Բուժկենտրոնները երեք ծրագրի համար չսահմանափակվող ֆինանսավորում կստանան. կգործի հետվճարի սկզբունքը

Առողջապահության ոլորտում, վարչապետի բնորոշմամբ, հեղափոխական ծրագիր գործարկվեց. կկիրառվի հետվճարի սկզբունքը երեք մեծ ծրագրի համար: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկը՝ բուժհաստատությունների հետ չսահմանափակված բյուջեով պայմանագրեր կնքելու մասին:

Նախարարի խոսքով՝ պետության կողմից երաշխավորված և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումը մինչ այս իրականացվել է սահմանափակված բյուջեի սկզբունքներով: Նա հիշեցրեց, որ 15 տարի եղել են տարվա սկզբում կնքվող պայմանագրեր, որոնց շրջանակներում պետք է բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունները տեղավորվեին մինչև տարվա վերջ: Սակայն պետական բյուջեի առողջապահության հատվածի աճի շնորհիվ, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերի ներդրման շնորհիվ որոշում է կայացվել երեք ծրագրերի մասով անցում կատարել ֆինանսավորման նոր մեխանիզմի:

Այդ երեք ծրագրերն են «Զինծառայողներին, փրկարարներին և նրանց ընտանիքներին բժշկական օգնություն», «Մանկաբարձական բժշկական օգնություն» և «Անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերը: «Սրանց համար առաջարկվում է ներդնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման ծրագիրը, որը կարելի է համարել հետվճարային համակարգն է. պայմանագրերը կկնքվեն բուժհաստատությունների հետ՝ առանց ֆիքսվելու տարեկան սահմանաչափը: Սակայն, իհարկե, որոշման մեջ ներդրված են զսպող մեխանիզմներ, որպեսզի չանցնենք պետական բյուջեով ամբողջական սահմանաչափը: Հնարավոր է, տարվա ընթացքում լինի վերաբաշխման կարիք, քանի որ նման մեխանիզմն առաջին անգամ է տեղի ունենում»,- ասաց Թորոսյանը՝ ընդգծելով, որ այս ծրագիրը կարևոր է թե թափանցիկության և թե բուժօգնության մատուցման մատչելիության առումով:

Թորոսյանի խոսքով՝ այս ծրագիրը արդյունավետ կարող է աշխատել թե պետական ֆինանսավորման և թե առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման պարագայում:

«Առաջարկվում է նաև ընդլայնել «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ-մասնագիտացված կենտրոններում» ծրագրից պետպատվերի շրջանակում օգտվող շահառուների շրջանակը մոտ  200 հազարով՝ 7-18 տարեկան երեխաների համար: 0-18 տարեկանները այսուհետ ունեն նույն ծառայությունները՝ պահպանելով կարգերը՝ ուղեգրի առկայությունը և այլն»,- նշեց նա:

Նախարարի առաջարկով նաև ուռուցքաբանության գերժամանակակից գծային արագացուցիչներով ճառագայթային բուժման հասանելիությունը կավելացվի՝ բոլոր չարորակ նորագոյացություն ունեցող շահառուների համար կիրառելով համավճարային սկզբունքը. սա մինչ այս հասանելի էր ավելի քիչ թվով շահառուների:

«Սա հեղափոխական մոտեցում է»,- որակեց վարչապետը՝ հարցնելով գործարկվող ծրագրի ժամկետների մասին:

«Մենք այս ռիսկի տակ մտնում ենք գիտակցաբար, և եկող տարի պարզ կլինի, թե ինչ կկարողանանք ավելացնել»,- պատասխանեց Թորոսյանը՝ հավելելով, որ մի քանի մեծ ծրագիր է մնում, որ երկու-երեք տարվա ընթացքում ամբողջապես անցում կատարվի այս համակարգին:

Փաշինյանի դիտարկեց. ՀՀ առողջապահությունն արդեն իսկ այնքան գրավիչ է, որ շեյխերն են ցանկանում այս ոլորտում ներդրում անել. «Էսպես որ շարունակվի ստիպված հանրապետության տոնածառի տեղն ենք նրանց տալու, որ հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը»,- ծիծաղեց Փաշինյանը՝ ակնարկելով արաբ պոտենցիալ ներդրողներին, որ Երևանի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ հատկապես Երևանի փոքր կենտրոնում էին ցանկացել հիվանդանոց կառուցել: Նա հավելեց, որ ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հիվանդանոցի ծրագրում «50 տոկոս փայի խնդիր կա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2036 դիտում

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով

Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ

Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան

Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը

Կրթվելը նորաձև է Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փարոս, որը լուսավորում է աշխարհի մութ գիշերները. ինչ է ասել Հռոմի նորընտիր պապը իր առաջին քարոզում

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

«ՀՀ կախվածությունները ՌԴ-ից». սպառնալիքներ և լուծումներ. լույս է տեսել նոր գիրք. ինչ է առաջարկվում. տեսանյութ

Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է

Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

Ինչ է սպասվում առաջիկա ժամերին Գյումրիում. Ազիզյանը մանրամասնել է

Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով. Արարատ Միրզոյան

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ hրադադարի շուրջ․ Թրամփ

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Ռոն գետում բախվել են զբոսանավն ու բեռնանավը. ուղևորները և անձնակազմի անդամները կտարհանվեն

Ժնևում մեկնարկել են Չինաստան-ԱՄՆ բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ

Բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են անձրևներ, կարկուտ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը. լուսանկարներ, տեսանյութ

Կապանում մասնակցեցի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց-թանգարանի բացմանը. վարչապետ. տեսանյութ

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություն, հետևում ենք ընթացքին, կան շփումներ. Բայրամով

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանի առաջին եվրոպական մեդալը. Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեդալակիր

Եւ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան. վարչապետը տեսանյութ է հրապարկել

Փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում, 18-ամյա տղա է հայտնաբերվել. նա տեղափոխվել է հիվանդանոց

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտեցին գեղանկարչության ժանրերը. «Իմ քայլը»

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում. կա փակ ավտոճանապարհ

Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի վարչապետները և Գերմանիայի կանցլերը Կիևում են. տեսանյութ

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել. լուսանկարներ

ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը

Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են

Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին

Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել