Երևան
12 °C
«GALLUP international Association» կազմակերպության իրականացրած հարցումների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում է հասարակության մոտ 85 տոկոսը, իսկ իշխանություններին՝ 57,5 տոկոսը: Ըստ նույն հարցումների, եթե ընտրությունները տեղի ունենային հիմա, «Իմ քայլի» օգտին կքվեարկեր ընտրողների 61,3 տոկոսը, ԲՀԿ-ի օգտին՝ 14,2-ը, «Լուսավոր Հայաստանի» օգտին՝ 3,9-ը, ՀՅԴ-ի օգտին՝ 2,5-ը, ՀՀԿ-ի օգտին՝ 1,5-ը:
Հայաստանի նման երկրներում սոցիոլոգիական հարցումների նկատմամբ վստահությունն, իհարկե, առանձնապես մեծ չէ, բայց, ամեն դեպքում, այս արդյունքները որոշակի եզրակացությունների հիմքեր տալիս են, ընդ որում՝ մտահոգվելու պատճառ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը: Իշխանությունների համար, օրինակ, մտահոգիչ պիտի լինի վարչապետ Փաշինյանի եւ ընդհանրապես իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակների միջեւ առկա ճեղքվածքը: Փաստորեն հանրության 27,5 տոկոսը (սա շատ մեծ թիվ է) վարչապետին վստահում է, բայց նրա ղեկավարած իշխանական համակարգին չի վստահում: Ընդ որում՝ Փաշինյանն ինքը ակնհայտորեն գիտակցում է սա, եւ նրա այն արձանագրումը, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, հենց դրա վկայությունն է: Հետեւաբար՝ նա պիտի համակարգային եւ կադրային փոփոխություններով հասնի նրան, որ իշխանությունների վարկանիշը բարձրանա ու հասնի կամ գոնե մոտենա իր անձնական վարկանիշին: Իսկ ընդդիմությունն իր առջեւ հակառակ նպատակն է դրել՝ հասնել նրան, որ իշխանություններին չվստահող 42,5 տոկոսը չվստահի նաեւ Փաշինյանին, այսինքն՝ նրա անձնական վարկանիշն իջնի գոնե մինչեւ 57,5 տոկոս:
Առայժմ ընդդիմությանը դա չի հաջողվում, ու դա ակնհայտորեն խիստ նյարդայնացնում է նրանց: Եվ իսկապես էլ՝ ձախողումն ակնհայտ է. հսկայական ռեսուրսներ ծախսել՝ լրատվամիջոցներ, «նախաձեռնություններ» ու ֆեյսբուքյան խմբեր պահելու համար, վճարովի ցուցարարներ պահել, մշակույթի գործիչների նամակներ կազմակերպել եւ այլն, եւ ունենալ գործնականում զրոյական արդյունք՝ Փաշինյանի անձնական վարկանիշը շարունակում է մնալ գերբարձր, «Իմ քայլի» վարկանիշն էլ մեկ տարվա ընթացքում նվազել է ընդամենը 8,7 տոկոսով: Բայց ընդդիմությունը մտահոգվելու շատ ավելի լուրջ պատճառ ունի: Մեկ տարվա ընթացքում ՀՀԿ-ի առանց այն էլ խղճուկ վարկանիշը նվազել է ավելի քան 3 անգամ, բավականին նվազել է նաեւ Դաշնակցության վարկանիշը (ակնհայտորեն՝ կապված այդ կուսակցության դիրքորոշման հետ, որը ենթադրում էր «այս իշխանություններին տուն ուղարկել», նրանց դեմ «պարտիզանական պայքար սկսել», սատարել Քոչարյանին եւ այլն), Իսկ Քոչարյանը, եթե անգամ կուսակցություն բացեր, հազիվ թե դրա վարկանիշը գերազանցեր 1 տոկոսը (ապացույց՝ ի պաշտպանություն նրա կազմակերպվող ակցիաների սակավամարդությունը):
Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր հասարակության քաղաքական գիտակցության մակարդակը վերջին մեկուկես տարվա ընթացքում կտրուկ բարձրացել է: Հակառակ դեպքում ահռելի ֆինանսական միջոցները նախկիններին հնարավորություն կտային քարոզչական տեխնոլոգիաներով հօգուտ իրենց փոխել հանրային տրամադրությունները: Իսկ դա տեղի է ունեցել շատ պարզ պատճառով՝ այսօր ամեն ինչ շատ ավելի թափանցիկ է: Նախկինում կատարված հանցագործությունները մեկը մյուսի ետեւից բացահայտվում են, իսկ իշխանություններն անգամ իրենց հասցեին հնչող մեղադրանքներին հակադարձելու կարիքը չունեն՝ պետք է պարզապես փաստերով ցույց տալ, թե ովքեր են այդ մեղադրանքները հնչեցնողները, եւ վերջ: Ի՞նչ արժե, օրինակ, այն մարդու հնչեցրած մեղադրանքը, որն, ըստ հարուցված քրեական գործերի, պետությունից ու ժողովրդից միլիոններ է գողացել, կամ որքանո՞վ կարող են հավաստի լինել իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքները, որոնք տարածվում են հայտնի չէ ինչ միջոցներով ստեղծված եւ ֆինանսավորվող լրատվամիջոցներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT