Երևան
12 °C
Երեկ Տավուշի մարզի Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու եւ Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով հայկական կողմը ո՛չ մարդկային եւ ո՛չ էլ նյութական վնասներ չի կրել:
ՀՀ ԶՈՒ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցները եղել են միայն Տավուշի ուղղությամբ:
Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը մեր զրույցում հայտնեց, որ կրակոցները եղել են ընդհատումներով:
Հարցին՝ կրակոցների հետեւանքով վնասներ եղել են, վարչական ղեկավարը պատասխանեց. «Մարդու վնաս չի եղել, բնակիչներից էլ դեռ բողոք չեմ ստացել, որ կրակոցի հետեւանքով ինչ-որ նյութական վնաս պատճառված լինի: Եթե լինի էլ, առավելագույնը տանիքին կամ պատուհանին եղած կլինի»:
Մելիքյանը նշեց, որ կրակոցների պահին գյուղում հարսանիք էր ընթանում. «Հարսանյաց սրահը նրանց կրակած դիրքերի ուղիղ դիմացն էր: Բայց հարսանիքը չեն դադարեցրել, շարունակել են»,- ասաց նա, ապա հավելեց. «Իրենց մոտ միշտ այդպես է. հիշողության կորուստ են ունենում, երբ մի հատ լավ դաս են տալիս մերոնք, հանգստանում են: Վերջին անգամ այսպես ակտիվ եղել է 2018-ի սեպտեմբերին»:
Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն էլ նշեց, որ իրենց բնակավայրում եւս կրակոցներ եղել են, սակայն տուժածներ եւ նյութական վնասներ չկան. «Մի տարի է՝ այսպիսի կրակոցներ չկային, արդեն անսովոր պրոցես էր դառնում մեզ համար»,- հավելեց Սահակյանը:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի կարծիքով՝ կարելի է բազմաթիվ պատճառներ գտնել, թե ինչու է հակառակորդը ակտիվացել սահմանին, սակայն, ըստ նրա, հիմնավոր հնարավոր չէ ասել՝ որն է իրական պատճառը:
«Պատճառը կարող է լինել ե՛ւ քաղաքական, որոշակի իրավիճակից բխող հարցեր, որն այսօր Ադրբեջանի ներսում կատարվում են, ե՛ւ կարելի է դիտարկել որպես արկածախնդրություն: Համենայն դեպս, ադրբեջանական մամուլը շատ կարճ հաղորդագրություն է տարածել, որ հայկական կողմն է սկսել, եւ իրենք ուղղակի պատասխանել են»,- ասաց փորձագետը:
Նրա խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս՝ եթե, իրոք, հայկական կողմի մեղավորությունը լիներ, ադրբեջանական մամուլն այդքան կարճ հաղորդագրությամբ չէր բավարարվի եւ մի մեծ աղմուկ կբարձրացներ:
Հարցին՝ հնարավոր է, որ ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունելուց հետո Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է պատասխանել, Պետրոսյանցը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ հենց այս օրերին Բաքվում թրքալեզու ժողովուրդների պառլամենտի նիստ է տեղի ունենում: Ոչինչ չի կարելի բացառել: Ի վերջո, պետք է ներդրվեն այն տեսահսկման միջոցները, որոնց մասին դեռեւս 2016-ին Վիեննայում է խոսվել. դրանցով կկարողանանք հստակ ապացուցել, որ առաջինն իրենք են կրակել: Ցանկացած դեպքում պետք է հասկանանք մի բան, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ մեթոդներով: Ու ցանկացած կրակոց, որը տեղի է ունենում, դա Ադրբեջանի որոշակի քաղաքականության արդյունքն է: Համենայն դեպս, պետք է հասկանանք նաեւ մի բան, որ կոնկրետ Հայաստանի ուղղությամբ ինչ-որ լուրջ բան տեղի չի ունենա: Բաղանիսի բնակիչներից մեկը տեսանյութ էր տեղադրել, երբ լսում ես, հասկանում ես, որ կրակոցները եղել են հրաձգային զենքերից՝ Կալաշնիկովի ավտոմատից, հնարավոր է նաեւ՝ Կալաշնիկովի գնդացրից: Չի բացառվում, որ սա ուշադրությունը շեղող գործողություններ են»,- ասաց ռազմագետը:
Նրա խոսքով՝ 2016-ի ապրիլից առաջ էլ հակառակորդը կոնկրետ այդ ուղղություններով ակտիվություն էր ցուցաբերում. «Մենք պետք է նաեւ դիտարկենք այն հանգամանքը (որն Ադրբեջանը անընդհատ շեշտում է), թե հակամարտությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ է: Երեկ էլ Իլհամ Ալիեւն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նորից շեշտել է, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, այլ ոչ թե՝ Ադրբեջանի եւ Արցախի»:
Դիտարկմանը, թե Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Պետրոսյանցն արձագանքեց. «Չեմ կարող ասել, որ դա կրակոցների հետ կապ ունի, բայց Ուկրաինան Ռուսաստանի հետ խնդիրներ ունի Ղրիմի հարցով, իսկ Ադրբեջանը՝ Արցախի, եւ այդ երկուսը որպես բախտակիցներ նույն բանի մասին են խոսում՝ մտածելով, որ իրենք կորցրել են տարածքներ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ հայտարարությունը վտանգ ներկայացնում է, Պետրոսյանցը պատասխանեց, որ սա հերթական հայտարարությունների շարքին կարելի է դասել, քանի որ վերջին շրջանում Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցությունը հետին պլան է մղվել՝ ի տարբերություն տարիներ առաջվա: «Ռուսաստանը, Բելառուսը, Իսրայելը եւ Թուրքիան Ադրբեջանին մատակարարում են այնպիսի ռազմական տեխնիկա եւ սպառազինություն, որ Ուկրաինայի հետ համագործակցությունն սպառազինության առումով այդքան էլ շահավետ չէ Ադրբեջանի համար»,- եզրափակեց փորձագետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT