ԱԺ պատգամավորները 2020 բյուջեի նախագծում 368 մլրդ դրամի առաջարկներ են ներկայացրել․ 264,4 մլրդ՝ միայն ԲՀԿ-ն

Ազգային ժողովի պատգամավորները 2020 թվականի բյուջեի նախագծի համար ընդհանուր առմամբ 368 մլրդ դրամի՝ թվով 160 առաջարկ են ներկայացրել։ Այս մասին բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցի։ Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվել էր՝ կա՞ տեղեկատվություն՝ որ խմբակցություններին որքան մասն է բաժին ընկնում։

Ֆինանսների նախարարն ասաց, որ միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է 264,4 մլրդ դրամի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ 94,9 մլրդ դրամի, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը՝ 8,4 մլրդ դրամի առաջարկ։ Անհատական առաջարկների մասին տվյալներ, սակայն, նախարարը չներկայացրեց։

Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ կան առանձին դեպքեր, երբ մի պատգամավորի առաջարկը նույնիսկ մի քանի տասնյակ միլիարդ դրամի է հասել։ Ջանջուղազյանն էլ արձագանքեց՝ բնականաբար, «Իմ քայլի» պատգամավորինը չէ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ կատակեց, թե՝ «Պարո՛ն Ջանջուղազյան, քաղաքականացնում եք բյուջեն»։

Բյուջեի քննարկման նախորդ փուլի ժամանակ անդրադառնալով ընդդիմադիրների ակնարկներին, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունն ու իշխող խմբակցության պատգամավորներն ամեն ինչ ձախողում են՝ Բաբկեն Թունյանը նկատեց, որ պատգամավորների ներկայացրած առաջարկների ընդհանուր փաթեթը գնահատված է 216 միլիարդ դրամ․

«94,4 մլրդ դրամի առաջարկներ ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, 38,5 մլրդ՝ «Բարգավաճ Հայաստանը», միայն ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի առաջարկները գնահատվում են 77,2 մլրդ դրամ։ Հիմա եթե 216 մլրդ դրամի ձեր առաջարկներն ընդունվեն, պետբյուջեն կա՛մ էդքան ավելի փող պիտի գտնի, կա՛մ ինչ-որ մի տեղի հաշվին կրճատի»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ եթե, պատգամավորների պնդմամբ, բյուջեում այդքան վատ վիճակ է, տնտեսության մեջ ոչ մի լավ բան չի կատարվում, ո՞նց են ուզում գտնել այդ 216 մլդը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44948 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել