Երևան
12 °C
«Ուղիղ չի ասվում, բայց խոսքերի տողատակերում կա մերժողականություն նաև շատ մարդկային, անձնական դրսևորումների նկատմամբ. թիրախավորվում է ամուսնու կողմից կնոջ հանրային գործունեության խրախուսումը, միմյանց կարծիքը լսելու ու ազատորեն արտահայտվելու ընտանեկան ժողովրդավարությունը, իր ընտանիքի հանդեպ անթաքույց սիրո արտահայտումներն ու կապվածությունը, ընդհուպ մինչև խոտերի վրա պառկած քնելն ու Դիլիջանի ճանապարհին եգիպտացորեն ուտելը»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով վարչապետի ընտանիքի դեմ հնչող կոչերին, նրա ընտանիքի թիրախավորմանը:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Քիչ առաջ ավարտվեց վարչապետի հանդիպումը «Իմ քայլը» ԱԺ խմբակցության պատգամավորների հետ։ Խոսակցության կարևոր շեշտադրումները վերաբերում էին քաղաքակրթական հարցերին, և այդ համատեքստում իմ լրացումն եմ ցանկանում անել։
Նկատե՞լ եք վարչապետի դեմ ուղղված արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելու խիզախումն է։ Հակակառավարական ուժերի կողմից հնչում են նյարդային կոչեր, որ վարչապետը հետ պահի իր ընտանիքը հանրային գործունեությունից, որ նրանք զերծ մնան «անհարկի» կարծիք հայտնելուց ու առհասարակ չմիջամտեն հանրային կյանքին։ Ուղիղ չի ասվում, բայց խոսքերի տողատակերում կա մերժողականություն նաև շատ մարդկային, անձնական դրսևորումների նկատմամբ. թիրախավորվում է ամուսնու կողմից կնոջ հանրային գործունեության խրախուսումը, միմյանց կարծիքը լսելու ու ազատորեն արտահայտվելու ընտանեկան ժողովրդավարությունը, իր ընտանիքի հանդեպ անթաքույց սիրո արտահայտումներն ու կապվածությունը, ընդհուպ մինչև խոտերի վրա պառկած քնելն ու Դիլիջանի ճանապարհին եգիպտացորեն ուտելը։ Եվ հարց է առաջանում, թե ինչու են այս ընտանիքի հրապարակային լինելը, միմյանց հանդեպ հոգածության ու սիրո դրսևորումները, պարզ կյանքի նախընտրությունները, որոնք հասանելի են Հայաստանում ապրող գրեթե յուրաքանչյուր ընտանիքի համար, թիրախավորվում։
Ակնհայտ է, որ որոշակի կոնտեքստներում այնպիսի անձնական նախընտրություններ, ինչպիսիք են՝ օրինակ որ երկրի արտադրության հագուստ կրել, որտեղ հանգստանալ, ինչպես տոնել Ամանորը, ում հյուր գնալ, ինչ գիրք կարդալ և ինչ ժամացույց կրել, կարող են դառնալ չափազանց քաղաքական հարցեր և հատկապես՝ քաղաքական շահարկման հարցեր։ Եվ, ահա, երբ քաղաքական ու հանրային հետաքրքրություն առաջացնող ընտանիքը չի թաքցնում, ի ցույց է դնում իր անձնական ընտրությունները, քաղաքական շահարկման բազում թեմաներ ցելոֆանե փուչիկի պես պայթում են։ Եվ սա, իհարկե, մեծ քարկապ է այն շրջանակների համար, որոնք առիթ են փնտրում խարխլելու վարչապետի հանդեպ մարդկային վստահությունը, նրա հեղինակությունը։ Դրա համար էլ հնչում են զսպվածության ջղային կոչեր, որպեսզի հնարավոր լինի վարչապետի ընտանիքի ճոխ հագուստի ու հանգստի մասին միֆերն անխափան շրջանառել, օտարացնել մարդկանց, թունավորել մեր վստահությունն առ այն, որ վարչապետը մեզանից մեկն է։ Ասեմ, որ ինձ հիացնում է, երբ ամուսինը հպարտանում է իր արժանի կնոջով, անչափ հուզում է, երբ անթաքույց արտահայտում է իր սերը երեխաների, հատկապես դուստրերի հանդեպ ու ոգևորում է, երբ դա արվում է պարզ, անմիջական ու թափանցիկ. աչքի առաջ և, օրինակ, բոլորիս։ Թեև մարդկային ու հավասար հարաբերությունները պարզապես նրանց ապրելակերպն է, բայց քաղաքական մշակույթի, քաղաքակրթական իմաստով սա հեղափոխական է։
Այնտեղ, որտեղ հնչում են «աղջիկ ջան, մի խառնվիր» ու «մեծերի խաղեր» գաղափարները, այնտեղ, որտեղ խեղդող է անհավասարության, երիտասարդ կանանց իրենց տեղը ցույց տալու մտածողությունը, ինձ համար էլ ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը, կնոջ նվիրված հանրային գործունեությունը։ Վարչապետի կարգավիճակը ժամանակավոր է, սակայն վարչապետի ընտանիքի այս պարզ, հավասար ու մարդկային կենսակերպի քաղաքական ազդեցությունը, վստահ եմ, մեզանում շարունակական է լինելու։ Հա, նաև սրա համար ենք հեղափոխություն արել, քաղաքակրթական հեղափոխություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT