Երևան
12 °C
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնապես արձագանքել է «ՀՅԴ ՆԱՈՒՄ ընկերներ»-ի անունից այսօր տարածված հայտարարությանը, ըստ որի՝ ՀՅԴ-ն պատրաստվում է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին:
Քիչ առաջ տարածված հաղորդագրությունում նշվում է, թե «կոտրվել է միության պաշտոնական էջի գաղտնաբառը, եւ արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում ստեղծվում են միության անունը կրող կեղծ էջեր»: Նույն հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ լրատվամիջոցներում տարածված գրությունն առնչություն չունի միության պաշտոնական տեսակետի հետ:
Ընդգծենք, սակայն, որ վերը հիշատակվող գրությունը տարածվել է ոչ թե ուսանողական միության պաշտոնական էջով, այլ «Ուղղամիտ եւ անվախ Դաշնակցականներ» անունը կրող էջով: «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» ֆեյսբուքյան էջում վերջին անգամ գրառում է արվել նոյեմբերի 17-ին, եւ այն վերաբերում է ուսանողության միջազգային օրվան: Այս պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչ էջ է կոտրվել:
Նկատենք նաեւ, որ մինչ այս պահը հնարավոր չի լինում տարածված հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՅԴ ԳՄ անդամներից:
Մինչ «հերքող» հայտարարության տարածումը՝ մենք կարճ զրույց ունեցանք «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Ռուբեն Սողոյանի հետ.
- Պարո՛ն Սողոյան, այսօր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից հայտարարություն է տարածվել, որը վերաբերում է ՀՅԴ ԳՄ կոմիտեների նիստերին…
- Հայտարարությունը ուսանողական միության անունի՞ց է:
- Միության մի շարք ընկերների: Հայտարարությունում նշված է, որ դաշնակցության ԳՄ կոմիտեների ժողով է եղել, որի ընթացքում որոշում է կայացվել պարտիզանական գործողություններ իրականացնել ներկա իշխանությունների դեմ:
- Գիտեք՝ ինչ կա, դա ներքին ինֆորմացիա է, դա կուսակցական ներքին ինֆորմացիա է, ու չգիտեմ էլ՝ էդտեղ ինչ է գրված, բայց եթե խոսքը ժողովի մասին է, կուսակցական ժողովը ներքին ինֆորմացիա է: Ու, ամենայն հավանականությամբ, այդտեղ սխալ բաներ են գրված կամ չգիտեմ. ինձ ժողովի մասին հարցեր մի տվեք, լա՞վ:
- Բայց եղե՞լ է նման բան, որ ժողովում որեւէ որոշում կայացվի, ուսանողական միությունը դեմ լինի դրան:
- Տեսեք, դուք ժողովի մասին էլի հարց եք տալիս:
- ժողովի չէ…
- Ժողովի ժամանակ շատ մարդիկ կարող են դեմ լինել կամ կողմ:
- ժողովի ժամանակ չէ, ես հարցնում եմ՝ եղե՞լ է նման բան, որ որոշում է կայացվել, եւ դուք դեմ եք եղել:
- Կներեք, բայց էլի դուք փորձում եք կուսակցական ներքին ժողովի վերաբերյալ հարց տաք:
- Բայց ինչ-որ արձագանք պե՞տք է լինի այդ հայտարարությանը:
- Ես կկարդամ, եթե անհրաժեշտություն լինի, կարձագանքենք:
Հիշեցնենք՝ տեղեկացրել էինք, որ մի շարք դաշնակցականներ հանդես են եկել ուշագրավ հայտարարությամբ՝ մանրամասներ հայտնելով հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած գաղտնի ժողովից: Հայտարարությունում մասնավորապես նշվում էր, որ սույն թվականի հոկտեմբերի 31-ին Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի՝ ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը:
«Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաև ընկեր Հրանտը, ով, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին։ Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ՝ մենք՝ որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այդ թվում՝ երիտասարդների հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից»,- ասված է հայտարարությունում:
Ըստ այդ հայտարարության՝ քանի որ ՀՅԴ շարքերում տիրում է վախի մթնոլորտ, շատ ընկերներ վախեցել են այս ամենի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT