Քարոզչական նախապատրաստման փուլն է

18/01/2020 schedule19:50

Իշխանությունների դեմ իրականացվող քարոզչական պատերազմում նախկիններն ու նրանց կողմից ֆինանսավորվող խմբերը որեւէ առիթ բաց չեն թողնում։ Օգտագործվում է բացարձակապես ամեն ինչ։ Ինչ-որ մարդիկ դժգոհ են բալային համակարգից՝ իշխանությունների դեմ քարոզչության հրաշալի թեմա է, ծննդատներ են փակվում՝ պետք է աշխարհացունց աղմուկ բարձրացնել եւ դա ներկայացնել որպես մութ ուժերի դավադրություն հայ ժողովրդի դեմ, ինչ-որ գյուղի խմելու ջրի որակն այն չէ կամ հիմնանորոգված ճանապարհի եզրաքարերից մեկը ճաքածէ՝ կարելի է դա ներկայացնել որպես նոր իշխանությունների կոռումպացվածության ապացույց, ինչ-որ մեկի ուսման վարձի հարցը չի լուծվել՝դա վկայում է իշխանությունների բարոյական անկման մասին, ինչ-որ քրեական գործ է հարուցվել, եւ հիմնական կասկածյալը կապված է որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ պետք է միջազգային ատյանները հեղեղել Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններով, եւ այսպես շարունակ։

Հասկանալի է, որ ներքաղաքական պայքարը սովորաբար հենց այս, մեղմ ասած՝ոչ այնքան ազնիվ մեթոդներով էլ իրականացվում է, եւ քաղաքական ուժերն իրենց առջեւ նպատակ են դնում նման մեթոդներով հարվածել մրցակից ուժի (մեր դեպքում՝ իշխանությունների) վարկանիշին՝ հույս ունենալով, որ արդյունքում իրենց վարկանիշը կբարձրանա, ու իրենք վաղ թե ուշ կհասնեն իշխանության։ Բայց այսօրվա Հայաստանում այս գործընթացի մեջ տրամաբանություն չկա, որովհետեւ իշխանությունների դեմ ամենակատաղի քարոզչությունն իրականացնում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հարող շրջանակները, իսկ նրանք քաղաքական ճանապարհով իշխանությունը վերադարձնելու բացարձակապես ոչ մի շանս չունեն՝ անկախ նրանից, թե որքանով հասարակությունը դժգոհ կլինի գործող իշխանությունների այս կամ այն քայլից։ Լավ, ենթադրենք՝ բալային համակարգի ներդրումը կամ մի քանի ծննդատների օպտիմալացումը միանշանակ չի ընդունվել, եւ մասնագիտական շրջանակներում լուրջ բանավեճեր են ծավալվում (Հայաստանում նման հրապարակային քննարկումների հարթակների պակաս չկա): Բայց ի՞նչ կապ ունեն դրա հետ նախկինները, եւ ի՞նչ հույսով ու ակնկալիքներով են հրճվանքով շփում ձեռքերը։

Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ հակաիշխանական քարոզչության ազդեցության տակ ՀՀ քաղաքացիներն ասեն «էս ի՞նչ խայտառակ քաղաքական հալածանքներ են, էս ի՞նչ անարդարություն է տիրում դատարաններում, էս ի՞նչ միանձնյա բռնապետություն է, բերեք սրանց քշենք ու վերադարձնենք Քոչարյանին»: Այն նույն Քոչարյանին, որի թիկնապահը ծեծելով մարդ սպանեց ու նույնիսկ կես ժամով անազատության մեջ չհայտնվեց, իսկ ինքը ԱԺ դահլիճում պատգամավորներին կլիզմայի մասին անեկդոտներ էր պատմում ու հայտարարում, թե ՀՀԿ նախընտրական ցուցակն իր հետ է համաձայնեցվել։ Կամ պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ դժգոհեն, ասենք, որ այսօրվա իշխանություններն իրենց տված խոստումները չեն կատարում, կոռումպացվում են, պայքարում են ընտանեկան արժեքների դեմ եւ այլն, հետեւաբար՝ պետք է պայքարել սրանց դեմ ու վերադարձնել Սերժ Սարգսյանին։ Այն նույն Սերժ Սարգսյանին, որը խոստացավ Սահմանադրությունը փոխելուց հետո չառաջադրվել վարչապետի պաշտոնում ու հետո հայտարարեց, թե իրեն սխալ են հասկացել, ու առաջադրվեց, իսկ ավանդական ընտանեկան արժեքներին այնքան էր նվիրված, որ ընտանիքի բոլոր անդամները մուլտիմիլիոնատերեր էին։ Նման բան, հասկանալի է, չի կարող լինել, եւ նախկիններն իրենք դա շատ լավ հասկանումեն։ Հետեւաբար՝ նրանց ագրեսիվ քարոզչության նպատակն ամենեւին էլ քաղաքական ճանապարհով իշխանությունը վերադարձնելը չէ։

Նպատակը բոլորովին այլ է՝ թուլացնել իշխանություններին, որպեսզի հնարավոր հեղաշրջման դեպքում հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս չգան։ Իսկ հեղաշրջման ձեւերը նրանք գիտեն։ Ընդորում՝ ոչ միայն տեսականորեն։ Պարզապես հիմա քարոզչական նախապատրաստման փուլն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5971 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ