Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

2018 թ. ապրիլ-մայիսին  տեղի ունեցած համաժողովրդական իրադարձություններից հետո Հայաստանի բոլոր շրջաններում տեղի է ունեցել Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ու արտահերթ 8 ընտրություն։

Այս բոլոր ընտրությունների արդյունքները հիմնականում վեճի առարկա չեն դարձել, համատարած վերահաշվարկի անհրաժեշտություն չի եղել, մամուլն էլ չի հեղեղվել ընտրախախտումների, չարաշահումների, կուտակումների ու դիտորդների արձանագրած անօրինականությունների մասին նյութերով։ Ամենակարեւոր փոփոխություններից մեկն էլ կառավարող ուժի տոտալ վերահսկողության բացակայությունն է։ Նույնիսկ եղել են համայնքներ, ընդ որում՝ խոշոր, որտեղ գործող իշխանության թեկնածուն ուղղակի պարտվել է։ 

Հեղափոխությունից հետո առաջին ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել 2018 թ. հունիսի 10-ին։ Համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել 6 մարզերի մի շարք համայնքներում, որտեղ թեկնածուների մեծ մասը անկուսակցական էին, սակայն նրանց մեջ կային նաեւ ՀՀԿ-ականներ ու ԲՀԿ-ականներ։

Օրինակ, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում ՀՀԿ-ական թեկնածուն պարտվել է ԲՀԿ-ին, իսկ Արարատի մարզի Այգեզարդ համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է անկուսակցական թեկնածուին, եւ այլն։

Հաջորդ ընտրապայքարն արդեն 2018 թ. սեպտեմբերի 23-ին էր՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար. առաջադրվել էր 12 թեկնածու։ Հիմնական մրցակցությունը, սակայն, «Իմ քայլը» դաշինքից Հայկ Մարությանի, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանի եւ «Լույս» դաշինքից Արտակ Զեյնալյանի միջեւ էր։ Ընտրողների 81 տոկոս վստահությանն արժանացավ ու ընտրվեց Մարությանը, ավագանիում ներկայացվածություն ունեցան «Լույս»-ն ու ԲՀԿ-ն։

Հաջորդ ընտրությունները 2018 թ. հոկտեմբերի 21-ին էին։ Համայնքի ղեկավար ու ավագանի էին ընտրում ՀՀ 9 մարզերի 49 համայնքներում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածուներ ուներ Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի էջմիածին ու Արմավիր քաղաքներում։ Իշխող թիմի թեկնածուները հաղթեցին Արմավիրում ու Էջմիածնում,  Կապանում ՔՊ-ի ներկայացուցիչը պարտվեց անկուսակցական թեկնածուին։

2019 թ. փետրվարի 17-ին 9 մարզերի 20 համայնքներում կրկին ընտրել են համայնքների ղեկավարներ։ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ՔՊԿ ներկայացուցիչը պարտվել է գործող համայնքապետին, Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում եւս ՔՊ ներկայացուցիչը չի ընտրվել, հաղթել է անկուսակցական թեկնածուն։ Նույն մարզի Վարդենիս  համայնքում դարձյալ այս պատկերն է եղել։ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում արդեն ընտրվել է ՔՊ-ի թեկնածուն։

Չորս ամիս անց՝ հունիսի 9-ին, ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել 8 մարզերի 15 համայնքներում։ Իշխող ՔՊ կուսակցությունը միայն Աբովյանում էր թեկնածու առաջադրել ու պարտվել։

2019 թ. սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել 7 մարզերի 19 համայնքներում: ՔՊԿ-ն այս ընտրություններում ներկայացուցիչ չուներ, սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարների թեկնածուներից մեկն ուներ իշխող ուժի աջակցությունը։ Այնուամենայնիվ, այդ թեկնածուն չընտրվեց։

Եվ վերջին ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 8-ին։ 7 մարզերի 16 համայնքում ընթանում էին համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի հերթական ու արտահերթ ընտրություններ։ Այս անգամ եւս ՔՊԿ-ն թեկնածուներ չուներ։

Թեեւ վերջին 1.5 տարում վերացել է կառավարող ուժի համատարած վերահսկողությունը, սակայն, միեւնույն ժամանակ, ՔՊԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը միանշանակ չի պնդում, որ համայնքների բնակիչներն ընտրություն կատարելիս զերծ են այլ՝ տնտեսական, բարեկամա-ընկերական եւ այլ ազդեցություններից.

«Օրինակ՝ Աբովյանում, գիտենք, մեծ է Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը, եւ դա մի գործոն է, որի ազդեցությամբ հաղթում է ԲՀԿ-ի աջակցությունը ստացած գործող քաղաքապետը: Չեմ բացառում նաեւ, որ կլինեն համայնքներ, որտեղ մարդիկ կընտրեն իրենց ղեկավարին՝ առանց վերոնշյալ գործոնների ազդեցության: Համենայն դեպս, բերված օրինակներն էլ վկայում են, որ ՔՊ-ն բոլորի պես հավասար է մասնակցում ընտրություններին եւ դա է պատճառը, որ գրանցվում են ՔՊ թեկնածուների եւ՛ հաղթանակներ, եւ՛ պարտություններ տարբեր համայնքներում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Նազարյանը:

Պատգամավորը հիշատակեց օրեր առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ոչ մրցակցային լինելու վերաբերյալ «Ականատես» դիտորդական առաքելության դիտարկումը եւ նշեց, որ, իրոք,  հատկապես փոքր համայնքներում մրցակցություն չի լինում: Նրա համոզմամբ՝ միայն համայնքների խոշորացմամբ հնարավոր է ՏԻՄ ընտրությունները մրցակցային դարձնել:

«Տեղեկանքում նշված է, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ եւ Նորապատ համայնքներում առաջադրված 2 թեկնածուները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել` գործող համայնքի ղեկավարին ընտրապայքարում թողնելով առանց մրցակցի։ Հաշվի առնելով, որ նման իրավիճակ է արձանագրվել նաեւ 4 այլ համայնքներում՝ կարելի է պնդել, որ փոքր համայնքներում դեռեւս շարունակում է գերակայել ոչ մրցակցային ընտրությունների մշակույթը։ Իրենց տեղեկանքում գրված է նաեւ, որ «Ականատեսի» երկարաժամկետ դիտորդներն ուսումնասիրել են նաեւ 2019 թ. հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՏԻՄ-երի ընդունած որոշումները՝ ուշադրության կենտրոնում ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ֆինանսական եւ հողային հատկացումները, հարկային արտոնությունները՝ մասնավորապես այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր գործող համայնքապետը: Այսինքն, ուսումնասիրության արդյունքում վարչական չարաշահումների դեպքեր նույնպես չեն արձանագրվել»:

Սա էլ, ըստ ԱԺ փոխնախագահի, վկայում է, որ կամ չեն փորձել, նպատակ չեն ունեցել վարչական ռեսուրս օգտագործել՝ ի նպաստ իրենց, կամ էլ հստակ գիտակցել են, որ դա կարող է նախընտրական շրջանում այլ մեկնաբանությունների առիթ տալ ու զգուշացել են:

Մեր հարցին ի պատասխան՝ Լենա Նազարյանն ասաց, որ չի հիշում դեպք, որ նախկինում ՀՀԿ-ական թեկնածուն մեծ համայնքներում պարտվի. «Եվ բոլորին հանրահայտ է, թե ինչ մեթոդներով է իրեն ապահովագրել պարտությունից: Չեմ ուզում նորից թվարկել: Ինձ առավել հետաքրքրում է, որ համայնքներում լինի ակտիվ մասնակցություն՝ անկախ կուսակցական պատկանելությունից, որ հատկապես երիտասարդներն ու կանայք առաջադրեն իրենց թեկնածությունները, որ ավագանու ինստիտուտը կայանա, համայնքի բնակիչների կողմից լինի վերահսկողություն ընտրված ղեկավարի հանդեպ»:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը եւս այն կարծիքին է, որ հեղափոխությունից հետո ՏԻՄ ընտրությունների ժամանակ կենտրոնական իշխանությունների ճնշումն արդեն բացակայում է։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին, իհարկե, իշխող ուժի կողմից կային միջամտություններ, լինում էին համայնքներ, որտեղ միայն մի թեկնածու էր առաջադրվում. «Հիմա էլ են լինում դեպքեր, երբ մի թեկնածու կա, բայց դա նրանից չէ, որ կա ճնշում, այլ ուղղակի մարդիկ չեն առաջադրվում։ Ընդհանրապես, աշխարհում ընդունված երեւույթ է, որ ՏԻՄ ընտրությունները միշտ ավելի ժողովրդավարական են լինում, ժողովուրդն ընտրությունների արդյունքների հանդեպ ավելի լեգիտիմ վերաբերմունք է ունենում, քան ազգային մակարդակի ընտրություններում»,-  ասաց Երիցյանը։

Մեր դիտարկմանը, որ բազմաթիվ գյուղապետեր ու համայնքապետեր կամ ՀՀԿ-ական էին, կամ ընտրվելուց հետո էին անդամակցում կուսակցությանը, Երիցյանն արձագանքեց, որ կուսակցականացումն առավել շատ երկրորդային բնույթ է կրել։ Նրա պնդմամբ՝ նախկինում համայնքների ղեկավարները հիմնականում ոչ թե ի սկզբանե են եղել կուսակցական, այլ հետագայում պաշտոնավարման ընթացքում փորձել են ադապտացվել եղած քաղաքական միջավայրին. «ՏԻՄ ընտրություններում ընտրողների մոտիվացիան փոքր-ինչ այլ է։ Նրանք ընտրում են ոչ թե կուսակցության, այլ կոնկրետ անձի, գուցե համայնքում ավելի շատ ճանաչված թեկնածուին»։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ՏԻՄ վերջին ընտրություններին քաղաքացիների մասնակցությունն էապես չի մեծացել, Երիցյանն ընդգծեց, որ մասնակցության թիվը ցածր է, եթե համեմատում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների հետ: «Իրականում մասնակցության ցուցանիշը ՏԻՄ ընտրություններում շատ բարձր չի լինում, պիտի նկատի ունենանք, որ բնակչության զգալի մասը բացակայում է երկրից։ Բացի այդ՝  ֆունդամենտալ խնդիր կա, որ Հայաստանում տեղական ինքնակառավարումը դեռ շատ սահմանափակ լիազորություններ ունի, ու չի հետաքրքրում մարդկանց, նույնիսկ ավագանի առաջադրվելը չի հետաքրքրում»։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու, նաեւ բուն տեղական ինքնակառավարմանը մասնակցելու հանդեպ քաղաքացիների հետաքրքրությունն, ըստ Երիցյանի, մեծ չէ նաեւ այն պատճառով, որ ֆինանսական ռեսուրսները հանրային ռեսուրսների ընդամենը 8 տոկոսն են կազմում, իսկ մնացած 92 տոկոսը կառավարության ձեռքում է. «Դրա համար մարդիկ միշտ անտարբեր են, որովհետեւ իրենց կյանքի որակի վրա տեղական իշխանության գործունեությունը քիչ է ազդում։ Քանի դեռ ապակենտրոնացում չի արվել, մարդկանց մասնակցությունն ու հետաքրքրությունը միշտ լինելու է ցածր»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2547 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին