Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վճարվում է Վանեցյանի կողմից: Միակ հարցը, որ ամբողջական պատասխան դեռ պիտի ստանա հետեւյալն է. արդյո՞ք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից: Ըստ ամենայնի, այո:
Խնդիրն այն է, որ Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն կարող ենք անվանել քաղաքագետ.օռգ, Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: Կայքի խմբագրի եւ Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը», կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար:
Իհարկե, վաղուց լուրեր կան, թե դեռեւս ԱԱԾ Էրեբունու բաժնի պետ աշխատելու տարիներին գնդապետ Վանեցյանը եղել է Էրեբունու վարչական շրջանի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի հովանավորության ներքո, բայց այս անգամ Արամ Վարդանյանը թերեւս Վանեցյանին ծառայություն մատուցելու շատ կոնկրետ առիթ է ունեցել: Խնդիրն այն է, որ Վարդանյանը Հայաստանից փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ մի քաղաքացի փողոցում մոտեցել էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել, որ Վստրեչի Ապերն ամիսներ առաջ իրեն առեւանգել եւ ազատությունից ապօրինի զրկել է: Այս խոսակցությունից շատ չանցած Վարդանյանը հեռացել էր Հայաստանից: Առեղծվածն այն է, թե որտեղից էր նա իմացել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանին վարչապետի տված խիստ հանձնարարականի մասին` լրջորեն զբաղվել այս գործով:
Բայց սա ամբողջ պատմությունը չէ. ոստիկանության ջանքերի շնորհիվ հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանն արտերկրում ձերբակալվեց եւ արտահանձնվեց Հայաստանին: Ու տեղի ունեցավ անսպասելին` դատարանը մերժեց Վարդանյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը ու փախուստի մեջ գտնված, միջազգային հետախուզումով հայտնաբերված Վստրեչի Ապերը դատարանի կողմից ազատ արձակվեց: Ինչեւէ, քաղաքագետ.օռգ-ի խմբագրի հետ գործարքի կնքումից հետո կայքն անցել է Վանեցյանի PR խմբի տրամադրության տակ եւ դարձել ակտիվ հարթակ ԱԱԾ տնօրենին թաքնված գովազդ անելու եւ իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ սեւ քարոզչություն իրականացնելու համար: Հիմնական թիրախը, սակայն, եղել են վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները: Իհարկե, չեն մոռացել մեկ-մեկ էլ «վատ բան» գրել Ա. Վանեցյանի մասին` գործարքից ուշադրություն շեղելու համար: Այս ողջ գործընթացը համակարգել եւ շարունակում է համակարգել Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում եւ հիմա էլ` նրա PR մենեջերը, որ ԱԱԾ էր եկել ԱԻՆ-ից:
ԱԱԾ-ից հեռանալուց առաջ Վանեցյանը Բոյաջյանին անվանական զենք է նվիրել: Այս որոշումը չափազանց անհասկանալի է, որովհետեւ ԱԱԾ երկարամյա եւ վաստակաշատ բազմաթիվ աշխատողներ անգամ անվանական զենք չունեն, իսկ մի քանի ամսվա աշխատողը…
Արդեն հասկացաք, ինչ ծառայությունների համար: Նա համակարգում էր վարչապետի ընտանիքի անդամների, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ լրատվական արշավը, երբեմն իրենց լրատվամիջոցներին փոխանցելով այնպիսի տեղեկություններ, որոնք իրեն հասանելի են միայն ԱԱԾ աշխատող լինելու բերումով. օրինակ` ավտոմեքենայի պետհամարանիշեր: Այս ամենը, սակայն, լոկալ գործընթաց չէ եւ կապված է շատ ավելի մեծ պրոցեսի հետ: Տվյալ քարոզչական սխեմայի գաղափարախոսը Արա Սաղաթելյանն է, ով Սերժ Սարգսյանի իշխանության թիվ 1 պրոպագանդիստն է եղել եւ այդ կարգավիճակում հաստատվել է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից որպես վստահելի մարդ: Սաղաթելյանը Վանեցյանի մանկության ընկերն է եւ որպես Միքայել Մինասյանի վստահելի` որոշակի դեր է ունեցել ԱԱԾ-ում Վանեցյանի կարիերայի համար: Վերջինս դեռ 2018 թվականից եղել է Միքայել Մինասյանի եւ Արթուր Վանեցյանի կապը`ընթացիկ հարցերով:
Արա Սաղաթելյանը Արթուր Վանեցյանին խնդրել է Սերժ Սարգսյանին եւ նրա ընտանիքին պաշտպանել Փաշինյանից: Ապա, երբ Սաղաթելյան-Մինասյան-Վանեցյան նախկինում ջերմ հարաբերությունները վերականգնվել են, Սաղաթելյանը Վանեցյանին համոզել է, թե վերջինս կարող է շատ արագ վերցնել իշխանությունը: Բայց ինչպե՞ս: Մշակվել է ռազմավարություն` Միքայել Մինասյանի եւ Արա Սաղաթելյանի մասնակցությամբ: Հնարավորինս վարկաբեկել Փաշինյանի ընտանիքը, որը վարչապետի պոզիտիվ իմիջի շատ կարեւոր բաղադրիչն է, լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում Փաշինյանին եւ ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ անել:
Հաջորդ կարեւոր ուղղությունը հետեւյալն է. ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածել, թե Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի, մեծ հավանականությամբ հոգեկան հիվանդություն, որ նրա քաղաքականության արդյունքում 2019 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսելուեւ 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում: Այս լուրերի տարածմամբ սկսել են ակտիվ զբաղվել Սաղաթելյանը եւ Բոյաջյանը: Պլանը եղել է հետեւյալը. Այս լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց:
Բայց, թե ինչ եղավ հետո, բոլորդ գիտեք: Սեպտեմբերը հոկտեմբերից շուտ եկավ եւ հիմա Արթուր Վանեցյանը, Վստրեչի Ապերը, Արա Սաղաթելյանը, Միշիկն ու Վահագն Բոյաջյանը շարունակում են իրենց «միսիայի» իրականացումը: Ի վերջո, հոկտեմբեր եղել է ոչ միայն 2019-ին, այլեւ կլինի նաեւ 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին, 2024-ին, 2025-ին, 2026-ին: Գուցե նաեւ արեւմուտքը օգնի նրանց, ինչպես օգնեց մեծ կոմբինատոր Օստապ Բենդերին:
Հ.Գ. Վանեցյանի պաշտոնանկության օրը նրա անունից հրապարակված հեռացման տեքստը, ըստ ամենայնի, գրել է Արա Սաղաթելյանը: Միշիկ ունեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT