Շուտով ԲՀԿ-ի քաղաքական-տնտեսական վերլուծական լրջագույն կենտրոնը կբացվի. Միքայել Մելքումյան

Հայաստանյան քաղաքական կյանքը թեժ ապրիլին ընդառաջ ակտիվանում է: Երիտասարդներին թրծելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո զգալի փոփոխություններ տեղի ունեցան ՀՅԴ ԳՄ կազմում, որտեղ մեծ տեղ տվեցին հենց երիտասարդներին: Զուգահեռ էլ ԲՀԿ-ն է ակտիվանում: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ՀԺ-ին տված հարցազրույցում խոսել է ԲՀԿ-ի քաղխորհրդում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության եւ կուսակցության առաջիկա անելիքների մասին:

- Պարոն Մելքումյան, ԲՀԿ-ի վերջին քաղաքական խորհրդի նիստում քաղխորհրդի նախագահների թիվը կտրուկ ավելացրեցիք: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Կուսակցությունը իր պլանային աշխատանքն է կատարում: Սա ժամանակին ծրագրված է եղել: Խորհրդարանական ընտրություններից հետո անցել է մեկ տարի եւ մեկ տարվա ընթացքում մեր ծրագրային աշխատանքն ենք իրականացրել: Եթե ուշադրություն դարձնենք, ապա փոխնախագահների կազմն արտահայտում է այն հիմնական ուղղությունները, որոնք այդ անձիք առանց այս ընտրությունների էլ իրականացնում էին: Օրինակ, եթե Վահե Էնֆիաջյանը զբաղվում էր երիտասարդության հարցերով, ապա դա նորություն չի եղել, կամ Վարդան Վարդանյանը՝ տարածքային կառույցներով, ես՝ ծրագրային գաղափարական հարցերով, Նաիրա Զոհրաբյանը քաղաքական հարցերով: Այսինքն, սա նորություն չէ, միանգամից չի առաջացել, պարզապես ձեւակերպել ենք այն, ինչը պետք է ձեւակերպեցինք: Սա ընդամենը ներկուսակցական աշխատանք է:

- Այս շրջանում քաղաքական լուրջ զարգացումներ ու խմորումներ են տեղի ունենում: Ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որոշեց քաղխորհրդում նման կառուցվածքային փոփոխություններ անել:

- Պետք չէ մութ սենյակում տարբեր բաներ փնտրել: Շրջանը պարզապես համընկել է: Ասացի, որ ընտրություններից մեկ տարի է անցել, մենք վերաիմաստավորում ենք, ամեն ինչ դնում ենք իր տեղը: Ձեւավորում ենք, որպեսզի առարկայական մեր աշխատանքը շարունակենք: Մարդիկ են եղել, որ այս շրջանում դրսեւորել են իրենց, կարգավիճակների փոփոխություն է եղել: Տարածքային կառույցների հետ ակտիվ աշխատում ենք: Նաեւ կանանց խորհրդի վերընտրություն եղավ, այստեղ եւս նոր դեմքեր հանդես եկան: Երիտասարդական միությունն է ակտիվ աշխատում: Մենք նոր կարեւորագույն խնդիրներ ենք լուծում կապված մի շարք հարցերի հետ: Շուտով վերլուծական լրջագույն կենտրոն կբացվի, քաղաքական դպրոցի գործերն են հունի մեջ ընկնում:

- Վերլուծական կենտրոնը ե՞րբ է սկսելու աշխատանքները:

- Շուտով կսկսի, մի շտապեք: Կենտրոնն արդեն որոշակի աշխատանքներ կատարել է: ԲՀԿ-ն միշտ էլ քաղաքական, տնտեսական վերլուծական եւ հետազոտական աշխատանքներ կատարում է: Իմ կողմից տնտեսական հետազոտություններ մշտապես եղել են, եթե չեք մոռացել, մենք ժամանակին տարբեր թեմաներով կլոր սեղաններ էինք անցկացնում, պարոն Ծառուկյանի հրավերով դրսից մասնագետներ էին գալիս: Լրջագույն քննարկումներ ենք արել, տարբեր երկրներից արդարադատության, էկոնոմիկայի նախկին նախարարներ են եկել: Վերջին շրջանում էլ միջազգային կապերն ենք ակտիվացրել, որտեղ մեր եւ պարոն Ծառուկյանի գործունեությունը տեսանելի է: Կարեւորում ենք եւ զարգացնելու ենք նաեւ միջկուսակցական միջազգային կապերը: Մենք ունենք նաեւ փոխնախագահ արտաքին հարաբերությունների գծով:

- Պարոն Մելքումյան, նշում եք, որ ԲՀԿ-ն եւս երիտասարդ կադրեր է պատրաստելու: Այս ընթացքում ՀՅԴ-ում եւս «երիտասարդացում» տեղի ունեցավ, մասնավորապես, ՀՅԴ ԳՄ-ի անդամները եւ ներկայացուցիչը փոխարինվեցին երիտասարդ կուսակցականներով: Ապրիլին ընդառաջ ինչու՞ են կուսակցություններն ակտիվանում եւ երիտասարդանում: Քաղաքական զարգացումներին են պատրաստվո՞ւմ, ակնկալիքներ կա՞ն:

Դուք խոսում եք քաղաքական կուսակցությունների մասին: Բնականաբար, եթե ապրիլ 9-ից անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգին, ապա խորհրդարանական կառավարման համակարգում էլ ավելի է կարեւորվում եւ արժեւորվում կուսակցությունների դերը: Նոր Սահմանադրությամբ ասվում է, որ քաղաքական համակարգը  պետք է զարգանա: Այսինքն, պայքարն ընդդիմություն-կառավարություն հարթությունից գալիս է պառլամենտի ներսում՝ քաղաքական մեծամասնություն եւ ընդդիմություն: Խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է, որ մենք պետք է գործադրենք բոլոր գործիքները կառավարությունից հաշվետվություններ ստանալու համար: Սա նշանակում է, որ կուսակցության ներսում պետք է պատրաստ լինեն այդ գործիքները, որոնք խորհրդարանական մոդելին են հատուկ, կարողանան կիրառել եւ օգտագործել: Ես չեմ ասում, որ փոփոխությունները միայն սրանով են պայմանավորված, բայց նաեւ մասամբ պայմանավորված են խորհրդարանական կուսակցական աշխատանքի հետ, որովհետեւ խմբակցությունները կուսակցություններինն են:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 29-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3825 դիտում

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային