Երևան
12 °C
ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը:
Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով.
«Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր, ըստ էության, ցավոք, եթե մի փոքր պատկերավոր ասենք, աղբի շերտի տակ է և առիթ ունեցել եմ խոսելու նաև այն մասին, որ աղբի նկատմամբ հանդուրժողականության որոշակի վերաբերմունք է դրսևորվել: Իհարկե, սա լուրջ խնդիր է, որը լուծելու ուղիները մենք պետք է գտնենք: Բայց եթե մի պահ այսօրվա իրավիճակով պատկերացնենք, որ մեր կենսական միջավայրում աղբի նկատմամբ 100 տոկոս անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորված, այսօրվա մեր համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուղղակի աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ:
Այսինքն՝ մենք կարող ենք այսօր ունենալ իրավիճակներ, երբ մեր բնակավայրերը մաքուր, կատարյալ վիճակում լինեն, բայց սա դեռևս չի նշանակում, որ մենք խնդիրը լուծել ենք, որովհետև այսօրվա մեր համակարգով աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ, իսկ ի՞նչ է տեղի ունենում Բ կետում այդ աղբի հետ, դա իր հերթին բերում է լուրջ խնդիրներ: Այսօրվա մեր ռազմավարական քննարկման ամենակարևոր խնդիրներից մեկը հենց դա է, թե մենք հետո ինչ ենք անելու այդ աղբը:
Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում, նաև երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ, ինչպես է կառավարվում աղբը, որովհետև աղբ բառը հասկանալիորեն շատ նեգատիվ բովանդակություն ունի, բայց նաև ժամանակակից աշխարհում շատ լուրջ ռեսուրս է, և այդ ռեսուրսն արդյունք է ստեղծում, բարեկեցություն է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում է ձեռք բերում, համախառն ներքին արդյունք է դառնում և այսպես շարունակ: Մենք այս ուղղությամբ պետք է մտածենք, և, ըստ էության, սա նոր աշխատանք չէ Հայաստանի Հանրապետությունում. այդ աշխատանքն արդեն բավական երկար ժամանակ արվում է, տեղ-տեղ ունենք փոքր տեղային արդյունքներ, բայց ընդհանուր առմամբ այս խնդիրները պետք է երկարաժամկետ առումով հաղթահարելու ձևերը գտնենք»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնում է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, հիմնական նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման գործուն համակարգի ձևավորումն է:
Նշվում է, որ քննարկումը ծավալվել է Հայաստանում աղբահանության ոլորտում առկա իրավիճակի, աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հիմնական ուղղությունների ու սկզբունքների, ոլորտում իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի, աղբի վերամշակման հնարավոր տարբերակների և մեխանիզմների, այդ ուղղությամբ ներկայում հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքի, աղբահանության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտի կատարելագործման հարցերի շուրջ:
Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աղբի հավաքման, կառավարման և վերամշակման լիարժեք շղթայի ձևավորումը և, ի թիվս մի շարք այլ անելիքների, հանձնարարել աշխատանքներ տանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները, սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և ներկայացնել աղբահանության համակարգի համապարփակ ռազմավարություն՝ միջոցառումների ծրագրով և իրականացման հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ռազմավարությունների ստանդարտացման և այդ նպատակով համապատասխան չափանիշների մշակման վրա՝ տալով համապատասխան հանձնարարական:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔարը՝ պաշտամունքի առարկա և դիվանագիտական զենք. ինչպես է Բաքուն աշխարհով մեկ օգտագործում Հեյդար Ալիևի արձանները
Շուրջ 450 մասնակից համալրել է կրթաշղթան. Բերդում ընթացել է «Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը
«Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան
Խոշոր ավտովթար Իջևան-Դիլիջան ճանապարհին. կա 7 տուժած
Տարիքը խոչընդոտ չէ անընդհատ կրթվելու համար. «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից Նաիրա Մաթոսյան
Կրթվելը նորաձև է Բերդում. Նիկոլ Փաշինյան
Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան
Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել
Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան
Եթե վրդովմունք են առաջացնում Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը, այդ դեպքում՝ նզո՞վքն է ընդունելի. Խաչատրյան
Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ որպես Հռոմի պապ. կաթոլիկներին դա դուր չի եկել
Մենք ռուսական կողմի որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և ակնկալում ենք բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ
Արենիում վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Մալազիայի քաղաքացի է
Մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է
Պուտինը պատմել է, թե ինչ է իրեն նվիրել Լուկաշենկոն
Գանձաքարից մինչև Իծաքար ճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Ուկրաինայի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին
Ոստիկաններն ու փրկարարները Հրազդանի Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Ինչով էր կարևոր Վրաստանի նախագահի այցը ՀՀ, ինչ կարող է անել Թբիլիսին խաղաղության հաստատման մասով. տեսանյութ
Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցելությունը՝ նշելով պատճառները
Առինջ գյուղում վթարի է ենթարկվել ուղևորատար միկրոավոտոբուս. կան տուժածներ
Կալիֆորնիայում ինքնաթիռը մխրճվել է երկու բնակելի տների մեջ
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում. վարչապետ
Չինաստանի նախագահը կուղևորվի Մոսկվա. ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր
Ֆրանսիայի հրապարակում մեքենաներ են բախվել. կա 5 վիրավnր
Երևան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ուզում են Գյումրու սցենարով՝ «տորգերով», այնպես դասավորել, որ Լևոն Քոչարյանին աթոռի գլխին դնեն. Սաֆարյան
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Խոշոր ավտովթար Արմավիրում. կան տուժածներ
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Կիրակնօրյա զբոսանք Իջեւանում՝ 25 կմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով
Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT