Երևան
12 °C
Վերջերս իր ակումբից խիստ դժգոհ հեռացավ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Նա հայտարարեց, որ «Ալաշկերտից» իրեն զանգահարել ու ասել են, որ խզի պայմանագիրը, հետո առաջարկել են խաղալ ավելի ցածր աշխատավարձով, ինչից հրաժարվել է: 32-ամյա խաղացողը չի կարող այլ ակումբ տեղափոխվել, քանի որ ՖԻՖԱ-ն արգելում է 1 մրցաշրջանում 2-ից ավելի թիմում խաղալ, եւ որոշել է ավարտել կարիերան: Եդիգարյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀ-ում շատ են նմանատիպ խնդիրներ լինում, երբ ակումբի դրդմամբ պայմանագիրը խզվում է, եւ խաղացողը կանգնում է փաստի առաջ՝ մնալով առանց թիմի: Այն, որ սա եզակի երեւույթ չէ, նշում է նաեւ «Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալության գործակալ Խորեն Քալաշյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ զրույցների մակարդակով տեղյակ է նման դեպքերից:
«Լինում են բազմակի դեպքեր, որ ֆուտբոլիստին կանչում են, ասում են՝ արի խզենք: Նորմալ պրակտիկա է ողջ աշխարհում, որ ակումբը ցանկություն է հայտնում պայմանագիրը խզելու: Ու այդտեղ արդեն մեր ֆուտբոլիստները չգիտեն՝ ինչպես իրենց պահել ու ինչ անել»,- ասաց նա:

Խորեն Քալաշյան
Քալաշյանը նշում է, որ նման խնդիրներ առաջանում են հիմնականում, քանի որ ֆուտբոլիստները չգիտեն իրենց իրավունքները եւ չունեն բավարար իրավաբանական գիտելիքներ: Մյուս կողմից նա ընդգծում է, որ մարզիկը պարտավոր էլ չէ նման գիտելիքների տիրապետել. նա պետք է իրեն պաշտպանված զգա ու կենտրոնանա իր մարզումների վրա: Ընդհանուր առմամբ, ըստ Քալաշյանի, ՀՀ-ում սպորտային իրավաբանությունը շատ է կաղում: Հիմա «Լեգալ սպորտն» անվճար խորհրդատվություն է իրականացնում, սակայն Քալաշյանն ընդգծում է, որ անհրաժեշտ է նաեւ այլ քայլեր ձեռնարկել տեղեկացվածությունը բարձրացնելու համար:
«Շատ կարեւոր թեմա է, որը Հայաստանում պետք է զարգացնել. FIFPro գաղափարն է: Համաշխարհային կազմակերպություն է. որը նաեւ իր ներկայացուցիչն ունի ՖԻՖԱ-ում: Ֆուտբոլիստների շահերն է պաշտպանում: Մենք ուզում ենք այդ գաղափարն այստեղ էլ զարգացնել. ֆուտբոլիստների, մարզիչների շահերի պաշտպանություն»,- ասաց նա:

Լուսինե Բակումյան
Ինչպես ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Վեճերի լուծման պալատի (ՎԼՊ) նախկին նախագահ Լուսինե Բակումյանը, ֆուտբոլիստների իրավունքները պաշտպանվում են ՀՖՖ կանոնադրությամբ ու կանոնակարգերով: Օրինակ, կա ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության կանոնակարգ, որը սահմանում է պայմանագրի նվազագույն պայմանները, պայմանագրի կայունության ընդհանուր սկզբունքները, միակողմանի խզելու ընդունելի դեպքերը: Ըստ նրա՝ ֆուտբոլիստի եւ ակումբի միջեւ միջեւ ծագած ցանկացած բնույթի վեճ՝ ներառյալ աշխատանքային պայմանագրից բխող, ենթակա է կարգավորման ՎԼՊ կողմից եւ բացառում է ընդհանուր իրավասության դատարաններ դիմում ներկայացնելը: Այսինքն՝ խնդիրների դեպքում ֆուտբոլիստները կարող են դիմել ՀՖՖ ՎԼՊ: Բակումյանն ընդգծում է, որ իր աշխատելու ընթացքում ՎԼՊ-ն ի վիճակի է եղել լուծելու խնդիրները:
«Այս տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ դեպք, որ ՎԼՊ որոշման դեմ կողմերից որեւէ մեկը բողոք ներկայացնի Սպորտային արբիտրաժային դատարան, որտեղ կողմերն իրավունք ունեն բողոք ներկայացնելու ՎԼՊ որոշումն ստանալուց հետո 21-օրյա ժամկետում:»,- ասաց նա:
Մինչեւ Արթուր Եդիգարյանը եղած ամենահնչեղ դեպքերը կապված էին «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ: Արտասահմանցի 2 խաղացողներ՝ Կիրիան Նվաբուեզեն, Ումարու Կաինան, հեռացել էին թիմից, ու նրանց աշխատավարձերն ակումբը չէր տալիս: Նրանք դիմել էին ՀՖՖ: Աշխատավարձը չստանալու համար «Արարատի» հետ դատական պրոցեսներ էր սկսել թիմի նախկին խաղացող Նորայր Գրիգորյանը: Նրանք այս հարցը բաձրացրել էին նաեւ ԶԼՄ-ներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT