Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ․ իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածել

09/01/2020 schedule09:13

Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում իր դերի համար։

Քաղաքագետը մասնավորապես գրել է․ «Հատուկ շնորհակալություն ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ջեֆրի Հարիգյանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակին, Սոլեյմանիին ոչնչացնելու օպերացիայում իր ունեցած դերի համար»։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ հայազգի գեներալը առնչություն չունի հիշյալ գործողությունների հետ, վերջինս դեռևս 2019 թվականի հունիսին նշանակվել էր Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար, որը չի ներառում Մերձավոր Արևելքը։ Այլ կերպ ասած՝ խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջանը հայազգի գեներալի հրամանատարության ներքո չէ։ 

Այս համատեքստում Հայաստանի կամ հայ ժողովրդի անվան շահարկումը և կոնֆլիկտի մեջ ներքաշման փորձը կրում է սադրիչ և վտանգավոր բնույթ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի ներքաշվի ո՛չ հակաիրանական և ո՛չ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ, և կոչ էր արել բարեկամ երկրներ Իրանին և ԱՄՆ-ին անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4500 դիտում

Լարված իրավիճակ Իրանում. ցուցարարները հայտարարել են 3-րդ քաղաքը վերահսկելու մասին, պատկան մարմինները՝ հերքել

Բաղրամյան պողոտայում բախվել է 4 մեքենա

Վիճաբանություն և դանակահարություն Շիրակի մարզում. ՀՀ բուհերից մեկի ամբիոնի վարիչը տեղափոխվել է հիվանդանոց

ՊՆ-ն ներկայացրել է 2026 թվականի վարժական հավաքների օրերը

Սկսվում է պետական ավարտական քննությունների առաջին շրջափուլը. Անդրեասյանը հրապարակել է իրեն ուղարկված խնդրանքը

Երբ տղամարդն է նստում ու համացանցում կնոջ հագուստը քննում, ծաղրում, դա տղամարդկության սնանկացում է. Վարդանյան

Ինչ անհարմար բան ստացվեց. լոբզիկով գեղարդից մի կտոր կտրել են. Հարությունյան

636 քաղաքացի հետ կստանա 2025թ.-ին Էլեկտրոմոբիլի համար վճարած մաքսատուրքը. ցանկը կհրապարակվի

Խնդրում եմ զգոն լինել, չտրվել խարդախությունների. վարչապետը ներկայացրել է քաղաքացիներից մեկից ստացած նամակը

Իջևանի հիվանդանոցում որդին, իմանալով մոր մահվան մասին, հայհոյել է բուժաշխատողներին, հարվածել ընդունարանի դռանը

«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի փաթեթը ներկայացվել է հաստատման. ԿԳՄՍ նախարար

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. որոշ տարածաշրջաններում մերկասառույց է

Երուսաղեմի պատրիարքից երեկ ստացա սպառնալիք, որ հետ կանգնեմ իմ քայլից. Տեր Գուսան Ծայրագույն վարդապետ Ալջանյան

Աչաջուր գյուղում 500 հակ պահեստավորված և մոտ 3 տոննա կուտակված անասնակեր է այրվել

Եթե հայր Ասողիկի պնդմամբ Սուրբ Գեղարդն ամբողջական է՝ նշանակում է կաթողիկոսը ռուս եկեղեցու հովվապետին խաբել է

Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար. Ռյուտե

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Այրում օդային գծի վթարավերականգնողական աշխատանքներն ավարտվել են. ՀԷՑ

Տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը. վարչապետ. մանրամասներ

Լրացուցիչ մասնագիտական քննարկում է կայացել. Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, թանգարանը որևէ օր չեն փակվել

Կտրիճի ագենտ եղբայր Եզրասը պատանդ է մնում. մարդկային աներեսությունը սահման չունի. Ռուբեն Մեհրաբյան. տեսանյութ

Ռուսական համարանիշներով «Porsche Cayenne»-ի վարորդը սթափ չի եղել. հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ

Սիրիական տանկերը շրջափակել են Հալեպի քրդական թաղամասերը

Վարչապետի գավաթի մրցաշարերին մասնակցել է ավելի քան 25 հազար երեխա

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան. լուսանկարներ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի նոր խմբաքանակ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Գարեգինը ուզում է ձգել մինչև ընտրություններ. հույս ունի՝ քաղաքական իրողություններ կփոխվեն, և կփրկվի. տեսանյութ

Որն է ԱՐՔԱ քարտը և ինչ առավելություն ունի. ինչպես այն տարբերակել

Պետք է անհատական գնահատման համակարգ գործի. քննարկվել է Արդարադատության նախարարության 2025-ի հաշվետվությունը

Ատլանտյան օվկիանոսում նավարկող ռուսական «Mariner»-ը կալանավորված է. ԱՄՆ-ն հաստատել է լուրը

Ուղղակի ամոթ է, դադարեք ստեր հորինել և տարածել. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Հայր Գուսանի վճռական քայլով ևս վերահաստատվում է՝ ՀԱՍԵ բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է

Մեկնարկել է ձմեռային զորակոչը. զինակոչիկները կծառայեն 18 ամիս․ Պապիկյան

Նոր Սահմանադրության վերաբերյալ «OdaTV»-ի հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է. Արդարադատության նախարարություն

Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում. արժեքը՝ 1 մլն 600 հզր դրամ

Լուսան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ