Երևան
12 °C
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը այս տարի անկում է գրանցել: Սա արձանագրել է թե Համաշխարհային բանկը, եւ թե ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ ինն ամսվա տվյալներով: ՀԲ-ն մասնավորապես նշել է, որ գյուղատնտեսության ծավալները շարունակվում են կրճատվել:
Փոխարենը աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում՝ մասնավորապես մշակող արդյունաբերությունում, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում: Վիճկոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 574.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 4.8 տոկոսով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ նախկինում գյուղատնտեսության վիճակագրությունը ուռճացված է եղել: Տվյալները հավաքվում էր գյուղապետերին զանգելու միջոցով: Հարցնում էին, թե ինչից որքան է արտադրվել: Գյուղապետերը մարզպետարաններին էին ուռճացված թվեր տալիս, մարզպետարաններն էլ` Վիճակագրական կոմիտեին:
«Մեր գյուղատնտեսությունը պատշաճ հաշվառում չունի, քանի որ հարկային դաշտից դուրս է: Դրա համար էլ ստացված տվյալները հեռու են հավաստի լինելուց: Ժամանակին տնտեսական աճը գրանցել են նաեւ գյուղատնտեսական աճի հաշվին: Բայց հիմա այդպես չէ, եւ թվերը շատ ավելի մոտ են իրականությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ ոչ ոք գյուղապետերին չի ասում՝ մեծ թվեր տվեք, որ տնտեսական աճ ցույց տանք:
Նրա խոսքով՝ մի պահ այդ թվերն այնքան էր ուռճացվել, որ Հայաստանը 1 շնչին ընկնող կաթի արտադրության ծավալով քիչ էր մնում հասներ ԱՄՆ-ի մակարդակին:
Անկման համար, որպես երկրորդ պատճառ, Գեւորգյանը նշում է եղանակային պայմանները. «Ծիրանի բերքը բավական քիչ ստացվեց, որովհետեւ ծաղկման շրջանում փոշոտում տեղի չունեցավ՝ անձրեւ եկավ: Բուսաբուծության մեջ՝ կարտոֆիլի բերքի որոշակի անկում կա: Այս տարի աճ գրանցել ենք բանջարաբոստանային կուլտուրաների եւ խաղողի հաշվին»:
Հարցին՝ արդյո՞ք անկումը նշանակում է, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը սկսում է նվազել, պատգամավորը պատասխանեց. «Այն, ինչ մենք այժմ ունենք, կարող ենք արձանագրել, որ դա լավ սկիզբ է: Այս տարի մենք ունենք բուսական ծագման արտադրանքի արտահանման աճ՝ 8 տոկոսով: Մենք ունենք արտահանման աճ, ներմուծման աճ գրեթե չկա, գյուղատնտեսական որեւէ մթերքի պակաս Հայաստանում չի եղել, սա նշանակում է, որ տվյալներն են ոչ հավաստի»:
Գեւորգյանը նշեց, որ 2019-ին Հայաստանն ունի ջերմոցների մակերեսների եւ նոր տնկված այգիների կտրուկ աճ՝ հիմնականում ինտենսիվ այգիների. «Բայց որպեսզի դա սկսի բերք տալ եւ այն արձանագրվի, որպես արդյունք դրա համար անհրաժեշտ է 2-3 տարի: Ես վստահ եմ, որ եկող տարի մենք կունենանք շատ ավելի լավ ցուցանիշ: Անասնաբուծության մեջ ունենք ընդամենը 2.2 տոկոս անկում»:
Նրա կանխատեսմամբ՝ հաջորդ տարի գյուղատնտեսության ոլորտում անկումը կդադարի եւ աճ կարձանագրվի. «Բայց դա չի նշանակում, որ գյուղատնտեսությունում կունենանք արմատական փոփոխություն, որովհետեւ այստեղ շատ բան կախված է ֆերմերների, գյուղացիների՝ հողի ճիշտ մշակումից: Մեր հողերին չի կարելի սելիտրա տալ: Կարտոֆիլի բերքի անկումը՝ մասնավորապես Գեղարքունիքում եւ Արմավիրում հիմնականում պայմանավորված է հողերի դեգրադացումով: Որովհետեւ այնքան սելիտրա են տվել այդ հողերին, որ չեն կարողանում նորմալ բերք ապահովել»:
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը գյուղատնտեսության ոլորտի անկումը առաջին հերթին պայմանավորում է եղանակային անբարենպաստ պայմաններով. «Երաշտ էր, եւ բերքը բավական քիչ է եղել՝ հատիկաընդեղենից սկսած»:
Որպես երկրորդ պատճառ Մնացականյանը նշեց հողերի դեգրադացումը եւ նրա կարծիքով էլ դա հիմնականում արտացոլվում է կարտոֆիլի արտադրության մշակման մեջ. «Կարտոֆիլի բերքը սկսել է պակասել: Սա ոչ ճիշտ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության հետեւանքով է նաեւ»:
Մնացականյանը դեռեւս մայիսին կանխատեսել էր, որ այս տարի գյուղատնտեսական անկումը կլինի 5 տոկոսի սահմաններում. «Նախորդ տարի անկումը 8 տոկոս է եղել, այս տարի՝ 4.8 տոկոս: Շատ մարդիկ աշնանացան չարեցին: Նորմալ ցորենի բաշխում տեղի չունեցավ, եւ մոտ 300 տոննայի չափով ցորեն փչացավ՝ թափեցին»:
Գյուղատնտեսը կարծում է, եթե ճիշտ գովազդ կազմակերպվի, եթե գյուղացու հետ շփումներ լինեն, նա հաստատ կսկսի ավելի լավ աշխատել. «Ինձ թվում է, եկող տարվանից արդեն գյուղատնտեսական աճ կունենանք, եթե նախարարությունը ճիշտ աշխատի»:
Հարցին՝ այս պահին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը աճ կապահովի՞, նա պատասխանեց. «Ջերմատնային տնտեսությունների 50 տոկոս սուբսիդավորումը դրական է: Բայց տեսեք, մենք ունենք այգեգործության հետ կապված լուրջ խնդիր: Եթե մեծ թափով այգեգործությունը սկսի տարածվել Հայաստանում, կարող է առաջին 2 տարում չհասցնի զարգանալ, որովհետեւ մենք նորմալ տնտեսություններ չունենք: Կսկսեն խաբեությամբ ինտենսիվ տնկիների փոխարեն միջին՝ ցածր որակի ծառեր վաճառել: Առաջնահերթ պիտի տնկարանային տնտեսությունների խնդիրը լուծվի երկրում: Ջերմատնային տնտեսվարողներին գոնե խորհրդատվության կարգով պիտի ուղղորդել՝ ինչ աճեցնել, ինչը՝ ոչ, որ որեէ ապրանքի գերկուտակում չլինի եւ որեւէ ապրանքատեսակի դեֆիցիտ չլինի: Պիտի բալանսավորվի պարտադիր: 40-50 հոգի արդեն ինձ դիմել են ջերմատնային տնտեսությունների հետ կապված»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT