Երևան
12 °C
Հունվարի 5-ին Երեւանում 16-ամյա աղջկա սպանության համար կասկածվող գյումրեցի Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, չի հավատում, որ որդին առնչություն ունի կատարվածի հետ: ՀԺ-ի հետ զրույցում ասաց չի ուզում որդուն ոչ արդարացնել, ոչ մեղադրել, սակայն մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչ է կատարվել եւ ինչու: Փաստն այն է, որ կա դեպքն ու Ռաֆայելը ձերբակալված է: Բայց թե ինչո՞ւ հենց առաջին րոպեներից հրապարակվեց Ռաֆայելի անունն ու առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, միանգամից նա հայտարարվեց որպես մարդասպան, ըստ Արա Սուքիասյանի, անհասկանալի եվ տարօրինակ է:
«Ես էլի կսեմ, կմտածեմ, որ շատ սիրուն իմ տղուս գլխուն սարքել են: Էս գործի մեջ հաստատ իմ տղես ինչ-որ մասնակցություն ունի: Բայց դեպքն եղել է գիշերվա կեսին ու առավոտ իրանք արդեն Ռաֆայել ման գուկան, անուն-ազգանունով, գիտեին որտեղ ինչ ծանոթ ունի, էդ ի՞նչ արագություն էր: Ու անմիջապես հայտարարեցին մարդասպան: Ես օրեր առաջ մի ոստիկանի հետ վեճ եմ ունեցել: Հետո իմացա, որ էդ ոստիկանի քույրը քննիչ է, եւ հենց էդ քրոջով ինքն ըդպես կթռնի: Բայց ես չէի կարծե, որ ընդամենը 10 օրվա էդ մարդիկ կկարողանային էսքան փայլուն գործ սարքեին: Իրան հենց տարել են ոստիկանություն, միանգամից ինքնախոստովանական ցուցմունք է գրել, փաստաբանից է հրաժարվել, մոտը իրեղեն ապացույցներ են եղել, աղջկա տան բանալիներն ու պլանշետը: Բայց էդ արարքը կատարողը բանալին ընչի՞ մոտը կպահեր, կամ պլանշետն է մոտն եղել: Ինքը պլանշետն ի՞նչ կեներ, եթե էդ պլանշետին հավասար հեռախոս ունի: Մութ հարցեր շատ կան, ես սրտանց գուզեմ, որ արդարացվի, բայց հիմնավոր, իսկ եթե ինքն է՝ չիդեմ, հեչ բան չիդեմ: Ես գուզեի երեկ տեսնեի իրան ու հարցնեի՝ դու՞ ես, թե՝ դու չես, ես իրա խոսելուց կհասկնայի»,-ասաց Սուքիասյանը:
Ըստ Ռաֆայելի հոր, հունվարի 5-ի երեկոյան խոսել են որդու հետ, իմացել, որ 2 ազատ օր ունի, որոշել են, որ Գյումրի վերադառնա այդ օրերին: Նույն օրը երեկոյան զանգել են տղային, վերջինս էլ տեղեկացրել է, որ ընկերոջ ընտանիքի հետ հրապարակում զբոսնում է: Հետո ավելի ուշ, արդեն ժամը 21:00-ի սահմաններում Ռաֆայելն է WhatsApp ծառայության միջոցով զանգել եւ ծնողներին ասել, որ տուն է հասել, Էրեբունիի իր բնակարանում է: Վերջին անգամ Սուքիասյանները Ռաֆայելի հետ խոսել են հունվարի 6-ի առավոտյան, տղան մետրոյի մեջ է եղել, ասել է, որ «Եվ-եվ» տաքսի ծառայությունից մեքենա է պատվիրել, որ Գյումրի հասնի: «Ինքը մենակ կապրեր Երեւան, տուն էր վարձել: Գումար չուներ տուն գալու, ըսեցի գուկաս, ես փողը կուտամ: Ու ինքը գուկար»,-պատմեց Ռաֆայելի հայրը:
Զանգից անմիջապես հետո Արային երեւանաբնակ իր ծանոթն է զանգել, եւ տեղյակ պահել, որ իր որդիներին ոստիկանները բերման են ենթարկել, եւ խնդրել, որ Ռաֆայելից ճշտի, թե ինչ խնդիր է եղել: «Էդ ժամանակ, երբ որ մեր ծանոթը զանգեց ըսեց, որ իրա 2 տղեքին տարել են ոստիկանություն, զանգեցինք, որ իմանայինք, կարո՞ղ է Ռաֆայելն իմանա, թե ինչի համար են տարել: Ըսեց չէ, տեղյակ չեմ: Բայց կգնամ կիմանամ ինչ է եղել, հետո նոր գուկամ տուն: «Եվ-եւ» տաքսին եմ պատվիրել, հմի պատվերը կչեղարկեմ, կերտամ, կիմանամ: Ու դրանից հետո արդեն դարձավ անհասանելի: Սկզբից զանգը գնաց չպատասխանեց, հետո դարձավ անհասանելի: Ես էլ անհանգստացա, ելա, տաքսին նստա, որ հասնիմ Երեւան: Ու հենց ըդտեղ, տաքսու մեջ մեր ծանոթը զանգեց, թե տեսե՞լ ես, ինչ կգրեն, էս ի՞նչ խաբար է: Ուղարկեց էդ լինքը, տեսա, որ Ռաֆայելի նկարն է զարգած, մարդասպան կհամարվի, հլը քննությունը չի ավարտվել, հլը դատ չի եղել, կալանքի որոշում չի կայացվել, հլը գործը կքննվի, բայց արդեն տարածվավ, որ Ռաֆայելը մարդասպան է, շշմանք, մնացինք: Նկարը հրապարակվավ ու որոշեցին, որ Ռաֆայելն է էրել: Անմեղության կանխավարկած, բան, արդեն չկա՞: Եթե ինքը ըդպես հանցագործություն էրած եղներ, մեզի հետ ըդպես հանգիստ չէր խոսա, շատ հանգիստ կխոսար: Ես չեմ կարծե, թե ինքը մանյակ է, սադիստ է, որ իր ինքնատիրապետումն էդքան ուժեղ լինի»,-ասավ Ռաֆայելի հայրը:
Արա Սուքիասյանը չի բացառում, որ որդու վրա ինչ-որ ճնշում է եղել ինքնախոստովանական ցուցմունքը գրելու եւ փաստաբանի ծառայությունից հրաժարվելու պահին: Մեզ հետ զրույցում պատմեց, որ բերման ենթարկվելու ժամանակ Ռաֆայելը ոստիկաններից մեկին ասել է, գոնե իրեն բաժին բերման ենթարկելու մասին ծնողներն ու սիրած աղջիկը չիմանան, մինչեւ դուրս գա, գնա: Այսինքն, գործի լրջությունը չի պատկերացրել: «Ես գուզեմ, որ քննչին տեսնիմ անպայման, գուզեմ ըսեմ, որ ախպեր, էլի նստցրեք, բայց հանգամանալից քննեք էս գործը, ըսիգ իրա գլխին սարքած գործ է: Ընչի դժվա՞ր էր, որ ճնշումների տակ էրած էղնի էդ ամեն ինչը: Ըսել են գրե, գրել է, երեւի հմի արդեն կտանին դեպքի վայր, բան, որ ամեն ինչ տեսնի, հետո դատարանում պատմե: Ես շատ լավ գիտեմ էդ ճնշումները: Իրա ձեռքերն որ ոլորել, տարել են, արդեն դա բռնություն է, երեւի էդ պահին իրեն մենակ է զգացել: Նույնիսկ հնարավոր է, որ ուրիշն է էրել, բայց կսե, որ ինքն է: Մենք չիդենք ով է էդ աղջիկը: Ռաֆայելը սիրած աղջիկ ունի: Իսկ սպանվածը բացարձակ իրա տեսադաշտում չի էլ եղել: Ինքը միշտ կռվից կփախներ, կռվի մեջ չէր ընկնի, մեկ-մեկ կպոռթկար, փսիխություն կեներ, բայց իրեն կնվնասեր դրանով: Ինքը կարող է ձեռքերը պատին զարգե, ատամները սեղմե, ջարդե, բայց դիմացինին վնաս չտա»:
16-ամյա աղջկա սպանության համար կասկածվող Ռաֆայել Սուքիասյաինի հայրն ասաց արդար դատաքննություն է պահանջում՝ անկախ բացահայտման ելքից: Փաստաբան վարձելու ֆինանսական հնարավորություն չունի, ապավինելու են հանրային պաշտպանին: «Կապավինեմ արդար քննությանն ու հույս ունիմ, որ իմ տղես կարդարացվի: Բայց տեր է պետք որ իրականությունն իսկապես պարզվի: Ես հիմա ինձանից ոչինչ չեմ ներկայացնում, գործազուրկ մտավորական մեկն եմ, ո՛չ շրջապատ ունեմ, ո՛չ այնպիսի կապեր ու ծանոթություններ, որ կարողանամ արդար քննության երաշխիքներ ապահովեմ: Ես գուզեմ քննիչին տեսնիմ, ըսեմ, որ եթե բդի նստցնեք, նստցրեք, բայց գործը հանգամանալից քննեք: Ես կարդացի, որ էդ աղջիկը բավական շքեղ բնակարան է վարձել, ու կմտածեմ, թե էդ 16 տարեկան երեխեն ինչղ կարող էր ըդքան վարձ տալ ու մենակ ապրել: Ինչղ կարող էր Ռաֆայելն իր Էրեբունիի տնից կեսգիշերվան հայնտվիր էդ աղջկա տունը, ես էլ մտածելու ի վիճակի չեմ»:
Արան ասաց Ռաֆայելը դյուրահավատ, երբեմն նաեւ դյուրագրգիռ վարք էր դրսեւորում: Նաեւ հաճախ էր հայտնվում վատ շրջապատում: Ենթարկվում տարբեր ազդեցությունների ու ճնշումների: Մեկ-երկու անգամ ինքն էլ է մի քանիսի հետ հանդիպել: «Ինքը մեզի ամեն բան չէր պատմե, բայց ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ հանդիպել էն մարդկանց, որոնք իրա վրա ճնշելով ազդեցություն ունեին, ինչ-որ բան էնել կուտային պարտադրելով, ինքն էլ կենթարկվեր: Մեջներն աղջիկ էլ կար, մե ղզողլանըմ կար, հազիվ պրծանք ըդորից: Հանցագործ աշխարհին հարող մարդիկ են, որոնց ձեռքն ընկնելը ըդքան էլ դժվար չէր»,-պատմեց Արա Սուքիասյանը:
Ի՞նչ էր անում Ռաֆայելը Երեւանում: Հայրն ասաց սեպտեմբեր-հոկտեմբերից անցել էր պայմանագրային զինվորական ծառայության: Երեւանում տուն էր վարձել, մտադիր էին առաջիկա օրերին ընտանիքով տեղափոխվել: Ռաֆայելը նաեւ ամուսնանալու ծրագրեր է ունեցել: «Հարսնացուն Նոր տարվան մեր տունն էր, եկավ, ծանոթացանք: Այսինքն էս պահին իրա գլխում մենակ ամուսնության երազանքներն էր»:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 23։00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։
Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ՀՀ վարչապետը դիմավորում է առաջնորդներին
Աշխարհի այսքան երկրի ղեկավար է գալիս, ասում են՝ ՀՀ-ի ռեյտինգն ընկել է, կալուգացին էլ խոստանում է «տեղը գցել»
Վարչապետը Բարտ դե Վևերի հետ մասնակցել է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացմանը
«Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար»․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը
Հայաստան է ժամանել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին
Հեռուստաաշտարակը փոխել է գույները մեր հյուրերի պատվին և ի նշանավորումն Երևանում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովի
Պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահը․ լուսանկարներ, տեսանյութ
Հայաստան է ժամանել Սան Մարինոյի ԱԳ, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարարը
Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման
ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք․ լուսանկարներ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան. տեսանյութ
Հուսով եմ՝ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամությանը. Խաչատուրյան
Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դրոն-շոու՝ նվիրված նվիրված ԵՔՀ գագաթնաժողովին
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը
Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը
Կոսովոյի վարչապետը Փաշինյանին հայտնել է՝ տպավորված է Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով
Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանում է. լուսանկարներ
Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում, որովհետև իրական մտքերը մեկը մեկից մարազմատիկ են. Մանավազյան
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ժամանել է Երևան. լուսանկար
Հայաստան է ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը
Կանադայի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է՝ տպավորված է տարածաշրջանի կայունությանն ուղղված քայլերով
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետը. նրան դիմավորել է ՀՀ նախագահը. լուսանկարներ
Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու
Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը. լուսանկարներ
Նորվեգիայի Թագավորության վարչապետը ժամանել է Երևան
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը
Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը
Մեր ժողովուրդը գիտի, թե հունիսի 7-ին ձեր բաժանած «շըլվարները» որտեղ կհագցնի. Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Երևանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT