Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

07/12/2019 schedule19:45

Հայաստանի նեքաղաքական կարեւորագույն խնդիրն ակնհայտորեն ուժեղ ընդդիմության բացակայությունն է: Այնպիսի ընդդիմության, որը, ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, նորմալ քաղաքական մրցակցություն կապահովեր ու դրանով իսկ օգուտ կտար հասարակությանն ու վերջին հաշվով՝ պետությանը: Հայաստանում հզոր ընդդիմություն, իհարկե, կա, բայց այդ հզորությունն արտահայտվում է բացառապես ֆինանսական մեծ ռեսուրսներով, իսկ ահա հանրային աջակցության կամ պետությանն ինչ-որ կերպ օգուտ տալու տեսանկյունից այդ ընդդիմության «հզորությունը» գրեթե զրոյական է:

Իսկ ինչո՞ւ է այդքան կարեւոր իսկական ընդդիմություն ունենալը: Որովհետեւ դա իշխանություններին կստիպեր շատ ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատել՝ չկորցնելու համար հանրային աջակցությունը: Իսկ այսօրվա «հզոր ընդդիմությունը» (խոսքը նախկին իշխանությունների ու նրանց հարող շրջանակների մասին է) ուղղակի գանձ է իշխանությունների համար: Որովհետեւ իրենց հասցեին հնչեցված ցանկացած քննադատության (կապված տնտեսության հետ, սոցիալական խնդիրների, թե արտաքին քաղաքականության՝ էական չէ) կարող են պատասխանել «բա լավ է՞ր, որ ձեր ժամանակ...» եւ տասնյակ օրինակներ բերել՝ քննադատողների «աչքը կոխելով» նրանց օրոք կատարված հանցանքները եւ այդպիսով փակելով նրանց բոլորի բերանը: Պարզ ասած՝ նման խոցելի ընդդիմություն ունենալը գործող իշխանություններին հնարավորություն է տալիս թուլանալ եւ առանձնապես բանի տեղ չդնել քննադատությունները, ինչը, հասկանալի է, ազդում է (կամ վաղ թե ուշ կազդի) նրանց գործունեության որակի վրա:

Իսկ եթե երկրում ձեւավորվի այնպիսի հզոր ընդդիմություն, որի քննադատություններին հնարավոր չլինի պատասխանել «բա լավ է՞ր, որ ձեր ժամանակ...» բառերով, այդ դեպքում իշխանությունները ստիպված կլինեն գործել այնպես, որ քննադատությունները հնարավորինս քիչ լինեն, լինելու դեպքում էլ՝ ստիպված կլինեն առարկայական բացատրություններ տալ (եթե ոչ այդ ընդդիմությանը, ապա հասարակությանը):

Հասկանալի է, որ իշխանությունները որքան էլ իրապես շահագրգռված լինեն քաղաքական համակարգի կատարելագործմամբ ու պետության զարգացմամբ, իրենց ձեռքով այդպիսի ընդդիմություն չեն ստեղծելու: Եթե նույնիսկ փորձեն՝ հասարակությունը մերժելու է «հաճախորդներին», ինչպես մերժել է տարիներ շարունակ: Իշխանությունները կարող են միայն նպաստավոր պայմաններ ստեղծել իրական ընդդիմության ձեւավորման համար ու կարծես թե ստեղծում են (համենայն դեպս՝ չեն խանգարում): Իսկ ահա նախկինները խանգարում են՝ տասնյակ քարոզչամիջոցների աղմուկով քաղաքական դաշտում «զբաղված պահելով» այն տեղը, որը պիտի իրական ընդդիմությունը զբաղեցներ: Նախկինների համար դա չափազանց կարեւոր է, որովհետեւ եթե իսկական ընդդիմություն ձեւավորվի՝ իրենք վերջնականապես դուրս կմղվեն քաղաքական դաշտից, այլեւս հնարավորություն չեն ունենա նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումները ներկայացնել որպես քաղաքական հետապնդումներ ու կվերածվեն սովորական մեղադրյալների, որոնց անգամ ամենաթանկարժեք փաստաբանները հազիվ թե օգնեն:

Պարզ ասած՝ ստեղծվել է մի վիճակ, որտեղ նախկիններն իրենց լավ են զգում (հսկայական միջոցներ ունեն, քարոզչամիջոցներ են առել ու քաղաքական գործունեության պատրանք են ստեղծում՝ հարցազրույցներ են տալիս, միջազգային ինչ-որ միջոցառումների են մասնակցում եւ այլն), իշխանություններն էլ իրենց հերթին են «կոմֆորտի դաշտում»՝ ընդդիմախոսները ծայրահեղ վարկաբեկված ու խոցելի են, ու իրենք ինչ էլ անեն՝ նախկինների համեմատ տասնապատիկ լավ է լինելու, հետեւաբար՝ անհանգստանալու բան չկա, իսկ արդյունքում քաղաքական կյանքի որակն ընկնում է:

Իսկ սա, համաձայնվեք, լուրջ խնդիր է: Կամ էլ՝ վաղ թե ուշ դառնալու է լուրջ խնդիր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3461 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ