Ավագանու «Լույս» խմբակցությունը հեռացել է բովանդակությունից. «Լուսավոր Հայաստանը» այդպես շարունակել չի ցանկանում

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունում ունի մեկ ներկայացուցիչ, եւ, եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, ապա կդադարենք ներկայացված լինել այնտեղ, հետեւաբար կդադարենք որեւէ պատասխանատվություն կրել ավագանիում կատարվող գործողությունների համար»: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այսօր ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հնարավոր է՝ հետ կանչվի ավագանուց:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ, անդրադառնալով խնդրին, նկատեց. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի իր օրակարգը, իր գաղափարախոսությունն ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ Երեւանի ավագանիում: Հետեւաբար, երբ կառավարման խորհուրդը եւ կուսակցությունը գնահատում են, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, մենք պետք է կարողանանք հասկանալ՝ որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այս պարագայում կամ ինչ ձեւաչափով է նպատակահարմար շարունակել, որովհետեւ մենք պետք է կրենք պատասխանատվություն մի բանի համար, որի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը: Հետեւաբար, ինչպես նշեց պարոն Մարուքյանը, մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այս պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը, ըստ էության, կուսակցության տեսլականում եւ օրակարգում ներառված չէ, եւ կուսակցությունը, ըստ էության, չունի ազդեցություն այդ վարքագծի վրա»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես պարզ դարձավ բանախոսների մեկնաբանություններից, ընտրել է բովանդակային ու արժեհամակարգային ընդդիմություն լինելու ճանապարհը, բայց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության կազմում ընդգրկված մյուս անդամները բովանդակությունը ստորադասում են զգացմունքային գործելաոճին: Հիշեցնենք, որ ավագանու «Լույս» խմբակցության մյուս երկու անդամները՝ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը, ներկայացնում են «Հանրապետություն» կուսակցությունը:

Մարուքյանը նրանց գործունեությունը չցանկացավ գնահատել՝ դա թողնելով այդ կուսակցությանը: Իսկ Խաժակյանի մասին ասաց, որ նրա գործունեությունից «Լուսավոր Հայաստանն» ավելի քան գոհ է: Խաժակյանը, ըստ նրա, ցույց է տվել, թե ինչպես պետք է աշխատի ավագանու ընդդիմադիր անդամը, բայց նաեւ նշեց, որ կան իրավիճակներ, որոնք դուրս են Դավիթ Խաժակյանի ազդեցությունից, այնինչ ինքը դրանց համար պատասխանատվություն է կրում՝ որպես խմբակցության ղեկավար: Մարուքյանը նաեւ օրինակներ բերեց, թե որքան լուրջ բացահայտումներ է արել Դավիթ Խաժակյանը, բայց այդ ամենը մնացել է էմոցիոնալ պոռթկումների ստվերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4865 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ