Երևան
12 °C
Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նշել էր, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, եւ հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես՝ սկանդինավյան երկրների փորձը:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, որոնց առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է տալիս ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը: Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ եւ մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս քննադատել են միջազգային կառույցները եւ բարձրաձայնվել է իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ ֆինանսական, մասնավորապես՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով գործերի քննության համար: Դա պայմանավորված է նրանով, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործերի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում որոշման նախագծով ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի եւ առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:
Միաժամանակ նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ եւ սահմանափակումներ, մասնավորապես՝ հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխմանը, խափանմանը եւ դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում:
Բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ։
Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ինքը վստահ է՝ քաղաքացին եւ երկրի տնտեսությունը դրանից կտուժեն։
Նա հարց հնչեցրեց, թե այս փոփոխությամբ ինչ մեսիջ է հղվում, օրինակ՝ ներդրողներին․
«Եթե սրա արդյունքում մեզ մոտ ներդրումային աուրա խաթարվի, որովհետեւ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը նաեւ ներդրողների հետ ուղղակի առնչություն ունեցող կարգավորում է, եւ եթե դրա հետեւանքով մեր տնտեսությանը հասցվի վնաս, եւ ունենանք տուգանված տնտեսական աճ, արդյոք դատախազությունը դրա պատասխանատո՞ւն է, կասկածում եմ, բայց քաղաքացին եւ երկրի տնտեսությունը դրանից կտուժեն, դրանում վստահություն ունեմ»,- ասաց նա:
Թանդիլյանը կարծիք հայտնեց, որ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվության համար Կառավարության շենքի առաջ ցույցեր չեն կատարվի, փողոցներ չեն փակվի, բայց դրանից այս կարգավորման վտանգավորության աստիճանը, ըստ պատգամավորի, որեւէ կերպ չի նվազում։ Նա կոչ արեց կասեցնել այս, իր խոսքով, համակարգաքանդ օրինագծի նախաձեռնությունը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, արձագանքելով Թանդիլյանի ելույթին, նրան մեղադրեց օրենքներ չկարդալու մեջ.
«Ես հասկացա, որ մեր ընդդիմադիր գործընկերոջ համար ավելի կարեւոր է իշխանությանն ամեն կերպ սեւացնելու համար դեմ գնալ անգամ պետական շահին, տվյալ դեպքում՝ ֆինանսական անվտանգության տեսանկյունից, չկարդալ օրենքը, չմասնակցել գեթ մեկ քննարկման այս օրենքի վերաբերյալ եւ ասել, որ ցանկացած անձի վերաբերյալ կարելի է…»։
Թանդիլյանը տեղից ընդհատեց Գրիգորյանին, վերջինս պատասխանեց․
«Ես ոնց նպատակահարմար եմ գտնում, այս ամբիոնից արտահայտվելու եմ, խորհուրդ եմ տալիս ինձ չընդհատել, եւ տարբերակել գնահատականները՝ ուղղված ձեր անձի դեմ այն գնահատականներից, որոնք ուղղված են ձեր բերած կարծիքի ու նախագծերի դեմ ու մեկը մյուսի հետ չխառնել»:
«Իմ քայլ»-ի պատգամավորն ասաց, որ ինքը պատասխանատվությամբ հայտարարում է՝ չկա նման բան, որ քննիչի հայեցողությամբ ցանկացած անձի վերաբերյալ տրվում է բանկային գաղտնիք, տրվում է միայն դատարանի որոշման հիման վրա, ինչպես մյուս պահպանվող գաղտնիքներն այսօր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT