Հեղափոխություն՝ համակարգին բրդելով. մարզերում 2020-ին սպասվող կարեւոր ու բացառիկ ծրագրերը

Որոնք են մարզերի զարգացման առաջնահերթությունները 2020 թվականին, ինչ հեղափոխական խնդիրներ են իրենց առջեւ դրել մարզպետները, կան արդյոք հեղափոխության դիմադրող աշխատակիցներ մարզպետարաններում. ՀԺ-ն այս հարցերի շուրջ զրուցել է մարզպետների հետ: 

Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում կյանքի որակի աստիճանական բարելավում. սա այն խնդիրն է, որ 2020 թ. մեկնարկին իր առջեւ դրել է մարզպետ Հունան Պողոսյանը: Մեզ հետ զրույցում նա երեկ նշեց, որ թեեւ խնդիրները շատ են ու բազմաշերտ, բայց 2020-ի համար առաջնային են համարում Մեղրիի տարածաշրջանում գազիֆիկացման լիարժեք ավարտումը, ենթակառուցվածքների՝ հատկապես միջպետական մայրուղու վերակառուցման շարունակական ընթացքը:

Հարցին՝ իր ղեկավարած կառույցներում կա՞ն մարդիկ, որոնք խոչընդոտում են փոփոխությունների իրականացմանը՝ Պողոսյանը պատասխանեց. «Չենք հանդուրժի նմաններին, բայց կտրուկ ասել, որ չկան, սխալ կլինի, որովհետեւ ունենք այնպիսի աշխատակիցներ, որոնք սպասվող օպտիմալացման հետ կապված՝ կոպիտ ասած, պաուզա են վերցրել, բայց դա լուծվող հարց է, օպտիմալացման արդյունքում նմաններից կազատվենք եւ վերջ»:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մարզում 2020-ին սպասվող ծրագրերից ամենահեղափոխականը համարում է ոռոգման ցանցի վերանորոգումը: 2019 թ. դեկտեմբերին սկսվել է եւ 2020-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 100 կմ վերանորոգում: «Սա բացառիկ երեւույթ է, որովհետեւ 100 կմ-ն իր մեջ ներառելու է 45 համայնք. որպեսզի հասկանալի լինի ծավալը՝ ասեմ, որ Արմավիրի մարզն ունի 97 համայնք, այսինքն առնվազն կեսում ոռոգման համակարգերի վերանորոգման ծրագիր ենք ունենալու»,- ասաց մարզպետը:

Հարցին՝ մինչ այս չի՞ գործել այդ ցանցը, Մաթեւոսյանը պատասխանեց. «Տվյալ համայնքներում էս ցանցի մի մասը առհասարակ չի շահագործվել, որովհետեւ շահագործման ենթակա չի եղել, այսինքն լրիվ նորն է կառուցվելու, մի շարք համայնքներում էլ հիմնադրման օրվանից էդ խնդիրն ունեցել են, այսինքն նման աշխատանք համայնքներում չի եղել: Իսկ ծավալների առումով՝ առհասարակ երբեւէ Արմավիրի մարզում գոյություն չի ունեցել ոռոգմանն ուղղված նման ծրագիր»,- վստահեցրեց մարզպետը: Նա կարեւոր համարեց նշել նաեւ 16 խորքային հորերի հորատումը, դպրոցների կառուցումը: «Մենք այս տարի սկսելու ենք 5 դպրոցի կառուցման աշխատանքները. հուսամ կհասցնենք: Սա այնքանով է բացառիկ ծրագիր, որ Արմավիրի մարզում վերջին 10 տարվա ընթացքում 3 դպրոց է կառուցվել, իսկ մենք մեկ տարվա ընթացքում փորձելու ենք կառուցել 5-ը: Այդ բոլոր դպրոցները 4-րդ կարգի վթարային շենքեր էին, հիմա դրանք քանդվելու են, տեղը նոր դպրոց պիտի կառուցվի»,- նկատեց Մաթեւոսյանը՝ չմոռանալով ընդգծել նաեւ սպասվող ճանապարհաշինական աշխատանքների կարեւորությունը եւ տեղեկացնելով, որ 2019 թվականին Արմավիրում ավելի շատ ճանապարհ է վերակառուցվել ու կառուցվել, քան վերջին 5 տարում:

Ոռոգման նոր համակարգի կառուցումը կամ վերակառուցումը առաջնային է համարվում նաեւ Տավուշի մարզում: Մարզպետ Հայկ Չոբանյանի գնահատմամբ դա այն ոլորտն է, որ ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ մարդկանց կյանքի վրա:

Հետաքրքիր աշխատանքներ են սպասվում Շիրակի մարզում. մարզպետ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ՝ սպասվող ամենակարեւոր ծրագիրը թերեւս Անի պատմական մայրաքաղաքի հայկական կողմի սահմանային գոտու փոփոխությունն է եւ այդ տարածքում զբոսաշրջությանը խթանող ներդրումային նոր ծրագրերի իրականացումը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ։ Այնտեղ լինելու համար անհրաժեշտ է սահմանապահների թույլտվությունը։ Տարեվերջյան ասուլիսում մարզպետը հայտարարել էր, որ Կառավարության աջակցությամբ հնարավոր է եղել պայմանավորվածության հասնել Անի մայրաքաղաքի հարեւանությամբ գտնվող գյուղի մուտքի ռեժիմի փոփոխության հարցում։ Երկրորդ կարեւոր խնդիրը, որ 2020-ին նախատեսվում է իրականացվել, Պետրոսյանը համարում է Շիրակի անօթեւանություն ունեցող անձանց խնդրի լուծումը եւ ժամանակավոր կացարանների հեռացման նոր պետական ծրագրի մեկնարկը:

Գեղարքունիքի մարզում շարունակվելու է ճանապարհաշինությունը՝ նպատակ դնելով ունենալ Սեւանը եզրավորող բարձրորակ ճանապարհ: Այդ մասին մեր զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Նախորդ տարի իրականացվեց ռազմավարական շատ կարեւոր ճանապարհի շինարարություն. խոսքը Սեւան-Ճամբարակ-Վարդենիս ճանապարհի մասին է: Նախարարությունը պլանավորում է, որ այս տարի եւս 20 կմ կվերանորոգվի»,- ասաց նա:

Հեղափոխականն այս ծրագրերից՝ մարզպետի գնահատմամբ, Ծովակ-Աղբրաձոր ճանապարհի շինարարությունն է. այդ ճանապարհը ձգվում է 14 կմ, շատ վատ վիճակում է, իրար է կապում 4 համայնք եւ կարեւոր նշանակություն ունի զբոսաշրջության առումով, քանի որ հասնում է մինչեւ Մաքենյաց վանական համալիր:

2019-ին շատ ցուցանիշներով մյուս մարզերին գերազանցած Գեղարքունիքի մարզում խնդիրները բազմազան են, իսկ թե ինչու է ճանապարհաշինությունը առաջնային համարվում՝ մարզպետն այսպես է պատճառաբանում. «Ուղղակի Հայաստանում ճանապարհներն այնքան անմխիթար են, որ մարդկանց կողմից շատ ավելի ակնառու է այդ խնդիրը: Շատերը Սեւանի ճանապարհով անցնում են, բայց դպրոցներ բոլորը չէ, որ մտնում են, որ տեսնեն այդ դպրոցներում էլ մեծ ծավալի աշխատանքներ են արված կամ ջրագիծ է քաշվել եւ այլն: Դա զգում է միայն այն բնակիչը, որը առաջ դույլերով էր ջուր բերում»:

Գեղարքունիքի մարզպետից եւս հետաքրքրվեցինք՝ իր ղեկավարած կառույցում կա՞ն արդյոք հեղափոխությանը ընդդիմացող աշխատակիցներ, որոնց մասին վարչապետը խոսում էր Կառավարության նիստերից մեկի ժամանակ. «Իմ հարցազրույցներից մեկում էլ ասել եմ, որ այնպիսի տպավորություն է, որ պետական կառավարման համակարգին մենք հաճախ բրթում ենք առաջ: Էն տեմպը, որով մենք ենք աշխատում, էն ձգտումը, որ մենք ունենք, համակարգում շատերը չունեն, ուստի հաճախ ստիպված ենք հրելով աշխատեցնել: Բայց շնորհիվ լավ աշխատողների, որոնք եւս կան, մենք կարողանում ենք գործերը բավական լավ կազմակերպել»:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է 2020-ին սպասվող որոշ կարեւոր ծրագրեր՝ առանձնացնելով հատկապես հանրապետական նշանակության մի շարք ճանապարհների նորոգումը. խոսքն օրինակ, Նոր Գեղի-Արգել-Արզական- Հրազդան ավտոճանապարհի մի հատվածի մասին է:

Արագածոտնի, Վայոց ձորի եւ Արարատի մարզպետների հետ զրուցել չհաջողվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22803 դիտում

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել