Ինչի՞ հաշվին պիտի մեղմվի ատելությունը

Թավշյա հեղափոխության հաղթանակից ավելի քան մեկուկես տարի է անցել, բայց նախկին իշխանությունների նկատմամբ հանրային ատելությունը չի նվազում, իսկ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջներում շեշտադրումները նույնիսկ կոշտանում են: Այսինքն՝ անհանդուրժողականության մակարդակը պահպանվում է (նախկիններին սպասարկող քարոզչամիջոցները սա անվանում են «ատելության եւ բռնությունների քարոզ»):

Իսկ ինչո՞ւ է այդպես: Պատճառներից մեկն էլ երեւի այն է, որ նախկին իշխանություններն իրենց կողմից որեւէ քայլ չեն անում իրենց նկատմամբ հանրային ատելությունը մեղմելու համար: Տեսեք՝ նույնիսկ ամենաթեթեւ հանցանքի մեջ մեղադրվողին դատարանում անպայման հարցնում են՝ ընդունո՞ւմ է նա իր մեղքը եւ զղջո՞ւմ է արածի համար, ու եթե նա իր մեղքն ընդունում ու զղջում է՝ նրա նկատմամբ հանրային վերաբերմունքն ինչ-որ չափով փոխվում է (եթե անգամ դատավճռի վրա դա առանձնապես չի ազդում): Իսկ հիմա հիշեք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը՝ նա հայտարարեց, որ Նիկոլը ճիշտ էր, ինքը սխալվել է, եւ ժողովրդի պայքարն իր դեմ էր ուղղված (բնականաբար՝ նա «ատելություն» բառը չէր օգտագործելու): Տրամաբանորեն՝ եթե պետության երկարամյա ղեկավարը հրապարակավ ընդունում է, որ իր գործունեության արդյունքում արժանացել է քաղաքացիների համարյա համընդհանուր ատելությանը, հաջորդ նախադասությամբ պիտի ներողություն խնդրի քաղաքացիներից եւ ասի, որ զղջացել է՝ հույս ունենալով, որ զղջման անկեղծությանը հավատացողներ կգտնվեն: Սերժ Սարգսյանը ներողություն խնդրե՞լ է ժողովրդից՝ երկրում համընդհանուր ատելության մթնոլորտ ձեւավորելու համար: Իհարկե ոչ: Ավելին՝ նա պարծեցել է այդ հրաժարականով (իբր՝ կարող էի արյուն թափել, բայց չեմ արել):

Նույն կերպ վարվել ու վարվում են նրա բազմաթիվ թիմակիցները, որոնց նկատմամբ հանրային ատելության չափաբաժինը նույնքան մեծ է: Տարիներ շարունակ սրանք պետության ու ժողովրդի հաշվին հսկայական հարստություն են կուտակել, միլիոնանոց դղյակներ են կառուցել, արտասահմաններում բիզնեսներ են հիմնել (հասկանալի է՝ խնամքով թաքցնելով հետքերը), իսկ հիմա, հասարակությունից ներողություն խնդրելու փոխարեն, ծաղրում են իրավապահներին, թե «դե կարող եք՝ գտեք»: Եվ ուզում են, որ իրենց նկատմամբ հանրության ատելությունը մեղմվի՞: Նույն Սերժ Սարգսյանի գրասենյակն, օրինակ, հայտարարում է, թե նա Արցախից բացի որեւէ տեղ անշարժ գույք չունի: Անձամբ ինքը «փաստաթղթերով» երեւի իսկապես չունի, բայց հիմա ինքը դրանով ի՞նչ է ուզում ցույց տալ հանրությանը, որ աղքա՞տ է, որ իր նախագահության տասը տարիներին ապրել է բացառապես աշխատավարձո՞վ, թե՞ որ բավականաչափ զգուշավորություն է ունեցել՝ կուտակած հարստությունը խնամքով թաքցնելու համար:

Մեծ հաշվով, հարցն ավելի ընդհանուր է եւ վերաբերում է նախկին իշխանությունների բազմաթիվ առանցքային դեմքերի եւ նրանց օրոք իրենց «լավ զգացած» ու դա հաջողությամբ «կապիտալիզացրած» շատերին: Հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ են կարծում, իրենց կատարած բազմաթիվ ենթադրյալ հանցանքներին նաեւ բացահայտ սուտն ու ցինիզմն ավելացնելը ու ներողություն խնդրելու փոխարեն դեռ մի բան էլ նոր իշխանությունների հասցեին «հակընդդեմ» մեղադրանքներ հնչեցնելը մեղմո՞ւմ են իրենց նկատմամբ հանրային ատելությունը, թե՞ հակառակը:

Որեւէ մեկը չի ակնկալում, թե նախկիններն անկեղծորեն կզղջան, ներողություն կխնդրեն ժողովրդից ու գոնե մասամբ կվերականգնեն պետությանը հասցված վնասը: Հասկանալի է, որ նրանք դա չեն անի: Բայց այդ դեպքում իրենք էլ թող հույս չունենան, թե հասարակության վերաբերմունքն իրենց նկատմամբ փոխվելու է: Ատելությունն ավելի է խորանալու, եթե անգամ իշխանությունները գիշեր-ցերեկ սեր ու հանդուրժողականություն քարոզեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3958 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով