Երևան
12 °C
Իշխանությունների դեմ գործող քարոզչամեքենան արդեն տեւական ժամանակ շրջանառում է այն թեզը, թե իշխանությունները հեղափոխությունից մեկուկես տարի անց էլ շարունակում են պայքարել նախկինների դեմ, որովհետեւ նախկինների մասին անընդհատ հիշեցնելն «օգնում է» բացատրել մարդկանց, թե ինչու ամբողջովին կամ բավարար արագությամբ չեն կատարվում հեղափոխության օրերին տրված խոստումները: Նախկինների այս քարոզչության բուն նպատակն, իհարկե, իշխանությունների ուշադրությունն իրենցից շեղելն է («ինչ եղել՝ եղել է, մոռացեք, մեզ հանգիստ թողեք ու զբաղվեք ապագայով»), բայց իսկապես էլ՝ տպավորությունն այնպիսին է, թե Հայաստանում ներքաղաքական պայքարն ընթանում է ներկայի եւ անցյալի միջեւ:
Իսկ ինչո՞ւ է այդպես: Որովհետեւ ձեւավորվող կամ ձեւավորվել փորձող «արմատական ընդդիմությունը» ֆինանսավորվում եւ ուղղորդվում է նախկինների, կամ, պայմանականորեն ասած, «անցյալի» կողմից: Երբեւէ լսե՞լ եք, որ այդ ընդդիմությունն իշխանությունների հետ բանավեճի մեջ մտնի Հայաստանի ապագայի վերաբերյալ որեւէ հարցի շուրջ: Չկա այդպիսի բան ու չի էլ կարող լինել: Նրանց փաստարկները բացառապես անցյալին են վերաբերում՝ «մեր ժամանակ ավելի լավ էր» կամ «մեր ժամանակ էլ մի բան չէր, բայց դուք մեզանից վատն եք»: Ապագայի վերաբերյալ նրանք իշխանությունների հետ չեն կարող բանավիճել, որովհետեւ իշխանությունները ոչ միայն շատ հստակ են ձեւակերպել, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան (ժամանակակից մրցունակ տնտեսություն, համակարգային կոռուպցիայի վերացում, ազատ հասարակություն, օրենքի առջեւ բոլորի հավասարություն եւ այլն), այլեւ շատ կոնկրետ քայլեր են անում այդ ուղղությամբ: Հաջողվում է, թե ոչ այնքան՝ այլ հարց է, բայց պատկերացրեք՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմից ուղղորդվողներն ու նրանց վերադարձի համար պայքարողները հանկարծ հայտարարեն, թե «մենք պայքարում ենք այնպիսի ապագայի համար, որտեղ չի լինի համակարգային կոռուպցիա, չեն լինի ապօրինի հարստացողներ, օլիգարխներ, մենաշնորհներ, չեն լինի ընտրակեղծիքներ, քաղաքացիների ժողովրդավարական ազատությունները պաշտպանված կլինեն, օրենքի առջեւ բոլորը հավասար կլինեն...»: Համաձայնվեք՝ զվարճալի կլինի: Բայց չեն կարող հայտարարել նաեւ այն, ինչին իսկապես ձգտում են պատվիրատուները՝ «մենք ուզում ենք վերադարձնել այն Հայաստանը, որտեղ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա փողի վրա նստած է, որտեղ մենք ենք որոշում բիզնես-քվոտաները, մենք ենք որոշում, թե քանի տոկոս խփենք ընտրությունների ժամանակ, իսկ ընդդիմությանը կարող ենք կամ հաճախորդ դարձնել, կամ անզգույշ քաշքշել, ով էլ դժգոհ է՝ թող արտագաղթի, բա մնան երկրում, որ հեղափոխություն անե՞ն»:
Այստեղից էլ՝ ապագայի վերաբերյալ քննարկումների բացակայությունը: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում իշխանություններ-ընդդիմություն պայքարը, որպես կանոն, հենց պետության ապագայի (զարգացման ուղղությունների) շուրջ է լինում: Ու քանի որ մեզանում այդպես չէ՝ ստացվում է բավականին արտառոց իրավիճակ: Մի կողմից՝ հասարակության բացարձակ մեծամասնությունը կտրականապես մերժում է անցյալը (անկախ նրանից՝ գո՞հ է նոր իշխանություններից, թե ոչ այնքան), մյուս կողմից՝ քաղաքական ընդդիմության հայտ ներկայացրած ուժերն անցյալին վերադառնալուց բացի այլ բան չեն կարող խոստանալ (եթե այլ բան խոստանան՝ որեւէ մեկը չի հավատա): Եվ քանի որ ֆինանսական միջոցներն ու քարոզչական ռեսուրսները հենց նախկինների ձեռքում են, իսկ նրանց նպատակն անցյալը վերադարձնելն է, ստացվում է, որ իշխանությունները քաղաքական դաշտում, ուզած-չուզած, առաջին հերթին պայքարում են անցյալի դեմ:
Ընդ որում՝ նաեւ այս վիճակն է խանգարում, որ Հայաստանում ձեւավորվի այնպիսի ընդդիմություն, որի հետ իշխանությունները բանավիճեն արդեն ապագային վերաբերող ծրագրերի շուրջ: Իսկ դա լրջորեն խաթարում է երկրի բնականոն քաղաքական կյանքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT