Լեւոն Սարգսյանի արտահանձնման նպատակով նախապատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը. դատախազի խորհրդական

«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին Ռուսաստանի դաշնությունից Հայաստանի Հանրապետությանն արտահանձնելու գործընթացն իրականացնելու համար ՀՀ դատախազությունն այս պահին նախապատրաստում է այդ նպատակով ռուսական կողմին փոխանցվելիք փաստաթղթերի փաթեթը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ այսօր ոստիկանությունը տեղեկացրեց, որ  քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Լեւոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ բացակայել էր ՀՀ-ից, գտնվելու վայրը հայտնի չէր, նրա նկատմամբ 2018 թվականի հոկտեմբերի 1-ց հայտարարվել էր հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նույն գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել  նաև Լևոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին, ով կալանավորվել էր: Ավելի ուշ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործը հարուցվել էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008 թ. հոկտեմբերին իրականացված մահափորձի փաստի առթիվ:

ԱԱԾ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հաջողվել էր պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանն «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձեւավորված եւ ավազակային մի շարք հարձակումներ գործած  հանցավոր խմբի անդամներին պատվիրել էր վերոնշյալ հանցագործության կատարումը:

Հարձակումը դյուրին դարձնելու եւ ցանկալի արդյունքի հասնելու համար Լեւոն Սարգսյանն Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած եւ վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ.-ի միջոցով ձեռք էր բերել եւ խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը՝ չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լեւոն Սարգսյանը գողոնից ընտրել եւ վերցրել էր իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

Վերը նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել էին խուզարկություններ Լեւոն Սարգսյանին պատկանող առանձնատանը եւ բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում՝ ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ՝ իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: Նշանակվել էր դատաձգաբանական եւ պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն՝ այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքն ստուգելու նպատակով:

 Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2428 դիտում

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան

Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը

«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին