Յուրի Խաչատուրովի պաշտպանը, ի նշան բողոքի, չներկայացավ դատարան. դատախազն այս քայլը դեմոնստրատիվ որակեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստից անմիջապես առաջ դիմում է հասցեագրել դատարանին, որում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով, որ սույն գործի քննության ընթացքում չի ապահովվում մրցակցային դատավարության սկզբունքը՝ պաշտպանության կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում, նրա հասցեին հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ որեւէ գործողություն չի իրականացվում, դատավարության որոշ մասնակիցներ իրենց արտահայտվելու իրավունքն օգտագործում են վիրավորանք հասցնելու համար, եւ պաշտպանության կողմը զրկվում է պաշտպանության իրական եւ ողջամիտ հնարավորությունից, սույն դիմումով հայտնում եմ, որ չեմ ներկայանալու այսօրվա դատական նիստին եւ հայցում եմ բոլոր այն անձանց ներողամտությունը, ովքեր նախորդ դատական նիստին դրսեւորել են պատշաճ վարքագիծ»:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին վիճաբանություն էր տեղի ունեցել կողմերի միջեւ: Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը, առարկելով պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության դեմ, ասել էր. «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, այլապես կհայտնվեն մեր օրին»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ իրենց հասցեին սպառնալիք է հնչել՝ խնդրելով տրամադրել դատական նիստի ձայնագրությունը: Անդրադառնալով վիճաբանությանը՝ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարել էր, որ դատական նիստը վեր է ածվում քննարկումների և ռազբորկաների:

Ի պատասխան պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումի՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ուսումնասիրվել է նախորդ դատական նիստի արձանագրությունը, եւ որեւէ սպառնալիք՝ կապված սպանված ազգական ունենալու հետ, չի արձանագրվել, այդ իսկ պատճառով որեւէ հիմքեր չունի արձանագրելու, որ պաշտպանության կողմը գտնվում է անբարենպաստ պայմաններում, իսկ եթե պաշտպանության կողմը գտնում է, որ սպառնալիքներ, ամեն դեպքում, առկա են, ապա իրավասու է դիմել համապատասխան մարմինների»:

Աննա Դանիբեկյանն ամբաստանյալ Յուրի Խաչատուրովից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է՝ այսօրվա դատական նիստին ներգրավել այլ պաշտպան, ինչին ի պատասխան՝ Խաչատուրովը հայտնեց, որ չի ցանկանում փոխել իր պաշտպանին:

Միհրան Պողոսյանի այս դիմումի դեմ առարկեց մեղադրող կողմը: Մասնավորապես Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն այս քայլը որակեց ակնհայտ ցուցադրական, դեմոնստրատիվ քայլ. «Մենք չենք ընդունում պաշտպանի հայցած ներողությունը, որովհետեւ նա չի ներկայացել առանց որեւէ հիմնավոր պատճառի: Պաշտպանի հայտարարությունը մերկապարանոց է, որովհետեւ եթե մանրամասն դիտարկենք միջնորդությունների քննարկման ընթացքը, կտեսնենք, որ պաշտպանության կողմին տրվում է արտահայտվելու հնարավորություն անգամ մեր առարկություններից հետո»: Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ հնչած սպառնալիքների վերաբերյալ հայտարարությունը եւս կեղծ է. «Պաշտպանության կողմը կարող էր վերցնել նախորդ դատական նիստի ձայնագրությունը եւ նախաձեռներ համապատասխան դատավարական ընթացակարգ»: Դատախազի պնդմամբ՝ արարքը, որի մասին հայտարարություն է արվում՝ հանցագործություն որակելով, ընդամենն օգտագործվել է դատական նիստին չներկայանալու համար:

Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը որեւէ փաստ չունի պաշտպանի բացական հարգելի համարելու համար, սակայն սանկցիա կիրառելու հարցն անհրաժեշտ է համարում քննարկել նրա մասնակցությամբ: Դատավորը միաժամանակ տեղեկացրեց, որ պաշտպանի՝ երեք դատական նիստի չներկայանալու դեպքում կիրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

Դատախազի առարկությանն ի պատասխան՝ ելույթ ունեցավ նաեւ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Վերջինս ընդգծեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանն իր դիմումով ներողություն է հայցում այն մասնակիցներից, ովքեր նախորդ դատական նիստին պատշաճ վարքագիծ են դրսեւորել. «Ես կարծում եմ, որ դատախազներն իրենց պաշտոնին հարիր վարքագիծ չեն դրսեւորել, ուստի Միհրան Պողոսյանը նրանցից ներողություն չի հայցել»:

Անդրադառնալով դիմումի մեջ նշված արտահայտությանը, որն իրեն թույլ է տվել տուժողի իրավահաջորդը՝ Հայկ Ալումյանն ասաց. «Նախքան որեւէ մեկը կգնահատի՝ այդ արտահայտությամբ սպառնալիք թույլ է տրվել, թե ոչ, պետք է մտածի՝ իսկ եթե իր նկատմամբ դա հնչեր, ինքն սպառնալիք կհամարե՞ր, եթե դատարանը գտնի, որ իր հասցեին հնչելու դեպքում սպառնալիք չէր համարի, այդ ժամանակ ես պետք է ենթադրեմ, որ դա թույլ կտաք նաեւ ձեր նկատմամբ, որովհետեւ դատարանը չի կարող ավելի պաշտպանված լինել, քան նույն դատավարության մասնակիցները»:

Այսպիսով, Միհրան Պողոսյանի բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3250 դիտում

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն