«Հակասական քայլերի» բեռը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն Անաստաս Միկոյանի ծննդյան օրվա առթիվ ֆեյսբուքյան  գրառում է արել, որի իմաստը մոտավորապես սա է՝թեեւ նրա գործունեությունը «զերծ չի եղել հակասական քայլերից», բայց նա համաշխարհային մակարդակի պետական գործիչ էր, մեծ դերակատարում է ունեցել պատերազմի տարիներին, նրա ջանքերով է հաղթահարվել Կարիբյան ճգնաժամը եւ այլն, իսկ ստալինյան բռնաճնշումների տարիների իր գործունեության վերաբերյալ էլ հետագայում հենց ինքն է ասել՝ «մենք բոլորս այդ ժամանակ սրիկաներ էինք»:

Գուցե կոնկրետ Շարմազանովի ասածների տողատակում ոչ մի բան էլ չկա, բայց բազմաթիվ հանրապետականներ ակնհայտորեն ցանկանում են, որ հասարակությունը հենց «Միկոյանի օրինակով» գնահատի Սերժ Սարգսյանի գործունեությունը: Իբր՝ այո, նա իր նախագահության տասը  տարիներին «զերծ չի եղել հակասական քայլերից» (դե, ասենք, ընտրություններ-բան է կեղծել, կոռուպցիոն համակարգ է կատարելագործել, ընտանիքի անդամներն ահռելի հարստություն են կուտակել եւ այլն), բայց նա, միեւնույն է, բարձր մակարդակի պետական գործիչ էր եւ շատ բան է արել պետության համար, իսկ «ավել-պակասի համար կներեք՝ այն ժամանակ բոլորն էլ սրիկաներ էին»:

Տողատակերով նման զուգահեռներ անցկացնելը գուցեեւ տեղին կլիներ, եթե Սերժ Սարգսյանը «հակասական քայլերից» բացի նաեւ պետական նշանակության ինչ-որ խնդիրներ լուծած լիներ: Չենք ասում՝ Կարիբյան ճգնաժամի մասշտաբի, բայց նախագահության տասը տարիների ընթացքում տարածաշրջանային կամ ներպետական նշանակության ինչ-որ խնդիր լուծել հաստատ հնարավոր էր: Իսկ ի՞նչ խնդիր է լուծել Սերժ Սարգսյանը:

Գուցե ղարաբաղյան խնդի՞րն է կարգավորել, կամ գոնե մի քիչ մոտեցրե՞լ է լուծումը: Ճիշտ հակառակը՝ նրա օրոք ունեցել ենք ապրիլյան պատերազմ, տարածքային կորուստներ, եւ դա, ի դեպ, երկար ժամանակով ետ է շպրտել բանակցային գործընթացը (Ադրբեջանում հույսեր են արթնացել, թե կարող են հարցը լուծել ռազմական ճանապարհով): Գուցե հայ-թուրքական հարաբերություննե՞րն է կարգավորել: Ճիշտ հակառակը՝ նրա օրոքս կսվել է մի գործընթաց, որի արդյունքում հարաբերություններն ավելի են վատացել: Գուցե արտագա՞ղթն է վերացրել:

Ճիշտ հակառակը՝ նրա նախագահության տասը տարիներին Հայաստանից արտագաղթել է բնակչության 12-13 տոկոսը: Կամ գուցե տնտեսական թռիչքաձեւ ա՞ճ է ապահովել: Ճիշտ հակառակը՝ նրա օրոք Հայաստանի տնտեսության ոչ ծավալները, ոչ որակն առանձնապես չեն փոխվել, իսկ արտաքին պարտքը մեծացել է մի քանի անգամ:

Փոխարենը՝ «հակասական քայլերի» պակաս չի ունեցել: Քրեաօլիգարխիկ տարրերով հզորացրել է ՀՀԿ-ն ու ընտրություններում «տոկոս խփել», նախագահական երկրորդ ժամկետի ավարտից առաջ փոխել է Սահմանադրությունը, որպեսզի երկրի միանձնյա ղեկավարումը շարունակի արդեն որպես վարչապետ, ու այդպես էլ արել է (պարզապես դա ընդամենը մի քանի օր է տեւել), քաղաքական դաշտում ներդրել է «հաճախորդների ինստիտուտը» ու խորացրել «գաղջը»... Ակնհայտ է, չէ՞, որ այս քայլերից որեւէ մեկը պետական շահի հետ որեւէ կապ չունի եւ պետական գործչի արած չէ: Սրանք քաղաքական գործչի քայլեր են, ընդ որում՝ այնպիսի գործչի, որի միակ նպատակը սեփական իշխանությունը պահպանելն ու ամրապնդելն է՝ ցանկացած գնով: Քաղաքական գործչի, որի թիմակիցները նրա տասնամյա գործունեությունից ընդամեն ըերկու «նվաճում» են կարողանում ներկայացնել՝ Հայաստանում իր անունով գրանցված անշարժ գույք չունի, մեկ էլ՝ իշխանությունից հեռացել է առանց արյուն թափելու:

Զավեշտն այն է, որ այդպիսի առաջնորդ ունեցող ուժն այսօր խոսում է իշխանություններին հրաժարական պարտադրելու եւ արտահերթ ընտրությունների մասին: Երեւի նրանց թվում է՝ մարդիկ մոռացել են իրենց «հակասական քայլերը»: Չեն մոռացել: 

Հ. Գ. Եվ, ի դեպ, սուտ է, որ «այն ժամանակ բոլորն էլ սրիկաներ էին»: Իշխանության ներսում՝ գուցե, բայց դա արդեն այդ տարիների իշխանությունների խնդիրն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3515 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով