Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննության ժամանակ, պաշտպանական կողմն առարկություն ներկայացրեց մեղադրող կողմի այն միջնորդության դեմ, որով վերջինս խնդրում էր դատավորին ինքնաբացարկ հայտնել:
Հիշեցնենք, որ այսօր մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Պապոյանին եւ հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը՝ հիշեցրեց՝ 2019-ի մայիսի 21-ին դատավորի աշխատակազմից հայտնել են, որ Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել: Պատճառը, ըստ հրապարակման, եղել է այն, որ 2019 թվականի մայիսի 20-ին ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել. «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը»: Այս հրապարակման մեջ Գալստյանը նշում էր, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում՝ Մխիթար Պապոյանը: Վերջինս հայտնել էր, որ հրապարակումն ամբողջությամբ սուտ է եւ ներկայացրել էր հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ:
Պաշտպաններից Հայկ Ալումյանը միջնորդությունն անվանեց օրենսդրական անհեթեթ վրիպակներով ակնհայտ անհիմն միջնորդություն. «Այս միջնորդությունն իր ձեւով ինքնաբացարկի միջնորդություն է ձեզ, բայց իրական բովանդակությամբ, ըստ էության, հետեւյալ միջնորդությունն է. միջնորդում ենք գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին (նա Վերաքննիչ քրեական դատարանի այն դատավորն է, որը բեկանել էր Քոչարյանին ազատ արձակելու եւ գործը կասեցնելու որոշումները,-խմբ.)»,- դիմելով դատավորին՝ ասաց Ալումյանը:
Վերջինիս խոսքով՝ երբ ՀՀ-ն դեռ նոր էր վավերացրել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, դրա վերաբերյալ իրավաբանների, դատախազների, փաստաբանների, նաեւ դատավորների պատկերացումները շատ մշուշոտ էին. «Մի առիթով դատախազներից մեկը հղում արեց այդ կոնվենցիայի 6-րդ հոդվածին՝ մեղադրանքի որոշ փաստարկներ պաշտպանելու համար, եւ երբ փաստաբանն առարկեց դրա դեմ, դրան ի պատասխան՝ դատախազն ասաց. «Ինչու դատախազը մարդ չէ՞»: Այն կարգավիճակով, որ դատախազը հանդես է գալիս դատարանում, այո՛, մարդ չէ, պետություն է, իսկ կոնվենցիան նախատեսված է մարդու համար՝ պետությունից պաշտպանվելու»:
Ալումյանի կարծիքով՝ անցած տարիների ընթացքում դատախազներն ըմբռնել են, որ իրենց փաստարկները հիմնավորելիս չեն կարող հղում անել Եվրոպական կոնվենցիային հենց միայն նրա համար, որ դրա 6-րդ հոդվածն սահմանում է իրավունքներ եւ սահմանափակումներ այն անձի համար, ով պաշտպանվում է քրեական մեղադրանքից եւ այն անձի համար, ում քաղաքացիական իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ վեճ է գնում:
Երբ Ալումյանը շեշտեց, որ մեղադրող դատախազը հղում արեց կոնվենցիային իր մատնանշած հանգամանքներին ճշմարտանմանություն հաղորդելու եւ գուցե այն եթերով առավել գրագետ ցույց տալու նպատակով, դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկեց նրա հայտարարության դեմ. «Իմ միջնորդության գրագիտության հետ կապված որեւէ գնահատական շատ տխուր պատասխանի կարժանանա»,- ասաց նա: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն էլ պարզաբանեց, որ վիրավորական բան չի եղել, եւ պաշտպանի արտահայտությունը չէր վերաբերում գրագիտությանը, այլ ընդամենը նշվեց, որ դատախազը ցանկացել է առավել գրագետ ներկայացնել:
Շարունակելով միջնորդության դեմ առարկությունը՝ պաշտպան Հայկ Ալումյանը եւս նշեց, որ վիրավորելու միտում չի ունեցել, ապա դիմելով դատավորին՝ ասաց. «Ոմն անձ ձեր մասին տեղեկություններ է տարածել, դուք դրանք համարել եք զրպարտություն պարունակող, դիմել եք՝ քրեական գործ հարուցելու, եւ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հիմա ես չեմ կարող պատկերացնել, թե դրանով ինչպես կարող է ձեր անաչառությունը կասկածի տակ դրվել: Բայց ես ուզում եմ, որ չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ երբ որեւէ մեկը ուզի՝ իր գործն ինչ-որ դատավոր չքննի, համացանցում հայտնի ինչ-որ մեկը, պայմանականորեն ասած՝ ինչ-որ Արտակ, որը դատավորի հասցեին ամենավերջին վիրավորանքները գրի, դատավորը դիմի՝ քրեական գործ հարուցելու, դա հարուցվի, եւ դա բավարար լինի, որ այդ դատավորն այդ գործն այլեւս չքննի»:
Պաշտպանի համոզմամբ՝ եթե այդպիսի տեխնոլոգիաներ սկսեն կիրառել, ապա ՀՀ-ում դատավոր գուցե չմնա. «Մի կողմից կարող են այդ տեխնոլոգիաները կիրառվել բոլոր արմենդանիելյանների նկատմամբ, մյուս կողմից՝ մի ուրիշ դատավորի նկատմամբ: Ստացվում է՝ մի մարդ դատավորի հասցեին տեղեկություններ է տարածել, դատավորն օրենքի սահմաններում հաղորդում է ներկայացրել, ուրեմն էլ չպիտի այս գործը քննի, սա ին՞չ մեկնաբանություն է, ո՞նց կարել է օրենքը բերել հասցնել այս մեկնաբանման, ասել, թե փորձում են գործել օրենքի սահմաններում»:
Հայկ Ալումյանը նշեց, որ կարեւոր է՝ չստեղծել նման գործիք, որը կարող է կիրառվել որեւէ կողմի համար՝ անցանկալի դատավորից ձերբազատվելու համար, այլապես դա կդառնա շանտաժի, մանիպուլյացիայի տարածված հնարք:
Միջնորդության դեմ առարկությանը միանալիս պաշտպաններից Արամ Օրբելյանը շեշտեց, որ մեղադրողների կողմից մատնանշված քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով, որը վերաբերում է դատավորին դատական գործունեություն իրականացնելիս զրպարտելուն, ինչը որեւէ առնչություն չունի ո՛չ այս, ո՛չ այլ գործի հետ. «Առնվազն մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այդ գործը որեւէ կերպ չի առնչվում Քոչարյանի գործի շրջանակում որեւէ գործողության, բացառությամբ այն հանգամանքի, որ զրպարտությունը եղել է այս գործով որոշման վերաբերյալ: Հետեւաբար սա որեւէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ անաչառ դիտորդի մոտ»:
Ինչ վերաբերում է Սեդա Սաֆարյանի կողմից արված այն հայտարարությանը, թե նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ընկերական հարաբերություններ ունի դատավորներ Ռշտունու եւ Ազարյանի հետ, ինչն իր մոտ չի առաջացնում համապատասխան վստահություն, Արամ Օրբելյանն ասաց. «Ուզում եմ ուշադրություն հրավիրել նրան, որ թե՛ տիկին Սաֆարյանը, թե՛ ես, թե՛ այստեղ գտնվող մնացած բոլոր անձինք անաչառ դիտորդ չենք, մենք մասնակից ենք այս գործընթացի, եւ գործընթացի մասնակիցը չի կարող լինել անաչառ դիտորդ, քաղաքականապես ակտիվ ցանկացած անձ՝ եւս, ցանկացած անձ, ով դատարանի մուտք է փակում, ով հիմա բակում ցույց է անում՝ անկախ նրանից, թե որ կողմում է, չի կարող դիտվել անաչառ դիտորդ»:
Օրբելյանի խոսքով՝ այս պարագայում պետք է հարցը դիտարկել ընդհանուր դաշտի մեջ՝ փորձելով պարզել՝ կա՞ այնպիսի օբյեկտիվ հանգամանք, որը կարող է ազդել գործի վրա. «Դուք բերեցիք մեկ օրինակ, ըստ որի՝ նախկինում բեկանել եք Ալեքսանդր Ազարյանի ինչ-որ որոշում, բայց բացի դրանից՝ ընկերական հարաբերություները չեն կարող լինել հիմք՝ անաչառությունն սահմանափակելու համար, այլապես ինքնաբացարկի հիմքերում օրենսգիրքը եւս դա կնախատեսեր»:
Անդրադառնալով տուժողների իրավահաջորդների այն հայտարարությանը, թե դատարաններն անկախ չեն, եւ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում դրա դեմ, Արամ Օրբելյանն ասաց, որ ինքը դրա հակառակն է տեսել. «Բայց եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ այդ արգումենտը հիմնավոր է, դուք դարձյալ չեք կարող ինքնաբացարկ հայտնել, որովհետեւ նույն արգումենտը կարող է կիրառվել այլ դատավորի նկատմամբ եւս, եւ եթե չի կարող ձեւավորվել արդարադատություն իրականացնող այլ մարմին, համապատասխանաբար միջնորդությունը պետք է մերժվի»:
Օրբելյանը նշեց, որ դատավորի ինքնաբացարկ հայտնելու դեպքում կխախտվի Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT