911-ից տեղյակ էին պահել, որ Սայաթ-Նովայում փողոցը սահող է, արձագանքել ենք խնդրին. Գյումրիում ձյունը շարունակվում է

17/01/2020 schedule14:10

Գյումրիում գիշերվանից տեղացած եւ մինչեւ այս պահը շարունակվող ձյունը քաղաքի որոշ հատվածներում վաղ առավոտյան խնդիրներ էր հարուցել: Դժգոհությունները հիմնականում կապված էին մեծ թեքությամբ փողոցները սահող լինելու հետ:

«Առավոտ շուտ զանգել էին 911-ից, տեղյակ պահել, որ Սայաթ-Նովայում կա նման վիճակ, արագ արձագանքել ենք խնդրին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի տնօրեն Վարդգես Սամսոնյանը:

Քաղաքապետարանն ունի մշակած երթուղի, որով էլ շարժվում են փողոցների անվտանգությունն ապահովող մեքենաները: Սամսոնյանն ասաց, եթե ձյունն առատ լիներ, եւ փողոցներում երթեւեկության խնդիրներ առաջացներ, միանգամից 8 մեքենա գործի կդրվեր, իսկ այսօրվա ձյունից փողոցները մաքրելու համար բավարար է եղել 3-ը:

«3-ն էլ փողոցում են, համապատասխան խառնուրդ են շաղ տալիս փողոցների լուսացույցների հատվածներում, մեծ թեքությամբ ճանապարհներին, Տերյան-Մուսայելյան, Մուսայելյան-Գորկի, Հայուհու հրապարակ, Գարեգին Նժդեհ, Կայարանի հրապարակը, Ալեք Մանուկյանը, մարզադաշտ տանող ճանապարհը, Շիրազ, Ռուսթավելի, որտեղ կան էդ դժվարամատչելի հատվածները դարձնում ենք հնարավորինս անվտանգ: Ուղիղ հատվածներում աղ ու ավազ շաղ տալու անհրաժեշտություն չկա, քանի որ տեղումները քիչ են, ձյունն էլ արագ հալվում է»,- ասաց քաղաքապետարանի պատասխանատուն:

Տարբերակում չեն դրել քաղաքի կենտրոնական եւ ծայրամասային փողոցների միջեւ: Ըստ Վարդգես Սամսոնյանի՝ մեքենաները շրջում են ե՛ւ 58 թաղամասում, ե՛ւ Սեւերսկիում, ե՛ւ նորակառույց Շիրազում ու Վարդանանց հրապարակում: Նույն տարածքներում անընդհատ աշխատանքը կրկնում են, քանի որ ձյունը չի դադարում: «Հիմա ես պատուհանից դուրս եմ նայում, մենք հրապարակը մշակել ենք, բայց այնպիսի տեսք ունի, ոնց որ գործ չի արվել, ձյունը նորից գալիս է եւ, եթե մի ժամ գա, նորից մաքրելու անհրաժեշտություն կլինի: Բոլոր տարածքներում կրկնակի, եռակի աշխատանք է արվում՝ ըստ անհրաժեշտության»,- նշեց պատասխանատուն:

Արդյոք փողոցներում օգտագործվող աղն ու ավազը նոր ասֆալտաշերտը չե՞ն վնասի: ՀԺ-ի հարցին Սամսոնյանը վստահ պատասխանեց՝ ո՛չ: Աղի բաղադրությունն այնպիսին է, որ չի կարող որեւէ վնաս հասցնել: Այս տարվա համար փողոցների ձմեռային պահպանության համար Գյումրու քաղաքապետարանը 1200 խմ խարամ, 30 տոննա աղ է ամբարել: Պատասխանատուն ասում է, եթե տեղումներն ավելանան էլ, խնդիրներ չեն ունենալու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2135 դիտում

Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը․ լուսանկարներ

2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն․ վարչապետ

Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ

Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն

ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին

Հիշել են վարչապետի` անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ՝ թոշակի մասին

Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան

Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը

Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ

Վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է

«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել

Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով

Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ

Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան

Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանում Սու-30СМ է կործանվել

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ

Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան

Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել

Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը