Երևան
12 °C
Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե «ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը», շատերը գնահատեցին այսպես՝ Փաշինյանը փաստորեն ինքն իրեն է քննադատում, որովհետեւ պետական կառավարման համակարգի ղեկավարն ինքն է, առանցքային պաշտոններում էլ իր կադրերն են: Ու անմիջապես էլ համապատասխան եզրակացություն արեցին՝ Փաշինյանը խոստովանում է, որ հեղափոխությունը ձախողվել է:
Իրականում պետք էր այլ եզրակացություն անել՝ հեղափոխությունը չի ավարտվել, այլ մտել է շատ ավելի բարդ փուլ: Որովհետեւ պետական կառավարման համակարգն իսկապես դիմադրում է: Իսկ թե ինչու՝ փորձենք հասկանալ:
Պետական կառավարման համակարգի վերին օղակներում՝ նախարարներ-փոխնախարարներ, մարզպետներ-փոխմարզպետներ եւ այլն, հիմնականում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամներն են, իսկ միջին եւ ստորին օղակներում՝ առավելապես նախկին իշխանությունների օրոք համակարգ մտած պետծառայողներ: Իսկ Հայաստանում պետական կառավարման համակարգը տասնամյակներ շարունակ աշխատել է բոլորովին այլ մեխանիզմով: Աշխատելու հիմնական մոտիվացիան եղել է կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելու եւ անձնական բարեկեցությունն ապահովելու հեռանկարը, եւ պատահական չէ, որ պետական շատից-քչից լուրջ պաշտոններ զբաղեցնողները, չնչին բացառություններով, շատ արագ հարստանում էին: Այսօր այդ մոտիվացիան գործնականում վերացել է՝ կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելը չափազանց վտանգավոր է: Իսկ եթե մոտիվացիա չկա՝ չկա նաեւ աշխատելու ձգտում: Օրինակ՝ նախկինում նախարարությունները կամ մարզպետարանները ձգտում էին առավելագույն թվով տարբեր «ծրագրեր իրականացնել», որովհետեւ այդ գումարների 15-20 տոկոսը, եթե ոչ ավելին, պաշտոնյաների գրպանն էր մտնելու՝ հստակ քվոտաներով, ըստ աստիճանակարգի: Իսկ հիմա շատերը մտածում են՝ ո՞վ «զահլա ունի» որեւէ ծրագիր իրականացնել, եթե, միեւնույն է, «մեջը քյար չունեն»: Ավելի լավ չէ՞ հանգիստ վայելել բարձր աշխատավարձն ու պաշտոնի ընձեռած մյուս հնարավորությունները եւ պարզապես սուրճ խմելով սպասել աշխատանքային օրվա ավարտին: Կամ, ասենք, նախկինում իրավապահները լավ էլ եռանդով ինչ-որ հանցագործություններ էին բացահայտում, որովհետեւ 10 գործերից 9-ի դեպքում մի բան կպոկեին ու կկոծկեին, իսկ հիմա, քանի որ անձնական շահագրգռվածությունն ավելի թույլ է, գերադասում են մեծ ակտիվություն չցուցաբերել: Կամ, ենթադրենք, որեւէ համայնքում որեւէ չինովնիկ ինչ-որ մեկին շինթույլտվություն տալ-չտալու որոշում պիտի ընդունի: Նախկինում դա չինովնիկի համար տոն էր՝ վերցնում էր կաշառքն ու տալիս թույլտվությունը: Իսկ հիմա դա բացառված է: Չինովնիկը կամ պիտի մերժի (դրանից «քյար չկա»), կամ օրենքով սահմանված կարգով տա այդ թույլտվությունը (սրանից նույնպես անձնական «քյար չունի»): Բնականաբար՝ գերադասում է ընդհանրապես ոչինչ չանել եւ ամիսներով ձգձգել գործը:
Հնարավո՞ր է արդյոք կարճ ժամանակում լուծել այս հարցը՝ բոլոր «սուրճ խմողներին» հեռացնել համակարգից ու նրանց փոխարինել նոր, երիտասարդ կադրերով: Դա չափազանց բարդ է, որովհետեւ հայտնի չէ, թե որտեղից կարելի է գտնել այդ երիտասարդներին՝ երկար տարիներ Հայաստանի բուհերը «սաքուլիկներ» են բուծել, իսկ նորմալ երիտասարդները կամ հետագայում «սաքուլիկներ» են դարձել՝ հայկական իրականությունում իրենց տեղը գտնելու համար, կամ արտագաղթել են: Այսինքն՝ գործնականում չկա այն սերունդը, որը պիտի փոխարինի պետական կառավարման համակարգի մի քանի հազար չինովնիկներին, նոր գաղափարներով մտնի համակարգ ու սկսելով ամենաներքեւի օղակներից՝ քայլ առ քայլ աճի եւ դառնա պրոֆեսիոնալ պետծառայող: Իսկ նրանք, ովքեր շրջանցելով այդ ամբողջ շղթան՝ միանգամից հայտնվել են համակարգի ամենավերին օղակներում, որպես կանոն՝ ոչ միայն լավ չեն տիրապետում կառավարման նրբություններին, այլեւ համարում են, որ իրենց բացառիկ արժանիքների համեմատ նախարարական կամ մարզպետական աշխատավարձը չնչին բան է, իրենք շատ ավելիին են արժանի, հետեւաբար՝ հասարակությունը պիտի իրենցից ոչինչ չպահանջի ու գոհ լինի, որ այդքան էլ աշխատում են ու կոռուպցիայով չեն զբաղվում:
Մի խոսքով՝ համակարգի դիմադրությունը լուրջ է եւ միանգամից ջարդել հազիվ թե ստացվի: Բայց որ մեզ նոր որակի պետական կառավարման համակարգ է պետք՝ դա հաստատ: Եվ այդ ուղղությամբ արվող քայլերն, ի դեպ, արդեն երեւում են՝ անկախ նրանից, թե երբ կզգացվեն շոշափելի արդյունքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT