Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»

Եվ այսպես, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Սերժ Սարգսյանին՝ «վատնման եղանակով մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար»: ՀՀԿ-ն, բնականաբար, արդեն հայտարարել է, որ դա քաղաքական հետապնդում է, եւ դա միանգամայն կանխատեսելի էր: Դեռ ամիսներ առաջ, երբ Սերժ Սարգսյանին որեւէ մեղադրանք առաջադրելու մասին խոսք անգամ չկար, ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ «անոնսով» հայտարարում էին, որ եթե այդպիսի բան լինի՝ դա հաստատ քաղաքական հետապնդում է լինելու:

Մեղադրանքը կհաստատվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց նախկինների քարոզչամեքենան չի սպասում: Ու քանի որ, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվողը եղել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, հենց նա էլ դարձել է մերձհանրապետական քարոզիչների հիմնական թիրախը: Զավեշտն այն է, որ քարոզիչները նրան մեղադրում են դավաճանության մեջ, բայց սուտ վկայություն տալու մեղադրանք չեն հնչեցնում: Ավելին՝ բանն այնտեղ է հասել, որ շատերն են Սերգո Կարապետյանին հիշեցնում, թե ինչ լավություններ է արել իրեն Սերժ Սարգսյանը՝ օրինակ, գյուղատնտեսական վարկեր ստանալու հարցում՝ առանց հասկանալու, որ դրանով իսկ նոր մեղադրանքներ են ներկայացնում Սերժ Սարգսյանին. որեւէ գործարարի անձամբ «լավություն անելը» նախագահի գործառույթների մեջ չի մտնում:

Հիմա՝ «քաղաքական հետապնդման» մասին: Ընդամենը երկու հարց: Առաջին. ենթադրենք՝ ոչ թե Սերժ Սարգսյանի հնարավոր մասնակցությամբ է պետությանը հասցվել ավելի քան մեկ միլիոն դոլարի վնաս, այլ որեւէ այլ մարդու: Պե՞տք էր արդյոք քրեական գործ հարուցել եւ մեղադրանք առաջադրել այդ մարդուն: Երկրորդ. եթե այդ հափշտակությունը կազմակերպել է ոչ թե «որեւէ այլ մարդ», այլ Սերժ Սարգսյանը, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ պետք է նրա համար բացառություն անել եւ մեղադրանք չառաջադրել: Հենց որ հանրությունն ինքն իր համար պատասխանի այս հարցերին՝ պարզ կդառնա, թե որքանով են տեղին «քաղաքական հետապնդման» մասին խոսակցությունները:

Բայց նախկինների քարոզչամեքենան ոչ միայն այս ամենը գնահատում է որպես քաղաքական հետապնդում, այլեւ պատճառներն է մատնանշում՝ իբր սա արվում է, որ հանրության ուշադրությունը շեղի արցախյան խնդրից եւ ադրբեջանական կողմի «վերջնագրի» ֆոնին հանձնի Ղարաբաղը: Այսինքն՝ պարզունակ մտածելակերպով այս «քարոզիչների» կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ ու որեւէ մայրաքաղաքում թաքուն պայմանագիր ստորագրել «Ղարաբաղը հանձնելու» մասին, եւ մեր ժողովուրդը դա չի նկատի, որովհետեւ զբաղված կլինի Սերժ Սարգսյանի դատով: Որեւէ մեկը երբեւէ ավելի տխմար վարկած լսե՞լ է: Հասկանալի է, չէ՞, որ կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել Հայաստանի ու Արցախի ժողովուրդներից թաքուն, եթե անգամ ստորագրվի էլ՝ կյանքի չի կոչվի, եթե հանրային աջակցություն չստանա, իսկ եթե փորձ արվի մեզ ինչ-որ աննպաստ որոշում պարտադրել, ժողովուրդը մի մարդու նման ոտքի կկանգնի ու մի կողմ կդնի բոլոր մյուս հարցերը՝ անկախ նրանից, թե քանի նախկին պաշտոնյա կլինի ճաղավանդակների ետեւում ու քանի միլիարդի չարաշահումներ կբացահայտվեն:

Այլ կերպ ասած՝ Արցախի հարցն այն թեման չէ, որից հնարավոր կլինի շեղել հասարակության ուշադրությունը: Ճիշտ հակառակը՝ ցանկացած այլ հարցից հանրության ուշադրությունը հնարավոր է շեղել միայն Արցախի հարցով: Ու հենց դա էլ փորձում են անել մերձհանրապետական քարոզչամիջոցները՝ տագնապահարույց զարգացումների մասին խոսակցություններով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5077 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով