են հրավիրել:

Ստեղծված իրավիճակին անդրադարձավ նաեւ «Հայկական ժամանակը»: Վանաձորի քաղաապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում եւս վստահեցրել էր նույնը՝ վտանգավոր բան չկա, խնդիրն էլ իրենց ուշադրության կենտրոնում է:

Չնայած բոլոր վստահեցումներին, կամուրջի վրա դեպի դրականը ոչինչ չի փոխվել, փոխարենը ճաքերն ավելացել ու ավելի են խորացել, ինչը տվյալ հատվածը դարձրել է միակողմանի երթեւեկելի, որն էլ իր հերթին ստեղծել է վթարային իրավիճակ վարորդների համար, քանի որ կշեռքի մի նժարին դրված է մեքենան չջարդելու, մյուս նժարին՝ հանդիպակաց երթեւեկելու եւ վթարի ենթարկվելու  հարցը:

Թեպետ արդեն 10  օր է անցել, բայց համապատասխան կառույցներից  որեւէ մեկի կողմից ոչինչ արված չէ: Դեռ ավելին՝ անգամ նախազգուշացնող նշաններ կամ գծանշումներ չկան, ինչը ոչ միայն վարորդներին մինչեւ վտանգավոր հատված հասնելը կզգուշացներ առկա վտանգի ու խոչընդոտի մասին, այլ նաեւ կուղղորդեր շրջանցել դրանք:

Վանաձորցի վարորդների համբերության բաժակն արդեն լցվել է: Ամեն օր, հատկապես գիշերային ժամերին, երբ կամրջի վրա լուսավորությունն անջատված է, բազմաթիվ մեքենաներ են վնասվում, շատերն էլ մի կերպ են խուսափում առջեւից եկող մեքենայի հետ բախումից, ու այս ամենը «շնորհիվ» Վանաձորի քաղաքապետարանի ու մյուս կառույցների՝ խնդրին «հրատապ», կամ գոնե ժամանակավոր լուծում չտալու «շնորհիվ»: Քաղաքապետարանը, ի դեմս տվյալ կամուրջը սպասարկող ճանշինի, պարտավոր էին օր առաջ քայլեր ձեռնարկել՝ գոնե վարորդների անվտանգությունն ապահովելու համար, բայց ինչպես երեւում է՝ ահազանգից 10 օր է անցել, իսկ քաղաքապետարանը վարորդներ համար տեսանելի ոչինչ չի արել: Մինչդեռ ճաքերը խորանում ու տարածվում են,  վտանգը՝ մեծանում:

Մեզ հասած  տեղեկություններով՝ տվյալ հատվածում մեքենան վնասած վարորդներից մեկն արդեն դիմել է իրավապահներին, վթարային իրավիճակը չվերացրած պաշտոնյաներին հայտնաբերելու եւ վնասի փոխհատուցում ստանալու ակնկալիքով:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանից ՀԺ-ն հետաքրքրվեց, թե որ փուլում են գտնվում կամրջի վթարավերականգնողական աշխատանքները, պարզվեց՝  դեռ թղթաբանությամբ են զբաղված: Նախագիծ-նախահաշիվը պատրաստ է, գնման գործընթացն են կազմակերպում. վստահեցրեց Սուրեն Աբովյանը: Իսկ ե՞րբ կամրջի վրա կսկսեն շինարարական աշխատանքները, հարցրեցինք քաղաքի գլխավոր ճարտարապետից: Պատասխանեց՝ 1 շաբաթից ոչ շուտ:

Փաստորեն ստացվում է՝ հարյուրավոր վարորդներ դեռ մեկ շաբաթ էլ պետք է համբերեն ու վտանգեն ոչ միայն իրենց կյանքը, այլ նաեւ մյուս վարորդների: Ու սա այն դեպքում, երբ գոնե զգուշացնող նշան տեղադրելն ու քանդված հատվածը ժամանակավոր փոսալցնելը իրենից բարդ բան չէր ներկայացնում, պարզապես ջանացավություն է պետք՝ վարորդների անվտանգության մասին մտածելու ու քաղաքի ամենաբանուկ կամուրջի տեսքը օր առաջ փոխելու հարցում, որին ի դեպ, շատերն արդեն հումորով են վերաբերվում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2971 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է

Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան

Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ

Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ

Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ

Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր

Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա

Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ

Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել

Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար

Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ

Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին

ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ

Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան

ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան

AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին

«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո

Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան

Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին

Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին

Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ

34-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառերն ու հայտնվել կանաչ գոտում

Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել. տեսանյութ

Աբովյանի պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Գյումրիում թեկնածուներից մեկը թուրքերենով փող է աշխատում, մյուսը՝ Թուրքիայում կացության քարտ ունի. Չախոյան

Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին

Կրակոցներ Տավուշում հայտնի հացատան տարածքում. կան վիրավորներ

ԱՄՆ 60 կոնգրեսական պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Ցախ ու տուկի թել բաժանելուց էն կողմ չգնացիք, օրինազանցությունը սարքում եք քաղաքական կապիտա՞լ. Հարությունյան

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն