Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներն աստիճանաբար արժեհամակարգային հակադրությունների երանգներ են ստանում: Բանն այնտեղ է հասել, որ անգամ ամանորյա սեղանների «բովանդակությունն» է քաղաքականացվում ու ներկայացվում որպես պայքար «ավանդական ազգային արժեքների» եւ «ապազգային դավադիր ուժերի» միջեւ: Ո՞րն է, ի վերջո, խնդիրը:

Բանն այն է, որ Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրները, մեծ հաշվով, կարելի է բաժանել երկու մասի՝ պայմանականորեն ասած «արժեհամակարգային հարցեր» եւ «անվտանգային խնդիրներ»: Մի կողմից՝ հանրության բացարձակ մեծամասնությունը, վստահաբար, եվրոպական արժեհամակարգի կրող է կամ առնվազն ձգտում է դրան: Այսինքն՝ ուզում է այնպիսի հասարակություն ունենալ, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները կհարգվեն, որտեղ բոլորն օրենքի առջեւ հավասար կլինեն, կոռուպցիա չի լինի, ընտրություններ չեն կեղծվի, կաշառքով որեւէ հարց չի լուծվի, անարժանները ծանոթով-բանով գործի չեն ընդունվի, լկտի վարորդներ չեն լինի, որեւէ մեկը լուսամուտից աղբ չի թափի, երեխաները որակյալ կրթություն կստանան, «փինաչիների» փոխարեն կունենանք նորմալ մասնագետներ եւ այլն: Մի խոսքով՝ կդառնանք նորմալ եվրոպական երկիր, որտեղ մարդիկ նորմալ կաշխատեն ու արժանապատիվ վարձատրություն կստանան: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ են արժեհամակարգային փոփոխություններ, այսինքն՝ միայն իշխանությունների ջանքերը քիչ են, մարդիկ իրենք պիտի փոխվեն: Մյուս կողմից՝ գոյություն ունեն անվտանգային խնդիրներ,այդ թվում՝ տնտեսական, ու Հայաստանը կոնկրետ համակարգի մաս է կազմում՝ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ է: Իսկ այդ կազմակերպությունների անդամ երկրներում «եվրոպական արժեհամակարգն» այնքան էլ հարգի չէ:

Հիմա ո՞րն է խնդիրը: Խնդիրն այն է, որ հեղափոխության հռչակած նպատակներին հասնելու համար հասարակության մեջ արժեհամակարգային փոփոխությունները պարտադիր են՝ առանց դրա պարզապես ոչինչ չի ստացվի: Դրա համար էլ իշխանություններն այս հարցում «եւ, եւ»-ի քաղաքականություն են վարում՝ ձգտում են արժեհամակարգային փոփոխություններ իրականացնել ու ավելի ժամանակակից հասարակություն ունենալ եւ միաժամանակ մաս կազմել անվտանգային «ռուսական» համակարգին՝ ավելի արդյունավետ դարձնելով այն: Իսկ ընդդիմախոսները համարում են, որ դա անհնար է ու պետք է գործել «կամ, կամ»-ի սկզբունքով: Այսինքն՝ կոպիտ ասած, եթե անվտանգության հարցերում մենք «ռուսական տիրույթում» ենք, ուրեմն չպետք է մարդու իրավունքների եւ ազատությունների հարցում շատ «խորանանք» կամ պայքարենք կոռուպցիայի ու կաշառակերության դեմ, չպետք է ընտանեկան բռնությունները կանխարգելելու հարցում շատ կոշտ օրենքներ ընդունենք եւ այլն: Ավելին՝ անգամ Ամանորը պարտավոր ենք դիմավորել ոչ թե եվրոպացիների պես, այլ «ավանդական ձեւով»՝ օղիով, «մայրաքաղաքային» սալաթով ու «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» նայելով

Ասվածի մեջ հեգնանք չկա, որովհետեւ մեզանում իսկապես ցանկացած փոփոխություն հասարակության որոշակի հատված սվիններով է ընդունում, ընդդիմությունն էլ առիթը բաց չի թողնում ու դա ներկայացնում է որպես ջախջախիչ հարված մեր ազգային անվտանգությանը: Այն ընդդիմությունը, որն ընդամենը երկու տարի առաջ իշխանություն էր եւ որպես կանոն՝ Ամանորը նշում էր արտասահմանյան շքեղ մայրաքաղաքներում:

Հ. Գ. Ինչ վերաբերում է կոնկրետ Ամանորը նշելուն, ապա ամեն մարդ պիտի նշի այնպես, ինչպես իրեն է հաճելի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2539 դիտում

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն