Երևան
12 °C
Առավոտից Երեւանի խանութներում եռուզեռ է: Մարդիկ իրար հերթ չտալով խանութից խանութ են անցնում, ժպիտով գնումներ կատարում: Մի պահ, եթե մոռանանք, որ սա այն նույն հասարակությունն է, որը տարիներ շարունակ աղաղակել է սոցիալապես անպահով լինելու եւ գոյության կռիվ տալով ապրելու փաստի մասին, կարելի է մտածել, որ մարդիկ Հայաստանում, հատկապես Երեւանում այնքան էլ վատ չեն ապրում: Մայրաքաղաքի մի շարք խանութներում եւ մոլերում զեղչեր են, որը պայմանավորված է «Black Friday»–ը կամ «Սեւ ուրբաթ» մեծ զեղչերի օրով:
Նոյեմբերի 29-ից մեկնարկած «Սեւ ուրբաթ»-ը շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հայաստանի որոշ խանութներում, հատկապես մոլերում գործող զեղչերը սկսվում են 20 տոկոսից: Դրանք երբեմն հասնում են 30-40 տոկոսի:
Ակցիաներ անելու այս ավանդույթը սկզբնավորվել է ԱՄՆ-ում, որով էլ մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը առեւտրի կենտրոններում եւ խանութներում։ Վերջին մի քանի տարիներին «Սեւ ուրբաթին» միացել է նաեւ Հայաստանը: Մեզ մոտ էլ դրա նախաշեմին որոշ խանութներ եւ ապրանքանիշներ հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին, հայտնում, որ միանում են ակցիային եւ զգալի զեղչեր առաջարկում սպառողին: Այս տարի «Սև ուրբաթ»-ի օրը որոշ բանկերում մեկնարկել է նաեւ ապառիկ վարկավորման նախատոնական ակցիա:
Եվ ինչպես ընդունված է ասել, «Սեւ ուրբաթ»-ը ԱՄՆ-ում վերածվել է ազգային խրախճանքի, քանի որ այնտեղ խանութներն առաջարկում են չլսված ցածր գներ, առաջարկվող ապրանքների զեղչերը կարող են հասնել մինչեւ 90 տոկոսի: Հայաստանում այդ օրը զեղչերը 50 տոկոսից (այն էլ հատուկենտ ապրանքների դեպքում) դեռ չեն անցնում:
«Հայկական ժամանակ»-ը շրջայց կատարեց առաջին պատահած հագուստի եւ տեխնիկայի խանութներում, այդ թվում եւ մոլերում: Պարզվեց, մեր քաղաքացիներին բավականին ոգեշնչել էր «Սեւ ուրբաթ» կոչվածը: Դա, սակայն, չէր վերաբերում տարեցներին: Թոշակառուներից շատերը տեղյակ էլ չէին, թե «Սեւ ուրբաթն» ինչ է, նրանք ուշադրությամբ լսեցին, թերեւս մտքում հույս ունենալով, որ մի լավ բան կարող է սպասվել ամանորյա տոներին ընդառաջ:
Տարեց մի տատիկ, որը որոշ ուտելիքներ վերցրած դուրս էր գալիս սննդամթերքի խանութից, առաջին անգամ մեզնից լսեց «Սեւ ուրբաթի» մասին: Եվ առաջին հարցը, որը հետաքրքրեց թոշակառու տիկնոջը, սա էր՝ իսկ սննդի վրա դա գործու՞մ է: Բացասական պատասխան լսելուց հետո տատիկը հայտնեց, որ 30 հազար դրամ թոշակ է ստանում եւ երկկողմանի որբ թոռանն է պահում, հագուստի կամ տեխնիկայի մասին մտածել իրեն չի կարող թույլ տալ:
Մեր հարցվածներից շատերը տեխիկայի խանութներից գնել էին իրենց անհարժեշտ ապրանքատեսակները, անգամ այնպիսիսք, որոնց վրա զեղչային համակարգը չէր տարածվել: «Հեռախոս ու հեռուստացույց էինք ուզում, մեր ուզած տեսականին չէր զեղչվել, բայց վերցրել ենք»,- ասաց մի կին: Նա նաեւ հայտնեց, որ տեխնիկայի որոշ տեսականու վրա ձեւական է գրված եղել զեղչ, իրականում գինը նույնն է եղել, ինչ մի քանի օր առաջ էր:
Իսկ մոլի հաճախորդներից շատերը դժգոհեցին, որ զեղչը հատուկ են գրել, սակայն չնչին ապրանքատեսակների վրա է գործում:
Ինչեւէ մոլերում մարդկանց բազմություն էր տիրում, սովորականից կրկնակի շատ էին հաճախորդները: Օրինակ հայկական արտադրության կոշիկի սրահում 30 տոկոս զեղչ էր բոլոր տեսականիների համար, խանութում ասեղ գցելու տեղ չկար: Մեր հարցվածների մեծ մասը գոհունակություն հայտնեցին հաշված խանութներից, որտեղ 40 տոկոս զեղչային համակարգ է գործում բոլոր տեսակի հագուստների համար: Իսկ տեխնիկայի խանութներից մեծիմասամբ դժգոհ էին: Հայտնեցին, որ չնայած 40 տոկոս զեղչ փակցված լինելուն, այնտեղ ապրանքների մեծ մասը 20 տոկոսից ավելի չէր էլ զեղչվում, ապրանքներ կան, որոնց վրա զեղչային համակարգն ընդհանրապես չի տարածվում:
Իսկ այն մարդիկ որոնք չէին կարողացել գտնել մատչելի ապրանք կամ իրենց ուզած ապրանքատեսակի վրա ճկուն զեղչերը չէին տարածվել, «Սեւ ուրբաթ»-ը որակեցին «ապուշ ուրբաթ», «կեղծ զեղչեր», «սուտ հայտարարություններ» եւ այլն: Մեր հարցվածների մեծ մասը հագուստ ու տեխնիկա էին գնել:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը քաղաքացիներին հորդորում է այս օրերին կամայական ապրանք ձեռք բերելիս փորձել հասկանալ՝ այն գինը, որը տալիս են, արդարացվա՞ծ է, թե՞ մոլորեցնող: Այսինքն ապրանքի իրական գնի մասին պատկերացում ունեն, թե չունեն:
Պիպոյանը նաեւ չբացառեց այն, որ որոշ խանութներ օգտվելով «Սեւ ուրբաթ» ակցիայից, կարող են ապրանքի գինը նվազեցնելու փոխարեն բարձրացնել: «Նախկինում նման բան եղել է, քաղաքացին գնացել եւ տեսել է ապրանքի գին, որը այդ օրերին ավելի թանկ է դրված, քան ժամանակին տեսել էր: Արդյոք այս տարի էլ կարձանագրվի նման դեպք դժվարանում եմ ասել»,- նկատեց նա:
Բաբկեն Պիպոյանը ասաց, որ այսօր կարելի է հանդիպել քաղաքացիների, որոնք գնումներ են կատարել եւ իսկապես զեղչի են հանդիպել: «Մենք ունենք դեպքեր, երբ հայտարարված զեղչն իսկապես համապատասխանում է իրականությանը եւ քաղաքացիները վայելում են Սեւ ուրբաթի տված բերկրանքը: Դրան զուգահեռ, եթե ասենք, որ Հայաստանում իսկապես կա «Սեւ ուրբաթ», կգտնվեն քաղաքացիներ, որոնք գնացել են եւ ակնհայտ տեսել, որ գործ ունեն, իսկապես մոլորեցնող հայտարարությունների հետ եւ դարձել են գովազդի զոհ»,- ասաց նա:
Նա նաեւ շեշտեց, որ զեղչերի մասին մենք բոլորս հիշում ենք արտառոց օրերին: Սակայն այս տարին պետք է դարձնել մոնիթորինգի եւ ուսումնասիրության տարի եւ պարզել, թե ինչ ծավալի խախտումների հետ գործ ունենք: Պետությունը քայլ է ձեռնարկելու եւ այս ոլորտում առկա խնդիրների դեպքում էլ պիտի կատարվեն իրավակարգավորումներ, եթե հաջորդ տարի կկրկնվի նույն խնդիրը, հարկավոր է գնալ համապատասխան սանկցիաների հետեւից:
«Փորձը ցույց է տվել, որ երբ պետությունը չի միջամտում նման գործընթացներին, դրանք իրենցով լուծումներ չեն գտնում: Հետեւաբար պետք է մշակել համակարգ, որ հաջորդ տարի նույն խնդիրների մասին նույն տոնայնությամբ չխոսենք»,- եզրափակեց Պիպոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT