Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանին «Կամազ» մակնիշի բեռնատարներ նվիրելու պատմությունը հանրային լայն արձագանք է ստացել։ Թեեւ քաղաքը դրանից միայն շահելու է, բայց ընդդիմադիր շրջանակները թեմայի շուրջ քարոզչական բացասական ֆոն են ստեղծել՝ Երեւանի քաղաքապետին մեղադրելով ոչ թափանցիկ գործունեության եւ նվիրատուներին ինչ-ինչ ապօրինի արտոնություններ տալու մեջ։ Մի խոսքով՝ նվիրատվությունները ներկայացվում են որպես սովորական կաշառք, որի դիմաց ընկերությունները քաղաքապետարանից շինթույլտվություններ են ստացել։
Փորձենք հասկանալ։ Մի պահ ենթադրենք, թե դա իսկապես այդպես է (թեեւ տեղեկություններից մի քանիսն արդեն իսկ հերքվել են)։ Մեծ հաշվով՝ ինչի՞ց են դժգոհ աղմուկ բարձրացնողները, դժգոհ են, որ նախկին սխեմաները չե՞ն աշխատում։ Նախկինում, եթե հիշում եք, ցանկացած, նույնիսկ ամենախղճուկ կառույցի շինթույլտվություն հնարավոր էր ստանալ բացառապես կաշառքով, ընդ որում՝ հստակ գնացուցակ կար։ Քաղաքապետարանի պաշտոնյաներն էլ, ըստ աստիճանակարգի, այդ գումարները դնում էին իրենց գրպանը (Քոչարյանի ականջը կանչի՝ նա էր, չէ՞, քաղաքապետներից մեկի վրա «մուննաթ եկել», թե «փողի վրա նստած՝ փող է ուզում»)։ Ուշադրություն դարձրեք՝ «կաշառք տվողների» համար, մեծ հաշվով, միեւնույն է, թե ում կամ ինչ տեսքով կտան կաշառքը, իսկ ահա «կաշառք վերցնողների» մասով ամեն ինչ փոխվել է՝ նրանք այդ գումարը կամ գույքը չեն յուրացնում, վերցնում են հրապարակավ եւ ծառայեցնում են քաղաքի կարիքներին։ Իսկ եթե նվիրատուներն իրենց բարեգործության դիմաց կոնկրետ ակնկալիքներ ունեն՝ դա այլ խնդիր է։
Ի դեպ, այս հարցն անուղղակիորեն առնչվում է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուներին։ Ու պատահական չէ, որ հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Փաշինյանը շատ հստակ ձեւակերպեց սկզբունքը, որի իմաստը, պարզ ասած, հետեւյալն է՝ լավ կլինի ոչ թե տասը հոգի մի-մի միլիոն դոլար նվիրաբերեն, այլ միլիոն հոգի՝ տասական դոլար։ Ու խնդիրը միայն այն չէ, որ Սփյուռքում ապրող ցանկացած հայ, թեկուզ չնչին գումար նվիրաբերելով, իրեն Հայաստանի տեր ու քաղաքացի է համարելու (թեեւ սա նույնպես չափազանց կարեւոր է), խնդիրը նաեւ այն է, որ նախկինում հիմնադրամին խոշոր գումարներ նվիրողներից շատերը (բարեբախտաբար՝ ոչ բոլորը) դրա դիմաց իշխանություններից կոնկրետ ակնկալիքներ են ունեցել ու որոշակի արտոնություններ ստացել, ընդ որում՝ հաճախ ապօրինի։ Նաեւ այս պատճառով է կարեւոր, որ բոլոր հայերը մասնակցեն հիմնադրամի ձեւավորմանը։ Դրա արդյունքում, նախ, շատ ավելի մեծ գումար կհավաքվի, ու հետեւաբար՝ շատ ավելի լուրջ ծրագրեր կիրականացվեն, եւ երկրորդ՝ բարեգործությունների դիմաց կասկածելի արտոնությունների հարցը կվերանա, ինչն իր հերթին մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա, որովհետեւ կնպաստի տնտեսական առողջ մրցակցությանը։
Վերադառնանք «Կամազների» շուրջ աղմուկին։ Բարձրացված հարցերն ըստ էության իրավական դաշտում են, որովհետեւ կարեւոր է հասկանալ՝ նվիրատվությունների դիմաց տրված շինթույլտվությունները (եթե, իհարկե, նման բան ընդհանրապես եղել է) օրինակա՞ն են, թե ոչ։ Պարզ ասած՝ քաղաքապետարանը որեւէ օրենք խախտե՞լ է, թե՞ գործել է իր լիազորությունների շրջանակներում։ Եթե օրենք է խախտվել՝ խնդիրը լուծում կստանա իրավական դաշտում, եւ նվիրատվությունների փաստը, վստահաբար, այդ լուծման վրա որեւէ ազդեցություն չի ունենա։ Կարեւորը սա է, իսկ հարցը «բարոյական հարթությունում» դիտարկելն այս դեպքում ընդհանրապես տեղին չէ։ Առավել եւս՝ եթե բարոյականությունից խոսում են նախկինները, եւ խոսում են այն քարոզչամիջոցներով, որոնք ստեղծվել են այդ թվում նաեւ ապօրինի շինթույլտվությունների դիմաց ստացված հսկայական կաշառքների գումարներով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT