Երևան
12 °C
ԱԱԾ նախկին տնօրեն, Արդարադատության առաջին դասի խորհրդական Գեորգի Կուտոյանի մահը, ինչպես նախորդող այլ նախկին պաշտոնյաների մահվան դեպքերը, բազմաթիվ հարցեր առաջ բերեցին. ինչո՞ւ պետք է ինքնասպանություն գործելու ցանկություն ունենար ընդամենը 38 տարեկան, հաջողակ կարիերա ունեցող տղամարդը՝ մանավանդ որ նա մանկահասակ երեխայի հայր էր, ո՞վ պետք է ցանկանար սպանել նրան, ինչո՞ւ...
ՀՔԾ-ից եւ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Կուտոյանը իրենց մոտ քննվող որեւէ քրեական գործով չէր անցնում, որեւէ կարգավիճակ չուներ, նրա անունը չէր կապվում որեւէ կոռուպցիոն սկանդալի հետ։ Կուտոյանը պաշտոնավարել է մինչեւ 2018-ի հեղափոխությունը. նրա անվան հետ կապված խնդրահարույց իրողություններից մեկը ՊՊԾ գնդի գրավումն էր եւ նախորդ իշխանության հեռանալուց առաջ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը, որոնց մասին 2019-ի մայիսի 8-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանց մեծ մասը, որոնք, ըստ նրան իր պաշտոնում փոխարինած Արթուր Վանեցյանի, վերաբերում էին Մարտի 1-ի դեպքերին, հետագայում վերականգնվել էին եւ միացվել Մարտի 1-ի գործի քննությանը։
Իսկ ընդհանրապես, վերջին ամիսներին տարբեր հանգամանքներում մահացել են նախկին իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած մի քանի անձինք, որոնց մահվան հանգամանքների հետ կապված հարցականները եւս քիչ չեն։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ 2019-ի սեպտեմբերին իր տանը հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանպետ Հայկ Հարությունյանի դին, նոյեմբերին ՌԴ-ում գարեջրի գործարանի պայթյունի հետեւանքով (ըստ ռուսական ԶԼՄ-ների) մահացավ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Արդյո՞ք այս դեպքեը կարող են փոխկապակցված լինել․ մեր այս հարցին ի պատասխան քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ասաց․
«Հայաստան պետությանն ու ժողովրդին ձեռնտու չեն նման դեպքերը։ Իշխանությունը թուլություն է դրսեւորում։ Պետք է սթափվել եւ ավտորիտար բնավորություն ցույց տալ։ Քաղաքագիտության մեջ դասական բանաձեւ կա. դեմոկրատական ընթացակարգով դեմոկրատիա չի հաստատվում, պետք է ավտորիտար մոտեցում։ Ձեռքդ սեղանին ես խփում ու հարցը լուծում ես, ինչպես աշխարհի ցանկացած երկրում։ Սերժի ստեղծած օրենքներով ուզում ես Սերժի հարցը լուծե՞ս»,- ասաց նա։
Ըստ քաղաքագետի՝ չնայած Կուտոյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, սակայն նրա մահը ինքնասպանություն չի կարող լինել։ «Նա ԱԱԾ-ի տնօրեն է եղել, բավականին կամային հատկանիշներ կունենա։ Կրթություն ստացած, հասկացող մարդ էր, ես չեմ հավատում»։ Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու նրա մահը՝ Շիրինյանը պատասխանեց. «Հայաստանը ցնցող երեք խնդիր կա՝ Հոկտեմբերի 27-ը, ապրիլյան պատերազմը, որով հետաքննություն է գնում եւ Մարտի 1-ը։ Կոռուպցիայի հարցով չեմ հավատում, որ նա խնդիրների մեջ լիներ, էդ երեք հարցերից մեկի մեջ է իր հարցը, ինքը ինֆորմացիայի կենդանի կրող էր»։
առեղծվածային էջ
Կուտոյանի հետ կապված մի հանգամանք ավելացրեց հարցականների թիվը։ Պարզվեց՝ հայերեն Վիքիպեդիայից հունվարին մի քանի անգամ՝ այդ թվում նաեւ երեկ փորձել են ջնջել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հունվարի 3-ի ցերեկը Գեորգի Կուտոյան անուն ազգանունով Վիքիպեդիայում գրանցված օգտատերը ամբողջությամբ ջնջել է ԱԱԾ նախկին տնօրենի մասին տեղեկությունը»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մի քանի րոպե հետո հայերեն Վիքիպեդիայի համակարգողներից մեկը վերականգնել է այդ ջնջված տեղեկությունը: Այս գործողությունը տեղի է ունեցել մի քանի անգամ՝ եւս մեկը նույն հունվարի 3-ին, մյուսը հունվարի 16-ին. «Գեորգի Կուտոյանը» ջնջել է, համակարգողը վերականգնել է։ Մեդիափորձագետն ասաց, որ չի երեւում, թե ով է իրականում Գեորգի Կուտոյան անունով օգտատերը, այսինքն՝ չի բացառվում, որ դա ֆեյք էջ է։ Հարցին՝ իրավապահները կարո՞ղ են բացահայտել, թե որտեղից է մուտք գործել այդ օգտատերը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե հատուկ չի պաշտպանվել մուտք գործելուց՝ հնարավոր է հետքը գտնվի: Բայց այնպես չի, թե հայտնաբերելու շանսերը շատ մեծ են»:
շոկ եւ ցավակցություններ
Լսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին՝ շատերն էին շտապել դեպքի վայր՝ լրագրողներ, հարազատներ, ընկերներ, գործընկերներ։ Շատերի աչքից չվրիպեց, թե ինչպես էր հուզվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Թովմասյանը ցանկացել է մտնել այն բնակարան, որտեղ գտնվում էր Կուտոյանի դին, սակայն ինքը թույլ չի տվել: Մելիքյանն ասաց նաեւ, որ Թովմասյանը շատ հուզված էր, միգուցե Կուտոյանն ու նա ընկերներ են եղել:
Բազմաթիվ ներկա ու նախկին պաշտոնյաներ երեկ հանդես եկան ցավակցական ուղերձներով։ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ու իր գործընկերները ապշահար են ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրից։ Ցավակցելով Կուտոյանի հարազատներին՝ ԱԺ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում դեպքի մանրամասները կպարզվեն։
Դիտարկմանը, որ Գեորգի Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել, հնարավոր է՝ շատ տեղեկությունների է տիրապետել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ խոսքը վերաբերում է մարդու կյանքին՝ անկախ նրանից՝ ինչ պաշտոն է զբաղեցրել. «Ես չեմ կարծում, թե այդ շրջանում ԱԱԾ-ում աշխատելով՝ նա այդքան մեծ բեռ է կրել։ Ինքնասպանությունը կամ սպանությունը տարբեր հետեւությունների առիթ են։ Առաջարկում եմ սպասել նախաքննական մարմնի մեկնաբանությանը»։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Գեորգի Կուտոյանը մեր հարեւանն էր, համեստ մարդ էր երեւում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար»։
Ցավակցություն տարածեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ խորապես ցնցված է Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: «Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի եւ չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլեւ բոլոր նրանցը, ովքեր երբեւէ ճանաչել են մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ եւ պարկեշտ երիտասարդին եւ պետական պաշտոնյայի»,- ասվում էր Սարգսյանի ուղերձում։
Շատ ցավալի եւ մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։ Այդ մասին էլ իր ֆբ էջում գրել էր ՄԻՊ Արման Թաթոյանը: Նշենք, որ 2006-2010 թթ Կուտոյանն աշխատել է ՄԻՊ աշխատակազմում։
Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցություն տարածեց նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը գտնվում է արտերկրում։
տեսաձայնագրություններն առգրավվել են
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը երեկ դեպքի վայրում հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց, որ վաղը (այսօր-խմբ.) դատաբժշկական փորձագետների փորձաքննության ընթացքում ավելի ստույգ կպարզեն Կուտոյանի մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը։ Հայտնաբերված զենքի դատաձգաբանական փորձաքննությունից հետո էլ պարզ կդառնա, թե մասնավորապես ինչ զենքից է արձակվել կրակոցը, որի հետեւանքով մահացել է Կուտոյանը: Դեռեւս պարզ չէ նաեւ, նույն հրազենի՞ց են արձակվել կրակոցներ պատերի վրա։ Լրագրողները Մելիքյանից հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք Կուտոյանը ալկոհոլ էր օգտագործել, ինչին ի պատասխան ՔԿ պաշտոնյան ասաց, որ դա եւս փորձաքննությամբ կպարզվի: Երեկվա դրությամբ արդեն առգրավվել էին նաեւ տարածքում առկա տեսախցիկների ձայնագրությունները։ Դրանց միջոցով հավանաբար հնարավոր կլինի պարզել՝ Կուտոյանի հետ բնակարանում այլ անձ գտնվել է, թե ոչ։
Ի դեպ, ԱԱԾ նախկին տնօրենի հարեւանությամբ ապրող անձինք լրագրողներին վստահեցրին, որ որեւէ աղմուկ, որեւէ ձայն չեն լսել
Հ․Գ․ Նյութը պատրաստվել է երեկ եւ տպագրվել Հայկական ժամանակ օրաթերթի հունվարի 18-ի համարում։ Այսօր Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Կուտոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT