78-ամյա տատին մեր միջոցով սովորեց վարել եւ դարձավ բաժանորդ. որքանով են օգտվում Երեւանում տեղակայված հեծանիվներից

Արդեն տեւական ժամանակ է՝ Երեւանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ կանգառներում, շատերիս են հանդիպում կանաչ եւ դեղին հեծանիվներ: Կողպեքով փակած, գունեղ ու սիրուն հեծանիվները տեսնելիս սկզբում մարդիկ զարմանում էին, սկսում հարցուփորձ անել, ապա տեղեկանում, որ որոշակի վճարի դիմաց դրանցով կարելի է հասնել անհրաժեշտ վայրը, հետո հեծանիվը հենց այդտեղ էլ թողել: Երեւանում գործող հեծանվային շեյրինգի ծրագիրը պարզվում է՝ բավականին հետաքրքրել է ու գրավել քաղաքացիներին:

Ծրագիրը նոր է, գործում է 2019 թվականի ամռանից: Այն այս պահին իրականացնում են երկու տարբեր ընկերություններ: Դրանցից առաջինը «MIMO Bike» շեյրինգն է, որը շուկա է մուտք գործել 2019 թվականի հունիսի 2-ից: Ավելի ուշ՝ հուլիսի 21-ից, շուկայում է հայտնվել «YerevanRide»-ը, որը որոշակիորեն տարբերվում է առաջարկած տարիֆներով:

Համակարգն առաջարկում է հավելվածի միջոցով գտնել քաղաքում տեղակայված հեծանիվները եւ սկանավորելով՝ օգտվել դրանցից: Նպատակն է մաքուր, մատչելի եւ էֆեկտիվ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր քաղաքացու, հեծանվավարությունը դարձնել մարդկանց առողջ ապրելակերպի եւ առօրյայի մաս:

«MIMO Bike» շեյրինգի մարքեթինգի ղեկավար Ռոզա Աբրահամյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց, որ այս շեյրինգն իր տեսակի մեջ Հայաստանում առաջին հեծանվային պլատֆորմն է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ներբեռնելով հավելվածը՝ երթեւեկել: Գրանցվելով քաղաքացին կարող է մոտենալ ցանկացած հեծանիվի, սկանավորմամբ բացել կողպեքն ու երթը սկսել:

«Նախորդ տարի հեծանվային օրվա նախօրեին բացումն արեցինք: Բնականաբար, եվրոպական երկրներում սա շատ զարգացած է, բայց քանի որ Հայաստանում առաջինն էինք, որոշակի դժվարությունների միջով անցանք: Նախ, պետք է մարդկանց բացատրեինք եւ հասցնեինք, թե ինչ է նշանակում շեյրինգը, ինչքանով է դա հարմարավետ եւ օգտակար: Հիմա արդեն ձեւավորվել է հաճախորդների կլոր սիրուն բազա, եւ հաճախ կարելի է փողոցում տեսնել ինչպես են մեկը մյուսին բացատրում ու սովորեցնում, թե ինչպես կարելի է օգտվել: Ունենք մարդիկ, որոնք արդեն մեքենայից անցում են կատարել հեծանիվի: Շատերն անգամ զանգում բողոքում են, որ օգտվում են մեր հավելվածից, սակայն հեծանիվներն իրենց ուզած վայրերում չկան»,- պատմեց նա:

«MIMO Bike»-ը քաղաքի բոլոր անկյուններում չէ, որ ունի հեծանիվներ: Սկզբում, երբ մտել են շուկա, 100 հեծանիվ են դրել քաղաքի տարբեր հատվածներում: Գարնանը պլանավորում են դրանց թիվն ավելացնել: Հիմնական պահանջարկը կենտրոնում է, բայց վերջին շրջանում սկսել էին զանգահարել նաեւ քաղաքի ծայրամասերից՝ Ավանից, Քանաքեռից, Նոր Նորքից եւ Բանգլադեշից: Նշեց, որ իրենց զանգահարում են նաեւ այլ քաղաքներից եւ ասում, որ իրենց մոտ էլ տանեն: Ամենաակտիվներից մեկը Գյումրին է:

Մարքեթինգի ղեկավարը նշեց, որ «MIMO Bike» հավելվածի մեջ ունեն ծրագիր, երբ որոշակի ճանապարհ քշելուց հետո տեսնում ես՝ ինչքան կալորիա ես ծախսել, ինչքան ածխաթթու գազից ես բնությունը փրկել:

Ռոզա Աբրահամյանը նկատեց, որ շատ մատչելի տարիֆներ են դրել, որը հասանելի է Երեւանի յուրաքանչյուր քաղաքացու. 1 րոպեն 9,99 դրամ է: Շաբաթ-կիրակի օրերին ավելի մատչելի են արել, փորձում են նպաստել առողջ ապրելակերպին եւ գերշահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում: Ուսանողների համար ավելի մատչելի սակագին են սահմանել. 1 րոպե նրանք կարող են վարել ընդամենը 4,99 դրամով: Ունեն ամսական եւ տարեկան փաթեթներ: Այն մարդիկ, որոնք ստաբիլ քշող են, նրանցից կարող են վերցնել ամսական 9 հազար 900 դրամ՝ անսահմանափակ երթերի համար, իսկ տարեկան փաթեթն արժե 49 հազար 900 դրամ: Տարեկան փաթեթից ավելի քիչ մարդիկ են օգտվում, բայց օգտվողներ կան:

Հավելվածը նախատեսված է 16 եւ բարձր տարիքի մարդկանց համար: Սա եւս ունի իր որոշակի նրբությունները, նախ, վճարումը կատարվում է բանկային քարտով, իսկ քարտ ունենալու համար պետք է լինել 16-ից բարձր:

Ռոզա Աբրահամյանը հայտնեց, որ հավելվածից հիմնական օգտվողների տարիքային շեմը տատանվում է 18-ից մինչեւ 35 տարեկանների միջակայքում:

Վերջինս պատմեց, որ երբեմն շատ զավեշտալի դեպքեր են եղել, պատահել է, որ հեծանիվը տարել տանն են պահել: «Սերտորեն համագործակցում ենք ոստիկանության հետ, որպեսզի հնարավորինս բացառենք գողության դեպքերը»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե մեկ ամսում քանի հոգի է գրանցվում, եւ ընդհանուր առմամբ ինչ ցուցանիշ ունեն: Ամռան շրջանում այլ ցուցանիշ է, աշնանը՝ այլ, սակայն իրենց զարմացրել է ձմռանը գրանցվողների թիվը, որը փոքր-ինչ անկանխատեսելի էր: «Կոնֆիդենցիալության տեսանկյունից հստակ թիվ չեմ նշի, բայց կասեմ, որ ամսական մի քանի հազար է»,- ասաց նա:

«YerevanRide»-ի հեծանվային շեյրինգ ծրագրի համահիմնադիր Ալբերտ Մանուկյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ շեյրինգի բացումից հետո առաջին 100 օրվա ընթացքում 40 հազարից ավելի է եղել բաժանորդագրվողների թիվը: «Սա ֆանտաստիկ ցուցանիշ է մի քաղաքի համար, որը ենթակառուցվածքների բացակայություն ունի»,- ասաց նա:

Ալբերտ Մանուկյանը վստահեցրեց, որ ծրագիրն իրականացնելու գործում առաջին հերթին մարդկանց մտածելակերպն է պետք փոխել, որը պետք է ժամանակի հետ լինի, եւ հեծանիվ քշելու մշակույթը զարգացվի: «Ունենք կարեւոր մի խնդիր, որ ոչ միայն հասկանաք՝ հեծանիվ վարելն առողջ ապրելակերպ է, այլ այն, որ մայրաքաղաքում վերջին տվյալներով գրանցված է 0,5 միլիոնից ավելի մեքենա, որն աննախադեպ մեծ ցուցանիշ է»,- ասաց նա:

«YerevanRide»-ը հեծանիվներ ունի քաղաքի բոլոր մասերում: Նրանց մոտ տարիֆը սահմանվում է հետեւյալ կերպ. կես ժամ վարելու համար անհրաժեշտ է 99 դրամ: Հեծանվորդներին առաջարկում են նաեւ 4 հետեւյալ փաթեթները. մեկօրյա՝ 1000 դրամ, եռօրյա՝ 2000, դրամ, ամսական փաթեթ՝ 9000 դրամ եւ տարեկան փաթեթ՝ 49,000 դրամ:

Ալբերտ Մանուկյանը հայտնեց, որ ստեղծման օրից իրենք բազմիցս իրականացրել են իրազեկման աշխատանքներ, անգամ գնացել են դպրոցներ եւ ներկայացրել ամենաէժան տրանսպորտային միջոցը: Մանուկյանը պատմեց, թե ինչպես է 78 տարեկան տատիկը, այնքան էլ լավ չիմանալով հեծանիվ վարել, իրենց միջոցով սովորել ու դարձել հիմնական բաժանորդագրվողներից:

Ասաց, որ քաղաքացիների մեծ մասը շատ խնամքով են վերաբերվում հեծանիվներին, ինչպես իրենց սեփականին կվերաբերվեին: Բայց, ցավոք, կա մի զանգված, որը շատ անխնա է վարվում: «Վնասում եւ որոշ դեպքերում նույնիսկ փչացնում են գույքը, բայց լիահույս ենք, որ նմանատիպ վերաբերմունքը մոտ ապագայում կնվազի: Անփույթ վերաբերվողների հետ բացատրական աշխատանքներ ենք տանում, իսկ որոշ բարդ դեպքերում արգելափակում համակարգից»,- ասաց Ալբերտ Մանուկյանը:

Վերջինիս համոզմամբ հեծանվային տրանսպորտը Հայաստանում առավել զարգացնելու ու տարածելու համար շատ կարեւոր է քաղաքապետարանի աջակցությունը, որը, սակայն, բազմաթիվ հանդիպումներից հետո հասկացել են, որ անարդյունավետ է. «Զրոյական պրոդուկտիվության պատճառով դադարեցրինք հանդիպումները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6417 դիտում

Հայաստանը 2020-ից սկսած երբեք այսքան անվտանգ չի եղել. ուզում են ՌԴ-ի հետ մնալ, որ ինչ ուզի՝ թելադրի՞. Սարգսյան

Իրացվել որպես լիարժեք քաղաքացի՝ նպաստելով պետության զարգացմանը. ԿԳՄՍ նախարարը պարգևներ է հանձնել ՇՊՀ-ում

Գևորգ Պապոյանը Ուրուգվայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մեքենաներ են բախվել. 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

Արփինե Սարգսյանը կգործուղվի Վրաստան

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում. ժամանակացույց

Իդիոտ են, եթե դեռ կան մարդիկ, որ մտածում են՝ թուրքը հարձակվի, ռուսը դոշ է տալու մեզ համար. Քոչինյան. տեսանյութ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է սկսել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

Հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելուց. դրանցից մեկը Կասկադում սրճարան է դարձել. տեսանյութ

Արտասովոր ամպրոպային ամպեր. Սուրենյանը նոր հրապարակումներ է արել. լուսանկար, տեսանյութ

Վարշավայում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությունը

Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ինչ է կանգնած Թրամփի սահմանած 50-օրյա վերջնաժամկետի հետևում. Լավրով

Քաղցրաշեն գյուղում ավտոմեքենա է այրվել

Տեղատարափ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն է բացահայտվել. ինչպես են գործել. տեսանյութ

Վարդենիս-Մարտունի ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել գազատար խողովակի վրա. կա տուժած

Շանը մեքենային կապած վիճակում վարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանը Ֆրանսիայում ռազմական կցորդ կունենա. նոր նշանակում

Հակոբ Սիմիդյանը կազատվի պաշտոնից

Պաշտոնանկություն Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

Երևանի մի շարք խաչմերուկներում լուսացույցներ կգործարկվեն

Վերանշանակումներ ԱԱԾ-ում. վարչապետը որոշումներ է ստորագրել

Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը շուտով կլինի հայաստանյան հեռուստաեթերում. տեսանյութ

Հայաստանում Միացյալ Թագավորությունը նոր դեսպան ունի

ՌԴ-ին վստահեցրել ենք՝ կլինենք թափանցիկ, մեր սերտիֆիկատը կլինի հավաստի, սխալվելու իրավունք չունենք. Պետրոսյան

Մեքենայում կարող էիք լինել դուք, ձեր երեխան, ծնողը. եթե սա ահաբեկչության պլանավորում չէ, ապա ինչ է. Ալեքսանյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Սասնա ծռերը պաշտոնապես մաս էին կազմում Գալստանյանի շարժմանը ու հենց ըստ իրենց՝ ահաբեկիչ են. Ալեքսանյան

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջին փուլը կարող ենք հաջողությամբ փակել և թևակոխել երկրորդ փուլ. Աննա Հակոբյան

Մոսկվայում առատ անձրևների հետևանքով հեղեղվել են մի շարք փողոցներ, մետրոյի կայարաններից մեկը. տեսանյութ

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան

Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի տոմսային համակարգը կշարունակի գործել վճարման 3 տարբերակով

Հայկական մամուլը շարունակում է 3 մլն մարդու ուղեղ սղոցել միջանցքի մասին 3 մանեթանոց ողբ ու կականով. Աթանեսյան

Շանը մեքենայից կապած 62-ամյա տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն

Անպաշտպան կենդանուն տանջելն ինչպե՞ս կարող է ձեզ հաճույք պատճառել. Հակոբյանը՝ շանը տանջելու դեպքի մասին