Գեղեցիկ փաթեթավորված «ատելության խոսքը»

22/12/2019 schedule11:12

Արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանում ներքաղաքական պայքարն ընթանում է ոչ թե քաղաքական ուժերի, այլ տարբեր«հասարակական գործիչների», լրատվամիջոցների ու ֆեյսբուքյան խմբերի միջեւ: Պատճառը հասկանալի է. քաղաքական ուժերն ու գործիչներն իրենց անունից խոսելու «երեսատեղ» չունեն եւ գերադասում են ասելիքը տեղ հասցնել միջնորդավորված ձեւով: Արդյունքում՝ կիրառվում են ոչ այնքան զուտ քաղաքական, որքան քարոզչական տեխնոլոգիաներ: Լրատվական հոսքերը վերլուծելու ունակություն ունեցողների համար այդ ամենն, իհարկե, զավեշտալի է, բայց հանրության զգալի հատվածի գիտակցության վրա երբեմն լավ էլ ազդում է:

Մի քանի օրինակ բերենք: Ասենք՝ լրատվամիջոցներից մեկը «սենսացիոն» տեղեկություն է հայտնում, թե բա գիտե՞ք, վարչապետի դստեր համար բյուջեի հաշվին ջիպ են առել: Մի քանի օր շարունակ բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները, «հասարակական գործիչներն» ու ֆեյսբուքյան ֆեյքերը գրեթե իրարից չտարբերվող տեքստերով ահավոր աղմուկ են բարձրացնում, իշխանություններին մեղադրում մարդկությանը հայտնի բոլոր մեղքերի մեջ, ու հանկարծ... հայտարարում, թե իրականում այդ ահավոր աղմուկը հենց վարչապետն էր կազմակերպել, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի ղարաբաղյան խնդրից: Կամ, ասենք, թերթերից մեկի խմբագրատունը գիշերային ներխուժման է ենթարկվում: Դարձյալ նույն ահավոր աղմուկը՝ նույն կատարողների մասնակցությամբ, նույն մեղադրանքներն իշխանությունների հասցեին, եւ իհարկե՝ եզրակացությունը. «դա իշխանություններն են կազմակերպում, որպեսզի ահաբեկեն ազատ մամուլը, որպեսզի երբ վաղը-մյուս օրը որոշեն հանձնել Ղարաբաղը, որեւէ լրատվամիջոց չհամարձակվի աղմուկ բարձրացնել»: Եվ որեւէ նշանակություն չունի, որ այդ միջադեպն ամենայն հավանականությամբ վաղ թե ուշ կբացահայտվի, որ ժամանակակից մեդիա-տիրույթում որեւէ լրատվամիջոցի ահաբեկում պարզապես անիմաստ է, եւայլն: Կարեւորը՝տեղի ունեցավ միջադեպ, իշխանությունները ներկայացվեցին որպես հանցագործներ ու դավաճաններ, ու ոնց էլ լինի՝ հասարակության մի մասի մեջ «նստվածքը կմնա»:

Ի՞նչ են գրում այդ նույն լրատվամիջոցներն ու «հասարակական գործիչները», երբ, օրինակ, շփման գծում տեւական ժամանակ համեմատաբար հանգիստ է լինում: Ճիշտ է, ահավոր աղմուկ են բարձրացնում, թե տեսեք՝ Փաշինյանն Ալիեւին խոստացել է վերադարձնել տարածքները, դրա համար էլ նրանք չեն կրակում: Իսկ ի՞նչ են ասում, երբ իրավիճակը լարվում է: Ասում են «տեսեք՝Փաշինյանը խոստացել է տարածքները հանձնել, բայց ուշացնում է, դրա համար էլ ադրբեջանցիները կրակում են: Իսկ ի՞նչ կասեն, եթե, օրինակ, հերթական սահմանային միջադեպի ժամանակ հայկական ուժերը մի քանի կրակակետ ոչնչացնեն ու բարելավեն դիրքերը: Ճիշտ է, ահավոր աղմուկ կբարձրացնեն, թե «դա Ալիեւի հետ գաղտնի պայմանավորվածության արդյունք էր եւ արվեց, որպեսզի Փաշինյանի վարկանիշը բարձրանա, եւ նա ավելի հեշտությամբ հանձնի հողերը»: Իսկ հասարակության որոշակի հատվածը ենթարկվում է այս քարոզչական մանիպուլյացիաներին, որովհետեւ պարզապես ունակ չէ ինքնուրույն ընկալել փաստերը եւ ընկալում է այն, ինչն իրեն մատուցվում է գեղեցիկ փաթեթավորմամբ: Նախկին իշխանություններն ու նրանց արբանյակներն էլ «փաթեթավորման» համար գումարներ չեն խնայում:

Իրականում հենց սա է «ատելությանխոսքը», որովհետեւ գեղեցիկ փաթեթավորմամբ եւ քաղաքակիրթ ձեւակերպումներով ըստ էության հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ ատելություն է քարոզվում: Ընդ որում՝ ատելություն այն բաների համար, որոնք իշխանությունները, ենթադրաբար, մտադիր են ապագայում անել: Եվ սա քարոզվում է մի հասարակության, որը նախկին իշխանությունների նկատմամբ ատելությամբ է լցված արդեն իսկ կատարված շատ կոնկրետ հանցագործությունների համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2752 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ