Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը չի հեռացվի վարույթից:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների՝ ավելի վաղ ներկայացված բացարկի միջնորդությունը: Դանիբեկյանը հայտնեց, որ սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 3-ին՝ ժ. 13:00-ին:
Որոշման հրապարակումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց, որ իր կարծիքով՝ այսպիսի որոշումն արդեն սպասելի է բոլորի համար. «Նախորդ դատական նիստին ներկայացված դատախազ Պետրոսյանի հետ կապված միջնորդություը պարունակում էր նաեւ մասնագիտական, դատավարական մի շարք խախտումներ, այս պարագայում հանրությունն էր տեղեկացված ԱԺ լսումներից, պրն Բիշարյանի հայտնած հրապարակային կարծիքներից, որոնք կտրուկ, անհասկանալի, կողմնակալությանը հարիր ձեւով փոխվեցին: Բայց դե, դատարանը կրկին մերժեց»:
Վարդեւանյանն ընդգծեց, որ այս փուլը կոչվում է հենց իջնորդությունների փուլ. «Այս փուլում է, որ քննարկվում են հնարավոր բոլոր միջնորդությունները, եւ եթե դատախազը բացարկի ենթակա է, դա չանել հնարավոր չէ, դա ինքնին խախտում է»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին, որն այս դատավորի նախագահությամբ ընթացող նիստերին ներկայացել էր առաջին անգամ: Միջնորդության հիմքում պաշտպանները դրել էին այն հանգամանքը, որ դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ԱԺ լսումների ժամանակ, Կարեն Բիշարյանը նշել է, որ վարույթում առկա չեն Քոչարյանին, գնդապետի կոչումներ ունեցող նախկին պաշտոնյաների մասով գործին ընթացք տալու հիմքեր եւ որ Քոչարյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու հարկ չկա: Այս եւ այլ հանգամանքներով պայմանավորված՝ պաշտպանական կողմը պնդեց, որ Բիշարյանը ունի կողմնակալ վերաբերմունք, եւ չնայած իր պրոֆեսիոնալիզմին՝ չի կարող այս գործով լինել պատշաճ մեղադրող:
Պաշտպանական կողմն ամբողջությամբ միացել էր միջնորդությանը, որին առարկել էին տուժող եւ մեղադրող կողմերը: Մասնավորապես, դատախազ Կարեն Բիշարյանը, անդրադառնալով բացարկի միջնորդությանը, ասել էր, որ ինքը երբեւէ կողմնակալ չի եղել, եւ որ իր դիրքորոշումը հիմնված է եղել գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT