Բա ափսոս չէի՞ն «ազատ խոսքը ճնշելու» նախկին մեթոդները

29/12/2019 schedule18:55

Վերջին օրերին ընդդիմության ամենասիրելի թեման դարձել է լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող ճնշումների հարցը: Իբր՝ իշխանությունները տոտալ գրոհ են սկսել ազատ խոսքի եւ լրատվամիջոցների դեմ, ու վերջին մեկուկես տարիների ընթացքում ավելի շատ լրագրողներ են հարձակման ենթարկվել ու ավելի շատ գործեր են հարուցվել լրատվամիջոցների նկատմամբ, քան նախորդ տասը տարիներին: Նույնիսկ կոնկրետ թվեր են ներկայացվում (թե լրատվամիջոցների դեմ քանի դատական հայց կա), օրինակներ են բերվում (ասենք՝ «Հայելի» ակումբի վրա «իշխանական համակիրների» կողմից ձվեր նետելը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրատուն ներխուժելը, TV 5 հեռուստաընկերության սեփականատիրոջ ձերբակալությունը) եւ այլն:

Փորձենք հասկանալ: Նախ՝ դատական հայցերի մասին: Լրատվամիջոցները տարբեր պաշտոնյաների մասին ինչ ուզում՝ գրում են, ու շատ հաճախ այդ պաշտոնյաները (ո՞ւմ մտքով կանցներ) դիմում են դատարան, այսինքն՝ վարվում են այնպես, ինչպես նախատեսված է օրենքով: Նախկինում էլ նման բաներ երբեմն պատահում էին, բայց ավելի հաճախ իշխանություններն անցանկալի լրագրողներին ու լրատվամիջոցներին կամ ահաբեկում էին, կամ կաշառում, այսինքն՝ հարցը լուծում էին «հայավարի»: Ու եթե հիմա այդ խնդիրները լուծվում են օրենքով, դա միայն մի բան է նշանակում՝ լրատվամիջոցները պաշտպանված են օրենքով: Որոշ լրատվամիջոցների սա գուցեեւ դուր չի գալիս, որովհետեւ օրենքով պաշտպանված լինելը նաեւ պարտավորեցնում է գործել օրենքի շրջանակներում, բայց համաձայնվեք՝ այդ պարտավորությունը «լրատվամիջոցների նկատմամբ ճնշում» անվանելը չափազանցություն է:

Հիմա՝ «իշխանական համակիրների» գործողությունների մասին: Ըստ համապետական վերջին ընտրությունների արդյունքների՝ ՀՀ չափահաս բնակչության ավելի քան 70 տոկոսն իշխանությունների համակիր է: Հիմա ի՞նչ, եթե, ասենք, որեւէ գյուղում իշխանության որեւէ համակիր հարեւանի հավը գողանա, պիտի ասենք, որ իշխանություննե՞րն են գողացել այդ հավը, կամ եթե այդ մարդուն ոչ թե կալանավորեն, այլ ընդամենը տուգանեն, պիտի ասենք, որ իշխանությունները հովանավորո՞ւմ են հավագողությունը:

TV 5 հեռուստաընկերության սեփականատիրոջ հետ կապված պատմությունն ընդհանրապես այլ դեպք է: Պատկերացրեք՝ ինչ-որ մեկը կասկածվում է աղմկահարույց քրեական գործով անցնող վկային ցուցմունքները փոխելու դիմաց կաշառելու մեջ, եւ այդ մարդը ոչ թե հեռուստաընկերության, այլ, ասենք, ձկնաբուծարանի կամ կոշկակարի արհեստանոցի սեփականատեր է: Եվ ի՞նչ, վկային կաշառելու համար կասկածվողին ձերբակալելը պիտի գնահատվեր որպես ձկնաբուծության դեմ բռնաճնշո՞ւմ, թե՞ ընդդիմությունը պիտի հայտարարեր՝ տեսեք, ապազգային իշխանություններն արմատախիլ են անում մեր ազգային կոշկակարությունը: Հասկանալի է, չէ՞, որ նման բան չէր լինի: Այսինքն՝ ստացվում է, որ այլ բնույթի սեփականություն ունեցողին կոնկրետ կասկածանքով ձերբակալել կարելի էր, իսկ լրատվամիջոցի սեփականատիրոջը՝ չի կարելի: Էլ չենք խոսում այն մասին, որ «ազատ խոսքը լռեցնելու» նպատակով որեւէ լրատվամիջոցի սեփականատիրոջ նկատմամբ քրեական գործ հարուցելն ընդհանրապես զուրկ է որեւէ տրամաբանությունից՝ այն պարզ պատճառով, որ դրա արդյունքում տվյալ լրատվամիջոցն ակնհայտորեն ոչ թե ավելի լոյալ կդառնա իշխանությունների նկատմամբ, այլ հակառակը՝ ավելի կկոշտացնի հռետորաբանությունը:

Ի դեպ՝ նկատենք նաեւ, որ «իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվողները» ոչ այնքան լրատվամիջոցներ են, որքան քարոզչամիջոցներ: Քարոզչամիջոցների գործունեությունն, իհարկե, օրենքով չի արգելվում, ավելին՝ դրանք նույնպես պաշտպանված են օրենքով: Պարզապես պետք է արձանագրել, որ դրանց գործունեությունը խոսքի ազատության հետ առանձնապես կապ չունի: Բայց սա արդեն այլ թեմա է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4732 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ