2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը

22/01/2020 schedule20:32

 Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից արգելել առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը: «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կքննարկվի կառավարության հունվարի 23-ի նիստում: Հիմնավորման համաձայն՝ հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-180) 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ,  որով 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը (իրացնելը)։  Ակնկալվում է, որ խուսափելով պոլիմերային հիմքով մեծաքանակ ապրանքների անհարկի թանկացումից՝  նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։

Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական և ֆիզիկական անձիք 44-ն են, որոնցից 29-ի արտադրական կարողություններն են ամբողջությամբ ուղղված թիրախային խմբի ապրանքների արտադրությանը։

Ըստ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների՝ հանրապետությունում տարեկան  արտադրվում է մոտ 12 000 տոննա  պոլիէթիլենային փաթեթ։ Հանրապետությունում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա  պոլիէթիլենային տոպրակի արտադրություն, որը կազմում է  հանրապետությունում տարեկան կտրվածքով  արտադրված պոլիէթիլենային պարկերի և տոպրակների մոտ 30 %-ը: Նշված թիրախային քանակությունը հնարավոր է փոխարինել այլընտրանքային արտադրանքով։ Ելնելով վերոգրյալից գումարային առումով ոլորտի տնտեսավորողների մոտ կառաջանա արտադրության ծավալների մոտ 30 % կրճատում։

«Հաշվի առնելով այն փաստը, որ արգելքի կիրառման սկիզբը նախատեսված է 2 տարի հետո, թիրախային ոլորտի արտադրողներին  հնարավորություն է տրվում՝ հումքի և արտադրանքի պաշարների սպառման,  վերապրոֆիլավորելու, հումքի փոփոխության (կենսաքայքայվող հումքով փոխարինելով) հնարավորինս արդյունավետ կազմակերպում։

Նախագծի ընդունումից հետո արդյունավետ վերահսկողություն ապահովելու նպատակով կառաջանա տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան գործիքների (միկրոմետրների) ձեռքբերման անհրաժեշտություն, ինչը, սակայն համայնքային բյուջեների ծախսային մասի էական ավելացում չի ենթադրում։

Նախագծի ընդունումը  կբերի սպառողների վարքագծի փոփոխության՝ մասնավորապես  առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում այլընտրանքային (շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման մշակույթի ձևավորմանը/վերականգնմանը:  Հարկ է նշել նաև Շրջակա  միջավայրի նախարարության կողմից զուգահեռաբար տարվում են նաև այլ աշխատանքներ՝ պլաստիկ թափոնների կառավարման ոլորտի զարգացման ուղղությամբ,  այդ թվում նաև այլնտրանքային հումքի օգտագործման խթանման նպատակով»,- ասված է հիմնավորման մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5701 դիտում

Զախարովան Կուրսկում և Բելգորոդում զոհված և վիրավորված երեխաների թվերը հայտնելիս հուզվել է. տեսանյութ

Երբ մարդն անհրաժեշտություն է ունենալու վիրահատության, հետազոտության, փաթեթը բազային կարիքը հոգալու է. նախարար

Բացառվում է որևէ հրահանգ, ուղղորդում բուժաշխատողներին, դրա կարիքը չկա. Ավանեսյան

Ալիևը համոզված է՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական է

Հաջիևը կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին ծեծված թեզը

Ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում

Գյումրեցիները կատակում են՝ «Լեննական «Պեպսի»-ն որ բացում ես, պռոպկի տակ Քոչարյանի նկարն է». Հարությունյան

Ալիևի օգնականն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի դատավարություններին

Բնակարանային գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է նոր գողության ժամանակ

Հարավային Կովկասում պետք է խաղաղություն հաստատվի. Ալիև

Եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Այդքան երիտասարդների կյանքի կորստի հեռանկարը սարսափելի է, անկախ նրանից՝ ուկրաինացի են, թե ռուս. Մայքլ Մարտին

Ձեր աչքը չի՞ ծակում, թե ոնց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվել, արգելեք, պարզ է. վարչապետ

Գազը չի կարող կարևոր լինել մարդու իրավունքներից. ԵԽ-ում քննարկվել է Բաքվում պահվող հայերի մասին բանաձևը

Ընդդիմադիրներին պետք է՝ մարդիկ մնան ցեխի մեջ, որ «երկնային» գրավիլը, բրինձը թափվի․ վարչապետ

Տեղեր կան՝ կարկուտ է գալիս, հատուկ ինչ-որ բան են ցանում այդտեղ, որ ապահովագրություն ստանան. Փաշինյան

Ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին. տեսանյութ

Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման՝ ընդդիմության առաջարկը

Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չէ. վարչապետ

Թրամփը Սպիտակ տանը մեղադրել է Իռլանդիայի վարչապետին ու ԵՄ-ին ԱՄՆ-ին «տարիներով օգտագործելու» համար

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկում. լուսանկարներ

Բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ կարճաժամկետ օգուտի համար. վարչապետ

Զարոկյանը հերքել է հայտարարությունը, թե Սիմոնյանի եղբայրը կապ ունի պետական տենդերներ շահած ընկերության հետ

Բաքվում պահվող հայերի խոշտանգումների մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն. Յորգենսեն

Պուտինը զինվորական համազգեստով այցելել է ՌԴ ԶՈՒ Կուրսկի հրամանատարական կետ

Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի նկատմամբ․ ԵԽ իտալացի պատգամավոր

Դսեղի կամուրջը հիմնանորոգված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ ԵԽ իսպանացի պատգամավոր

Արզնի ՀԷԿ-ի ավազանի մաքրման աշխատանքների ժամանակ դի է հայտնաբերվել

Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովրդին միայնակ են թողել և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը. Ֆրոյլիխ

Բաքվում ընթացող դատավարությունը կարելի է համեմատել ստալինյան դատավարությունների հետ․ Լուազո

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր

Նոր Հաճնի ջրատարում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Նոր սահմանադրությունը կունենա տարածաշրջանային բովանդակություն. վարչապետ

FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը

Հրդեհի տարածումը Այգեհովտի մոտակա այգիներ կանխվել է. այրվածքներ ստացածներ կան

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. վարչապետ

Քարոզչական «պինգ-պոնգ»՝ ՌԴ-ի «հաճախորդը» դառնալու համար․ ինչու են «իրար միս ուտում» Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Բուդապեշտի երկնքում օղակներ են հայտնվել. ինչ հետքեր են դրանք

Հրազենային վնասումով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա. երեխան վիրահատվում է