Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Վրաստանին, իսկ 2020-ին Ադրբեջանին անցնելու վերաբերյալ, հակասական քննարկումների առիթ է դարձել
Վարչապետի գրառմանն են անդրադարձել մասնավորապես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պնդելով, որ Հայաստանը Վրաստանին չի անցել: Բագրատյանի խոսքով՝ ՀՆԱ-ի պաշտոնական ցուցանիշը Համաշխարհային բանկն է հրապարակում, եւ Հայաստանը չի անցել Վրաստանին: Իսկ Մելքումյանը, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի գործազրկության, երկրների ՀՆԱ-ի ցուցանիշների միջեւ համեմատականներ անցկացնելով, այլ ցուցանիշների է կարեւորություն տվել, որտեղ Հայաստանը զիջում է:
Նշենք, որ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 2019-ին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4530 դոլար, իսկ Վրաստանում՝ 4290: Նրանք կանխատեսում են նաեւ, որ 2020-ին Հայաստանը կանցնի Ադրբեջանին: Ըստ այդ կանխատեսման՝ 2020-ին ՀՀ-ում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4760 դոլար, Ադրբեջանում՝ 4720 դոլար, իսկ Վրաստանում՝ 4630:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:
- Պարո՛ն Առաքելյան, ինչո՞վ է պայմանավորված այն, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 2019-ին անցել է Վրաստանին, եւ որքանո՞վ է դա ազդել ՀՀ քաղաքացու կյանքի վրա:
- ԱՄՀ-ն 2019 թվականի տվյալների համաձայն՝ ներկայացրել է աշխարհի երկրների դասակարգումը՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափով, որտեղ Հայաստանի ցուցանիշը գերազանցում է Վրաստանի ցուցանիշին: Իհարկե, Հայաստանի կառավարության գործունեության եւ տնտեսական հաջողությունների թիվ մեկ նպատակը հարեւան երկրներին անցնելը չէ, սակայն մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում Վրաստանը մեզ համար միշտ եղել է տնտեսական տեսանկյունից համադրելի երկիր: Հետեւաբար այդ ցուցանիշի արձանագրումն ավելի շատ ոչ թե պետք է համեմատության տեսանկյունից նայել, այլ, որ դա էական բարեփոխումների հետեւանք է: 2019 թվականին կառավարության կողմից բազմաթիվ բարեփոխումներ արձանագրվեցին, որը նաեւ անդրադարձավ ՀՆԱ-ի վրա:
Այո՛, ՀՀ քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան առաջ: Ընդ որում, այդ լավ ապրելը ոչ թե արտացոլվում է ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող ցուցանիշով, այլ այն ցուցանիշներով, որ ուղղակիորեն առնչվում են ՀՀ քաղաքացուն: Մասնավորապես՝ կառավարության տնտեսական-սոցիալական բազմաթիվ բարեփոխումներ ուղղակիորեն ազդում են քաղաքացու բարեկեցության վրա: 2019-ի սկզբից նվազագույն կենսաթոշակի համակարգը գործեց, եւ շուրջ 80 հազար քաղաքացի սկսեց ավելի շատ թոշակ ստանալ: 2020-ի հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով բոլոր կենսաթոշակները բարձրացան: Բազմաթիվ ոլորտներում աշխատավարձերի բարձրացում եղավ: Եկամտահարկի համահարթեցմամբ մի քանի հարյուր հազար քաղաքացու աշխատավարձ բարձրացավ: Հարկային օրենսգրքի փոփոխություններով միկրոձեռնարկատիրական համակարգը ներդրվեց: Առողջապահության ոլորտում բազմաթիվ ծառայություններ պետպատվերի շրջանակներում անվճար դարձան: Բազմաթիվ ոլորտներում, որոնց հետ քաղաքացին առնչվում է, լուրջ բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք, բնական է, շարունակական են լինելու: Պետական բյուջեի գլխավոր խնդիրը հենց դա է. ծախսերն իրականացնել առավելագույնս արդյունավետ ու հասցեական, որպեսզի մեծ թվով քաղաքացիների բարեկեցությանն առնչվի:
- Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել էր, թե ՀՆԱ-ի վերաբերյալ պաշտոնական տվյալները հրապարակում է ՀԲ-ն, եւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը չի անցել Վրաստանին: Ի վերջո, ԱՄՀ-ի տվյալները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:
- ԱՄՀ-ի կողմից մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակման որեւիցե արգելք կամ խնդիր չկա: Զարմանալի է այն, որ ՀՆԱ-ի հրապարակման բացառիկ իրավասությունը «տրված» է Համաշխարհային բանկին: Բնական է, նման բան չկա: Ընդ որում, այդ տվյալները յուրաքանչյուր երկիր նախ ինքն է հրապարակում: Ազգային վիճակագրական ծառայություններն են հրապարակում սեփական երկրի ՀՆԱ-ն եւ ոչ թե ԱՄՀ-ն կամ ՀԲ-ն: Այսինքն՝ տվյալներն ստացվում են յուրաքանչյուր երկրից, որոշակի ճշգրտումներով բերում են ընդհանուր մեթոդաբանական տեսքի եւ հրապարակում են: ԱՄՀ-ն ամբողջ աշխարհում ընկալելի եւ հեղինակավոր կառույց է, ու կասկածի տակ դնել այդ կառույցի հրապարակած տվյալները կամ վերլուծությունները, մեղմ ասած, հասկանալի չէ: Ինչ վերաբերում է ՀԲ-ին, այն նույնպես միշտ բարձր է գնահատում ՀՀ կառավարության գործունեությունը: ՀԲ-ն դեռեւս չի ամփոփել 2019-ը: Համոզված եմ, որ բովանդակային առումով կունենանք նույն գնահատականները, երբ ամփոփվեն:
- Ինչպե՞ս է ստացվում, որ մի ճշգրիտ տվյալի մասին տարբեր տնտեսագետներ տարբեր կարծիքներ են հայտնում՝ իրենց հիմնավորումներով: Ո՞րն է ի վերջո իրականությանը համապատասխանում:
- Թեեւ գործ ունենք թվերի հետ, սակայն տնտեսագիտության մեջ յուրաքանչյուր թվի մեկնաբանությունը կարող է այլ լինել՝ կապված նրանից, թե ինչ համատեքստում ենք դա ասում: Յուրաքանչյուր քաղաքացու համար բարեկեցությունն այլ ընկալում ունի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Օրինակ՝ մենք բարձրացրել ենք կենսաթոշակները, եւ դրանից ոչ կենսաթոշակառու քաղաքացիների կյանքում բան չի փոխվել՝ կոպիտ ասած: Հարկային օրենսգրքի ինչ-որ մի հատված հնարավոր է՝ մեկի վրա ազդեցություն ունենա, մյուսի վրա չունենա: Հետեւաբար նույն կերպ՝ յուրաքանչյուր տնտեսական ցուցանիշ կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից: Հիմա արդյոք ՀՆԱ-ն ամբողջովին արտացոլո՞ւմ է բարեկեցությունը, իհարկե՝ ոչ: Տնտեսության մեջ յուրաքանչյուր ցուցանիշի վերաբերյալ՝ հաշվի առնելով տեղը, ժամանակը, հնարավոր է՝ տարբեր մեկնաբանություններ լինեն: Հակված չեմ բացառիկ կարեւորություն տալ մեկ կամ ուրիշ ցուցանիշի եւ դա ավելի շատ դիտարկում եմ հետեւանքի տեսանկյունից, թե ինչ բարեփոխումներ ենք իրականացնում, որոնք ուղղակիորեն լուծում են ՀՀ քաղաքացու առջեւ ծառացած խնդիրները: Մեր թիրախը ՀՀ քաղաքացու բարեկեցությունն է, որի ուղղությամբ մեր աշխատանքները կարծում եմ՝ բավականին հաջող իրականացվում են:
- ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2020-ին Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնի նաեւ Ադրբեջանին: Կառավարությունն է՞լ է այդպես կանխատեսում:
- Այն ցուցանիշը, որը ԱՄՀ-ն դրել է կանխատեսման հիմքում, ՀՀ կառավարության այս տարվա կանխատեսումների շրջանակներում է: Կարծում ենք, որ լիովին իրատեսական է ոչ միայն դրված ցուցանիշին հասնելը, այլեւ գերազանցելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT