Երևան
12 °C
Այս օրերին հայաստանյան պատվիրակությունը պաշտոնական այցով Բաքվում է:
Պատվիրակության կազմում մեկնել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:
Դեկտեմբերի 4-7-ը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենում Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: Հայկական պատվիրակությունը մեկնել է ՀՀ վարչապետի որոշմամբ, նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Բաքվում կայանալիք հանդիպումները նվիրված են TRACECA-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման 20-ամյակին։ Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստն է տեղի ունեցել, որին մասնակցել են TRACECA ծրագրի դիտորդ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամների եւ ադրբեջանցիների միջեւ, սկսվել են հակադարձումներ հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի միջեւ:
Sputnik- ի ռուսական ծառայությունը տեղի ունեցածը սկանդալ է որակել եւ նշել, որ անհամաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պատվիրակության ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը դժգոհել է միջոցառումների ծրագրի կետերից մեկի առնչությամբ, ըստ որի միջոցառումների մասնակցող պատվիրակությունների անդամները պարտադիր պետք է այցելեն Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ:
Սիմոնյանը նշել է, որ լավ չի հասկանում, թե ինչ կապ ունի պատվո հուղարկավորությունների պուրակ այցելությունը TRACECA-ի հետ: Նա հայտնել է, որ հայկական պատվիրակությունը կառուցողական է եղել քննարկումների ժամանակ եւ խուսափել որեւէ բան քաղաքականացնելուց, սակայն իրենց համար անհասկանալի է մնում միջոցառման այդ հատվածը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայկական պատվիրակության ղեկավարին պատասխանել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը՝ հայտարարելով, որ լավ է հասկանում հայկական կողմի արձագանքը, քանի որ նրանք առաջին անգամ են Երեւանից ժամանել Բաքու ու երեւի չեն հավատում, որ գտնվում են Բաքվում: Trend գործակալության փոխանցմամբ, Ջաբարովը Հայաստանի պատվիրակությանը հրավիրել է այցելել ոչ միայն պատվո հուղարկավորության պուրակ, այլ նաեւ Հեյդար Ալիեւի կենտրոն, որտեղ տեղի է ունենում Իրեւանի (Երևան) պատմությանը նվիրված ցուցադրություն և «շատ նոր բաներ իմանալ Իրեւանի խանության եւ Իրեւանի հիմնադրման պատմության մասին»՝ հավելելով, որ ցուցանմուշները վերցվել են Վրաստանի թանգարանից, որտեղ դրանք մշտապես ցուցադրվում են։
Հայկական կողմը պատասխանել է ադրբեջանցի նախարարին՝ հորդորելով քաղաքական ենթատեքստ չտալ Միջկառավարական հանձնաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումներին. «Մենք անընդունելի ենք համարում, որ նման հարթակներն օգտագործվում են ազգային եւ վիճելի գաղափարներն առաջ մղելու համար: Ինչպես նկատեցիք, մեր պատվիրակությունը կառուցողական է եղել քննարկումների ժամանակ, մեզ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունեն նշված այցելությունները ծրագրի հետ: Նախորդ տարի Երեւանում կայացած միջոցառմանը քաղաքական ենթատեքստ պարունակող այցելություններ չեն եղել, թեպետ կարծում եմ բոլորն են տեղյակ՝ ինչ պատմական փորձությունների միջով է անցել Հայաստանը», – նշել է Սարգսյանը` հավելելով, որ ադրբեջանական կողմը հավանաբար փաստարկներ կունենա` բացատրելու համար, թե ինչու են Հայաստանի սահմաններն արգելափակված նախագծի երկու անդամ երկրների կողմից։
TRACECA (Transport Corridor Europe-Caucasus-Asia)-ն տարածաշրջանային համագործակցության ծրագիր է, որն առաջարկվել է Եվրամիության կողմից 1993 թ-ին։ Դրա նպատակը Եվրոպայից Սև ծովով, Կովկասով եւ Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումն է: Սա հնագույն Մետաքսի ճանապարհի վերածննդի յուրօրինակ փորձ է։ Աշխատանքներին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Աֆղանստանի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, Վերջին անգամ Հայաստանի պաշտոնատար անձինք Բաքու են մեկնել 2017 թ-ին։ Բաքվում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի խորհրդաժողովին ներկա գտնվեցին այդ պահի դրությամբ Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT