Նորմալ է, որ այսպես են արձագանքում, ճիշտ պրոցես է գնում. դերասանուհի Նարինե Գրիգորյանը՝ վերջին իրադարձությունների մասին

Վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների, աղմուկ հանած միջոցառումների, մասնավորապես ներկայացումների ու ֆիլմերի վերաբերյալ հանրության բուռն արձագանքի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է դերասանուհի, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ:

- Նարինե՛, մշակութային կյանքում փոփոխություն նկատո՞ւմ եք: Դրական տեղաշարժ, ակտիվություն կա՞:

- Շատ մեծ ակտիվություն եմ նկատում: Նույնիսկ մի տեսակ վերածնունդ եմ տեսնում: Հեղափոխությունից հետո ամեն մեկի մեջ ակնհայտ է այն գիտակցումը, որ ես եմ տերը այս երկրի, իմ ձայնը տեղ կհասնի կամ՝ ուզում ենք փոխել երկիրը, նախ մենք պիտի փոխվենք: Չգիտեմ, բայց, իսկապես, երբ ամեն մեկը գիտի, որ իր խոսքը լսելի է, նա կարծիքն ամեն ինչի վերաբերյալ շատ ակտիվ է արտահայտում: Նախկինում, եթե պարզապես Ֆեյսբուքում էին մի գրառում անում, հիմա ժողովուրդը զգացել է, որ միասնականորեն հարցեր է լուծում: Քաղաքականորեն էլ ավելի ակտիվ է դարձել: Ես կուզենայի՝ մի փոքր ավելի ակտիվ լինեինք մշակութային առումով՝ չնայած հիմա այդ քաղաքականությունն էլ են տանում: Նախարարությունը հիմա շատ լավ ձեռքերում է եւ շատ լավ ծրագրեր է մշակում: Բայց կուզենայի, որ մեր ժողովուրդը քաղաքականությանն ավելի քիչ հետեւեր, եւ ամեն մեկն իր դաշտում ամեն ինչ աներ: Ոմանք դա շատ լավ են գիտակցել, ոմանք էլ արագ հիասթափություն են ապրում եւ ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնում, այդպիսիները կան, որովհետեւ մեր ազգն էլ մի քիչ ծայրահեղ է: Ամեն դեպքում, շատ սիրելի ազգ է: Ես շատ ուրախ եմ, որ սեփական ձայնի լսելիության հավատ է հայտնվել եւ սեփական ուժով երկրում փոփոխություն անելու հավատ:

Իսկ այդ ակտիվությունն առաջին հերթին որտե՞ղ եք նկատում:

- Քանի որ թատրոնը երկրի փոքր մոդելն է, այդ վերածնունդը թատրոնը շատ ակնհայտ է արտահայտում: Վերջերս մեր թատրոնում այնքան ենք ակտիվացել, որ արդեն չգիտեմ: Ուզում եմ առաջին հերթին ինձ մի քիչ սանձեմ, որ ավելի հանդարտ գնանք, որովհետեւ անդադար է աշխատանքը: Մեր տարբեր թատրոններում եմ գնացել ներկայացում նայելու եւ վերջին շրջանում անընդհատ վերելք եմ տեսնում: Անկեղծ եմ ասում՝ առանց փորձելու լավատես լինել: Կամերային թատրոնը, Սունդուկյանը, «Դասարան պլյուս դասական» ծրագիրը. մի խոսքով, շատ ծրագրեր են արվում: Մեզ մոտ՝ Համազգային թատրոնում, թատերականացված ընթերցանություններ ունենք հիմա: Ձեւավորվել է մի այնպիսի հանդիսատես, որը տոմսերով գալիս է պիեսի ընթերցանության: Ժամանակակից պիեսներ ենք կարդում: Ուսանողները հիմա այդ պիեսներից վերցրել են՝ բեմադրելու, իսկ ինձ համար դա էր կարեւոր, որովհետեւ մեր իրականության մեջ շա՜տ անտեղյակ էին ժամանակակից պիեսներից, որովհետեւ չէին, թարգմանվում. մի տեսակ լճացում կար, ճահճացում:

Վերջին շրջանում քննադատվեցին եւ սրերով ընդունվեցին որոշ ներկայացումներ: Մասնավորապես երկար ժամանակ չէին դադարում Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում ցուցադրված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման շուրջ ծավալված խոսակցությունները: Իսկ ընդամենը երկու ամիս առաջ էլ «Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը նույնպիսի արձագանք ստացավ: Նայե՞լ եք ներկայացումները: Ինչ եք կարծում՝ ո՞րն էր քննադատությունների պատճառը: Եվ ինչու է, որ նմանատիպ ներկայացումները տարիներ առաջ այդպես չէին ընդունվում:

- Ինձ թվում է՝ ուղղակի վերաբերմունք է փոխվել, այսինքն՝ ամեն մեկը լսելի է համարում իրեն: Ինձ դուր է գալիս, որ հետաքրքրված են, դուր է գալիս, որ ոչ միայն հետաքրքրվում են, թե նախագահը ուր գնաց, ինչ ստորագրեց, այլ որ արվեստն էլ է հետաքրքրում, որ այնտեղ էլ են իրենց կարծիքը արտահայտում: Ի վերջո, այս ամենն իրենց համար է արվում, եւ հենց իրենք իրավունք ունեն ձայն բարձրացնելու եւ կարծիք հայտնելու: Կենդանի ազգ է, նորմալ է, որ այսպես են արձագանքում, ճիշտ պրոցես է գնում: Ես շատ ուրախ եմ, որ իրենք հետաքրքրվում են, թե ա՜յ այնտեղ նման ներկայացում է եղել, այնտեղ՝ մեկ այլ բան: Մարդիկ սկսել են մտածել արվեստի մասին, այլ ոչ թե ինչ ինքնաթիռ նստեց Նիկոլ Փաշինյանը: Եվ, միեւնույնն է, ես համարում եմ, որ հազար անգամ ավելի լավ է այսպես, քան անտարբերությունը: Ես սա դրական եմ գնահատում եւ գիտեմ, որ դա զգոնացնում է ստեղծագործողներին:

Չեն դադարում նաեւ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող «Մել» ֆիլմի քննադատությունները: Սա՞ էլ է խոսում մշակույթն անտարբերության չմատնելու մասին, թե՞...

- Այդ մտավախությունն ու իմունիտետը այս ազգի մեջ կա, պիտի դա հաշվի առնել: Ես չգիտեմ՝ որքանով է լավ կամ վատ այդ ֆիլմը, բայց լսել եմ, որ պրոֆեսիոնալ սցենար է, եւ հենց սցենարը ցույց է տալիս, որ նույնիսկ, եթե ազգի հերոսն է, եւ հանկարծ նա նման խնդիր ունի՝ չի ընդունվում այդ ազգի կողմից: Ինձ շատ ավելի է դուր գալիս, որ անտարբեր չեն: Եվ մենք պետք է հասկանանք, թե իրենք ինչ են ուզում, իրենք էլ հաշվի առնեն, որ այդ ամենն իրենց համար է արվում: Ինձ Կարինե Խոդիկյանն ասաց, որ ծանոթ է այդ սցենարին: Մենք հասկանում ենք, որ, ահա՛, աշխարհի այս հատվածը ծանր է տանում, եթե այդ թեմայի շուրջ անգամ մի փոքր բան կա:

Աշխարհի այդ մասն անտեղի է համարում ու քննադատում, որ պետության կողմից  է ֆիլմը ֆինանսավորվել եւ 20 միլիոն դրամ է հատկացվել:

- Չգիտեմ: Չգիտեմ... Չեմ կարող ոչինչ ասել: Այդ հարցին ավելի լավ է մշակութային գծով փոխնախարարը պատասխանի: Կինոն թանկ արվեստ է, ինքս կինոներում էլ եմ նկարվում, եւ դա շատ լավ գիտեմ: Եթե ուզում ենք կինո ունենալ, պիտի ներդրումներ արվեն: Այո՛, ցավոք, թեմաներ կան, որոնք ավելի համընդհանուր հետաքրքրություն ունեն: Մեզ մոտ վերջերս ֆիլմերը կա՛մ պատերազմի մասին են, կա՛մ երկրաշարժի, դե, անընդհատ այդ նույն թեմաների շուրջ չի կարող լինել չէ:

Այդ ֆիլմը, վերը նշած ներկայացումները ֆինանասավորելը, ապա «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու առաջարկը հանգեցրեց նրան, որ հանրության մի որոշակի հատված ձեւակերպի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը:

- Նախ հեղափոխությունն այդ գիտակցումը բերեց, որ ամեն ինչն արձագանքվում է: Եվ հետո ի՞նչ վատ բան կա, թող անեն, թող խոսեն, դա զգոնացնում է: Ուզում եմ ասել՝ չհանեցին Արայիկ Հարությունյանին, պարզ է՝ չէին հանելու: Բայց եթե ուզում են փոփոխությունները շատ ակտիվ անել, դա չի կարելի, որովհետեւ ժողովուրդը դեռ պատրաստ չէ: Դա նույնն է, որ ես հիմա թատրոնում այլ ներկայացում անեի, բայց իմ հանդիսատեսը պատրաստ չէ: Ես գիտեմ իմ հանդիսատեսին, որը գալիս էր Համազգային թատրոն, ես իրեն ճանաչում եմ եւ միանգամից չեմ հրամցնում պոստ աբսուրդ կամ չգիտեմ... Կամաց: Այնքան են ապուշ սերիալներով ու հաղորդումներով ձգել ներքեւ, որ հիմա դեպի վեր ձգելու խնդիր կա: Նույնիսկ այս թեմաների մասին խոսողները, եթե նորմալ տեղյակ չեն, թող զուր ջուր չծեծեն:

Ես մեր ազգին շատ եմ սիրում, ինձ դուր է գալիս իրենց դրսեւորումները՝ շատ անուշ է, կենդանի է ազգը: Հիմա նրանց մոտ շատ ուժեղ արտահայտված անհանգստություն կա, որ զգոնություն է տալիս: Նույնը ներկայացում նայող մեր հանդիսատեսի մասին է, այդ օրը, եթե ներկայացումը մի փոքր թույլ է, ասում են՝ այսօր շատ անգույն խաղ էր. վերջ, միանգամից: Ուզում եմ ասել, որ շատ արագ են արձագանքում: Բայց դա շատ լավ է, դա մեզ պետք է: Հիմա, երբ ընդհանուր մեծ մոդելը համեմատում եմ փոքրի հետ, հասկանում եմ՝ այս մարդուն դուր չի գալիս, որովհետեւ զգում է՝ թատրոնն ուրիշ ուղղություն է բռնում, ուրեմն պիտի հասկանալ՝ ինչ անել: Ես չեմ մեղադրում ղեկավարությանն ընդհանրապես: Պարզապես ինձ հիմա երեւույթն է դուր գալիս, ու ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնող, անկումային վատ խոսողներին տեղ պետք չէ տալ: Խնդիրը ղեկավարությունը չէ: Չի կարելի ղեկավարի վրա հույս դնել ու ապրել: Ով իր սեփական ուժերին է հավատում, դա շատ ակնհայտ է իր գործում:

Իսկ հայոց լեզվի դեպքու՞մ ինչ էր, ցուցարարների պահանջը արդարացվա՞ծ էր:

- Ես մի մեծ խնդիր դպրոցներում եմ տեսնում: Այսինքն՝ այն, որ երեխաները պարապում են՝ բուհ ընդունվելու համար, դա մեր դպրոցի մեծագույն բացն է, եւ արդեն խոսում է դպրոցի թույլ վիճակի մասին: Այս համատարած անգրագիտությունն է ինձ վրա ազդում: Թող դպրոցը ուժեղացնեն, ինստիտուտներում էլ ինչ ուզում են անեն: Անհանգստությունս տառերի բառերի անգրագիտությունն է, ֆեյսբուքում եմ դա անընդհատ տեսնում, իսկապես անտանելի է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24491 դիտում

Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած

Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի

Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն

Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ

Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում

Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ

Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է

Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել

Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ

Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը

Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ

Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել

ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը

Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են

Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները

Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ

Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները

Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները

Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին

Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես. սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ

Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ

Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է

Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը

Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները

Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը